Facebook   Twitter
 
Կոչ ենք անում ՀԷԿ-երի աշխատանքը կանգնեցնել. Հրաչ Բերբերյան

Կոչ ենք անում ՀԷԿ-երի աշխատանքը կանգնեցնել. Հրաչ Բերբերյան

07 Մարտի 2018 - 12:23
«Ունեցանք մեղմ ձմեռ, բայց փետրվար ամսի տեղումներոը կարծես թե կարգավորեց մի փոքր ջրամբարների վիճակը, որն աղետալի է: Կոչ ենք անում ՀԷԿ-երի աշխատանքը կանգնեցնել, որովհետև արդեն 5-6-րդ տարին է, ինչ ջրամբարների ցամաքման խնդիրը կա, բայց ոչ ոք չի ցանկանում դրան ուշադրություն դարձնել»,- այսօր լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը, ով ջրային ռեսուրսների խնդիրը համաարում է առաջնային: Ըստ բանախոսի՝ ջրամբարները գյուղացու համար են ստեղծված, ոչ թե ՀԷԿ-երի:
Երկրորդ խնդիրը, ըստ բանախոսի, տեղումների առատության բարձր ռիսկայնությունն է, կարկտահարության, ցրտահարության վտանգը: Ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ, կարկուտի դեմ պայքարող հրթիռներ, ոորոնք դեռ չեն փորձարկվել, քանի որ սսեպտեմբերից են ձեռք բերվել, աիսկ սեպտեմբերին կարկուտ չի եղել:

Բանախոսի խոսքով՝ իրենց շատ վրդովեցրել են Օհանավանի դեպքերը: Ինչ է նշանակում մեղղադրել հայ գյուղացուն, ի դեպ ըստ բանախոսի, այդ խնձորը հայ գյուղացու արտադրանք է եղել: Ըստ բանախոսի՝ երեկ իրենք հատ-հատ ստուգել են, ամեն բան ճիշտ է ձևակերպված, բայց առիթ փնտրողի համար աառիթը կգտնվի: Օրինակ՝ արկղերը բանանի են: Բանախոսի խոսքով՝ գյուղացին այդ արկղն ունի, դրա մեջ է դրել: Ըստ բանախոսի՝ նախարարը պետք է դեռ երեկ Լարսում լիներ: Ո՞ւր էր:

Հիշեցնենք, որ երեկ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչները փակել էին դեպի Օհանավան-Վանաձոր տանող ճանապարհը։ Համայնքի բնակիչները հայտարարում էին, որ չեն կարողանում իրենց ապրանքն արտահանել Ռուսաստան:
Գյուղացիները նշում էին, որ իրենց արտադրանքը՝ խնձորը, սահմանին համարել են թուրքական, հետո՝ պարսկական, իսկ հետո էլ նշել են, թե պիտակը չկա:

Ավելի ուշ գյուղացիները բացել են ճանապարհը, քանի որ ՀՀ կառավարությունից վստահեցրել են, որ լուծման համար հրատապ միջոցներ են ձեռնարկվում:

«Կառավարությունից մեզ պատասխանեցին, որ արգելքը փորձում են հաղթահարել: Մեքենաները վերադառնում են Բագրատաշենի անցակետ, որտեղ միրգը կպիտակավորվի և մեքենաները կրկին կշարժվեն Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ»,- մանրամասնել է համայնքի ղեկավարը:
Բանախոսի խոսքով՝ գյուղատնտեսության նախարարությունը այսօր վերածել ենք բանկային համակարգի, միայն վարկ է տալիս:

Սերմնացուի մասին խոսելիս բանախոսն ասաց, որ իրենց միավորումը ֆերմերներին ապահովվել է որակյալ սերմնացուով, պարարտանյութով, կարտոֆիլի բերքը, և ինքն է խոստանում, լավը կլինի, ուստի կարտոֆիլ ներկրող երկիր չենք դառնա, կլինենք արտահանող:

Ըստ բանախոսի՝ անասնապահության վիճակն է վատ, օգոստոս ամսին ինքը բանախոսը ասել էր, որ 60 հազար գլուխ կթու կովի անկում է լինելու, այդպես էլ եղավ, տարվա վերջը ամփոփվեց -60.000 գլուխ անկումով, 30.000 կթու կովը դա Հայաստանի կաթի արտադրության 10%-ն է, այսինքն, ըստ բանախոսի, կունենանք կաթի արտադրության անկում ևս, հետևաբար և թանկացումները կշարունակվեն, ինչ վերաբերում է մսի արտահանմանը, և այն լուրերին, որ տարածվում էր ԶԼՄ-ներով, թե 12 հազար գլուխ է արտահանվել, որը ազդել է մսի գների կտրուկ թանկացման վրա, ըստ բանախոսի, սա անհեթություն է, քանզի 600.000 գլխի մեջ 12.000 գլխի արտահանումը չէր կարող մսի գնի վրա ազդել, դա շուրջ 0,7%-ն էր, միակ պատճառը, ըստ Բերբերյանի, կերի խնդիրն էր, որի արդյունքում մասսայական մորթ եղավ: Այդ փուլում կայունացավ, և ապա աշնանը կտրուկ բարձրացավ վեր մսի գինը:

Անուշ Կրկյաշարյան
 
Նմանատիպ նորություններ
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 02:06-ի դրությամբ
10 Դեկտեմբերի 2018 - 02:21
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 1278 ընտրատեղամասերից:
«Ռիվեր Փլեյթը»՝ Լիբերտադորեսի գավաթակիր
10 Դեկտեմբերի 2018 - 02:10
Արգենտինական «Ռիվեր Փլեյթը» պատմության մեջ 7-րդ անգամ դարձավ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության հաղթող: Եզրափակիչում «Ռիվեր Փլեյփը» 2 խաղերի արդյունքում 5:3 հաշվով հաղթեց արգենտինական «Բոկա Խունիորսին»:
Հեղափոխությունը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ նրա բոլոր նպատակներին չհասնենք. Փաշինյան
10 Դեկտեմբերի 2018 - 02:08
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ճիշտ չի համարում ասել, որ այսօր հեղափոխության վերջին օրն է:
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 01։52-ի դրությամբ
10 Դեկտեմբերի 2018 - 02:01
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 1267 ընտրատեղամասերից:
ՀՀԿ-ն այս ընտրություններում կարձանագրի այն ցուցանիշը, որը կարձանագրեր վերջին 18 տարիներին. Փաշինյան
10 Դեկտեմբերի 2018 - 01:58
ՀՀԿ-ն այս ընտրություններում անկախ ամեն ինչից, կարձանագրի այն ցուցանիշը, որը կարձանագրեր վերջին 18 տարիներին՝ ազատ, արդար ընտրությունների պարագայում: Այս մասին «Իմ քայլը» դաշինքի շտաբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
Բոլորին անհրաժեշտ է, որ Բորուսիան սխալվի.Կովաչ
10 Դեկտեմբերի 2018 - 01:54
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը խոսել է Բունդեսլիգայի չեմպիոնական պայքարի մասին․
Փաշինյանը ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցածր ցուցանիշը կապում է մի քանի պատճառների հետ
10 Դեկտեմբերի 2018 - 01:49
ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների սակավ մասնակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը կապում է մի քանի պատճառների հետ:
Երկրորդ խաղակեսում մեզ խանգարեց հանդիպակաց քամին. Կուրտուա
10 Դեկտեմբերի 2018 - 01:48
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Ուեսկայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին:
Ընտրություններում որևէ արտառոց, առնվազն խոշոր միջադեպ չի գրանցվել. Փաշինյան
10 Դեկտեմբերի 2018 - 01:41
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրաժարվեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ որևէ հայտարարություն անել, քանի դեռ դրանք ամփոփված չեն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15968
 
Լրահոս`
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 02:06-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 01։52-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
 
 
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժ. 01։33-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
«Միլանը» չհաղթեց «Սան Սիրոյում»
Սպորտ, Հասարակություն
 
 
ԱՊՀ ՄԽՎ դիտորդները այցելել են ընտրական տեղամասեր
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժ. 01։20-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 01։10-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 01։02-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
«Իմ քայլը» դաշինքի մամլո ասուլիսը (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018