Facebook   Twitter
 
ԱԺ-ն ընդունեց «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի նախագիծը

ԱԺ-ն ընդունեց «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի նախագիծը

07 Մարտի 2018 - 12:33
Հայաստանի ԱԺ-ն, այսօրէ՝ մարտի 7-ին, 60 կողմ 35 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի նախագիծը: Օրինագծին դեմ էին «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ օրինագծի միջհամայնքային միավորումները կարող են ձեւավորվել երկու եղանակով՝ կամավոր եւ կառավարության կողմից՝ հանրային շահերից ելնելով: Այս նախագծով սահմանվում է միջհամայնքային միավորման հասկացությունը, մարմինները, գործունեության կարգը, լիազորությունները եւ դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները:

Ըստ այդմ, միջհամայնքային միավորումը տեղական ինքնակառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կամ հանրային շահերից ելնելով ստեղծված համայնքների միավորում է, որն իրականացնում է օրենքով կամ համայնքների ավագանիների որոշումներով իրեն վերապահված լիազորությունները:

Միջհամայնքային միավորումը կարող է ունենալ գույք, ունենալ եկամուտներ, ծախսեր, կնիք: Միջհամայնքային միավորման խորհուրդն իրավունք ունի ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ անհատական իրավական ակտեր: Միջհամայնքային միավորումը կստեղծվի ավագանիների կողմից կամ օրենքով:

«Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցության պատգամավորները առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ մտահոգություն էին հայտնել, որ այս օրինագծով համայնքների էլ ավելի հանրապետականացման եւ համայնքներում եւս ՀՀԿ-ի մենաշնորհ հաստատելու փորձ է արվում:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նատալիա Վոդյանովան այցելել է Հայաստան և կրել հայ դիզայների աշխատանքը
16 Դեկտեմբերի 2018 - 21:21
Երեկ Հայաստան է այցելել հայտնի մոդել Նատալիա Վոդյանովան։ Նախորդ տարի միանալով PicsArt հեռախոսային հավելվածի թիմին` այս տարի Վոդյանովան մասնակցել է ընկերության ամանորյա երեկույթին։
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց
16 Դեկտեմբերի 2018 - 21:10
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը նշել է «Հյուսիսային հեսանք-2»-ի իրականացման պայմանները
16 Դեկտեմբերի 2018 - 20:13
«Հյուսիսային հոսանք-2» գազատարը կարող է կառուցվել, «եթե միեւնույն ժամանակ կպահպանվեն Ուկրաինայի առանցքային շահերը»:
Առողջ սնունդ, միաժամանակ բոլորի համար, գոյություն չունի
16 Դեկտեմբերի 2018 - 19:57
Վեյցմանի ինստիտուտի իսրայելցի գիտնականների կողմից իրականացվող ուսումնասիրության համաձայն, բոլորի համար առողջ սնունդ գոյություն չունի, և միանգամից բոլոր մարդկանց համար բացառիկ վնասակար սնունդ նույնպես չկա:
Ես պաշտոնապես հերքում եմ, չկա նման բան, արհեստական աղմուկ է. ԱԱԾ տնօրենը՝ ջավախահայերին սահմանից զորակոչելու կամ ազատազրկման սպառնալիքի մասին
16 Դեկտեմբերի 2018 - 19:53
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հերքում է այն տեղեկությունները, թե ՀՀ քաղաքացի հանդիսացող ջավախահայերին պարտադրում են մեկնել պարտադիր զինվորական ծառայության, այլապես կենթարկվեն ազատազրկման:
Բահրեյնի ԱԳ նախարարը Ավստրալիայի որոշումը Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք վտանգավոր չի համարում
16 Դեկտեմբերի 2018 - 19:50
Ավստրալիայի կողմից արեւմտյան Երուսաղեմի՝ որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչումը չի ազդի ապագա Պաղեստինյան պետության վրա Արեւելյան Երուսաղեմի մայրաքաղաքով: Այդ մասին հայտարարել է Բահրեյնի ԱԳ նախարար շեյք Խալիդ բին Ահմեդ ալ-Խալիֆան, հաղորդում է Reuters-ը:
Մաշկը սպիտակեցնող դիմակ կարտոֆիլով եւ բնական յուղերով
16 Դեկտեմբերի 2018 - 19:28
Կարտոֆիլը մեր մաշկի փրկիչն է։
Արցախ ներմուծված ապրանքների ծավալը նոյեմբեր ամսվա ընթացքում աճել է 22.8 %-ով
16 Դեկտեմբերի 2018 - 19:26
Ընթացիկ տարվա նոյեմբեր ամսվա ընթացքում Արցախի Հանրապետության տարածք են ներմուծվել 12.3 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 2.3 մլրդ դրամով կամ 22.8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Սարգիս Ադամյանի դուբլի շնորհիվ «Յան Ռեգենսբուրգը» ոչ-ոքի է խաղացել
16 Դեկտեմբերի 2018 - 18:50
Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի 17-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» հյուրընկալվել էր «Զանդհաուզենին»:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16009
 
Լրահոս`