Facebook   Twitter
 
Ըստ հաղորդումների` ոստիկանները կաշառք են պահանջել և բռնություն գործադրելով` անցել պաշտոնեական լիազորությունները

Ըստ հաղորդումների` ոստիկանները կաշառք են պահանջել և բռնություն գործադրելով` անցել պաշտոնեական լիազորությունները

07 Մարտի 2018 - 12:24
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրանց կաշառք տալու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Այսպես, Գյումրի քաղաքի բնակիչ Հ. Մ.-ն ահազանգել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ ԼՂՀ-ից հետ վերադառնալիս ոստիկանության Վայքի բաժնի աշխատակիցները կանգնեցրել են իր ազգականի` Գ. Մ.-ի վարած ավտոմեքենան, որի մեջ թմրամիջոց են հայտնաբերել: Վարորդին քրեական պատասխանատվության չենթարկելու դիմաց հիշյալ բաժնի ոստիկանները նրանից որպես կաշառք պահանջել են խոշոր չափերով` 241.175 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար:

Կատարվում է նախաքննություն:

Մյուս քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է Արմավիրի մարզի բնակիչ Վ. Ս.-ի հաղորդման հիման վրա: Մասնավորապես, վերջինս հայտնել է, որ 2018 թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 02:35-ի սահմաններում, Երևանում գործող Բուգատտի ակումբից դուրս գալու ժամանակ իրեն են մոտեցել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, այնուհետև առանց որևէ պատճառի ոլորել են իր ձեռքերն ու նստեցրել ծառայողական ավտոմեքենան:

Երբ փորձել է դուրս գալ ավտոմեքենայից, ոստիկանության ծառայողներից մեկը քաշքշել է իրեն ու հարվածել դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Խարդախությամբ պետական միջոցներից հափշտակվել է 200 մլն դրամ. նոր բացահայտումներ
22 Հունիսի 2018 - 19:18
Արագածոտնի մարզում խարդախությամբ պետական միջոցներից հափշտակվել է շուրջ 200 մլն դրամ՝ պարարտանյութի բաշխման գործընթացում:
Ապացուցվել է աղի մահացու վտանգը
22 Հունիսի 2018 - 19:14
Բոստոնում գտնվող Բրիգհեմ կանացի հիվանդանոցի ամերիկացի մասնագետները ապացուցել են, որ աղի մեծ չափաբաժնի օգտագործումը կարող է հանգեցնել վաղաժամ մահվան ռիսկի մեծացման՝ գրում է life.ru-ն:
Երբ է հնարավոր անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները. պարզաբանում է Սերգեյ Բագրատյանը
22 Հունիսի 2018 - 19:09
Պետք է կազմակերպել քննարկումներ խորհրդարանական և ոչ խորհրդարանական ուժերի մասնակցությամբ, որ աշխատանքն ընթանա ավելի հեշտ ու շարժունակ։ Այս մասին հունիսի 22-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ մեկնաբանելով Ընտրական օրենսգրքում «Ծառուկյան» խմբակցության առաջարկած փոփոխությունները։
«Սասնա ծռերի» անդամներ Թաթուլ Թամրազյանն ու Գեւորգ Իրիցյանն ազատ չարձակվեցին
22 Հունիսի 2018 - 19:07
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հունիսի 22-ին, դատավոր Արշակ Վարդանյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը:
Մարտունի-Վարդենիս ճանապարհին առկա է պտտահողմ
22 Հունիսի 2018 - 19:05
Գեղարքունիքի մարզում առկա է պտտահողմ: Այս մասին իր ֆեյսբուքյն էջում գրել է «Հայպետհիդրոմետի» օդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Գագիկ Սուրենյանը:
Նորապատ գյուղից գողացել էին վճարային տերմինալ. հանցագործությունը բացահայտված է
22 Հունիսի 2018 - 19:03
Հունիսի 21-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Սարդարապատ գյուղից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Արմեն Մ.-ին՝ իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով, իսկ Նորապատ գյուղից՝ 1993 թ. ծնված Արթուր Մ.-ին:
ԱՄՆ-ում արջը մտել է մեքենայի մեջ և չի կարողացել դուրս գալ (Տեսանյութ)
22 Հունիսի 2018 - 18:47
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում արջը մտել է ավտոմեքենայի մեջ և չկարողանալով այլևս դուրս գալ մնացել է ներսում: Այդ մասին տեղեկացնում է korrespondent.net-ը:
ՊԵԿ նախագահն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
22 Հունիսի 2018 - 18:44
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հունիսի 22-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Միգարա դե Սիլվայի գլխավորությամբ:
Հասարակության մի հատված կա, որ կտրվի ընտրակաշաքի գայթակղությանը. «Ելք» դաշինքի պատգամավոր
22 Հունիսի 2018 - 18:38
Հասարակության զգալի մասը պատրաստ է արդար ընտրությունների գնալ, սակայն մի հատված կա, որ կտրվի ընտրակաշառքի գայթակղությանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին «Թավշյա զրույցներ հեղափոխության դեմքերի հետ» հանդիպմանն ասել է ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 12014
 
Լրահոս`