Facebook   Twitter
 
ԱԺ-ն ընդունեց «Ներման մասին» օրինագիծը. ո՞ւմ է տրվում այսուհետ ներման իրավունքը

ԱԺ-ն ընդունեց «Ներման մասին» օրինագիծը. ո՞ւմ է տրվում այսուհետ ներման իրավունքը

07 Մարտի 2018 - 13:05
Հայաստանի ԱԺ-ն այսօր՝ մարտի 7-ին, արտահերթ նիստում, 63 կողմ եւ 31 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Ներման մասին» օրենքի նախագիծը: Օրինագծին դեմ էին «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ներման մասին» օրենքի նախագիծը սահմանում է, որ ներման առաջարկությունը ՀՀ նախագահին ներկայացնելու է վարչապետը: Վարչապետի կողմից ներում շնորհելու կամ մերժելու առաջարկությունն ստանալուց հետո Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը կամ իր առարկություններով այն վերադարձնում վարչապետին:

Այս պարագայում վարչապետը կամ ընդունում է առարկությունները, կամ եթե չի ընդունում, նորից առաջարկության նախագիծը ներկայացնում է ՀՀ նախագահին: Այդ դեպքում ՀՀ նախագահը կամ պետք է ստորագրի հրամանագիրը կամ դիմի Սահմանադրական դատարան: Եթե նախագահը հրամանագիրը չի ստորագրում, միեւնույն է, այն ուժի մեջ է մտնում օրենքի ուժով:

Այսինքն ստացվում է, որ ՀՀ նախագահը չի կարող ինքնուրույն ներում շնորհել որեւէ մեկին, եթե չկա վարչապետի համապատասխան առաջարկությունը: Ավելին, եթե ՀՀ նախագահը համաձայն չէ ներկայացված առաջարկին, ապա այն, միեւնույն է, կարող է ընդունվել, եթե վարչապետը նորից նույն առաջարկությամբ հանդես գա: Նախագահը կարող է պարզապես առարկություններով վերադարձնել առաջարկը վարչապետին, կարող է նաեւ դիմել ՍԴ:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայող Հ. Մաթևոսյանի սպանության դեպքի առթիվ
19 Սեպտեմբերի 2018 - 19:11
ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել զինծառայողի սպանության դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ելակների մեջ ասեղ դրած անչափահաս ավստրալացուն 15 տարի ազատազրկում է սպասվում
19 Սեպտեմբերի 2018 - 19:08
Ավստրալիայի ոստիկանությունը ձերբակալել է անչափահասի, ով կատակելու նպատակով ասեղներ է դրել ելակի մեջ՝ տեղեկացնում է Sky News-ը։
Իրանի խորհրդարանի հայ պատգամավորը Սիրիայում հայերին ու ասորիներին փրկելու համար գովել է ԻՀՊԿ-ի գեներալին
19 Սեպտեմբերի 2018 - 19:02
Իրանի խորհրդարանի հայ անդամ Կարեն Խանլարին գովաբանել է ԻՀՊԿ-ի «Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար գեներալ-մայոր Կասեմ Սուլեյմանին ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի նրա ջանքերի եւ Սիրիայում հայ ու ասորի ժողովուրդների կյանքի փրկության համար:
Նուբարաշենի աղբավայրի գործունեությունը նպատակահարմար չէ. կա երկու այլ վայր. Նախարար
19 Սեպտեմբերի 2018 - 18:43
Նուբարաշենի աղբանոցի հետագա գործունեությունը բնապահպանական տեսանկյունից նպատակահարմար չէ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Լոս Անջելեսում որոշել են արգելել բնական մորթուց հագուստ կրելը
19 Սեպտեմբերի 2018 - 18:39
Լոս Անջելեսի իշխանությունները միաձայն որոշում են կայացրել բնական մորթուց հագուստ կրելու արգելքի սահմանման վերաբերյալ, այս մասին տեղեկացնում է Metro գործակալությունը։
Պուտինը եւ Մերկելը քննարկել են Սիրիայում իրավիճակը
19 Սեպտեմբերի 2018 - 18:36
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Սիրիայում իրավիճակը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջին աշխատանքային այցը Շիրակի մարզ
19 Սեպտեմբերի 2018 - 18:34
Այսօր Շիրակի մարզ է այցելել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Սա առաջին աշխատանքային այցն է, ինչպես փոխվարչապետը բնորոշեց, ամենաշատ խնդիրներն ունեցող մարզ:
Ռուսաստանում լեյտենանտ Մարտիրոսյանը փրկել է այրվող տանը գտնվող բնակչի կյանքը
19 Սեպտեմբերի 2018 - 18:30
ՌԴ ոստիկանության լեյտենանտ Իվան Մարտիրոսյանն իր գործընկերների հետ օգնել է Ալթայի շրջանի Կոսիխա գյուղի 56-ամյա բնակչին փրկվել տանը բռնկված հրդեհից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14884
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Պուտինը եւ Մերկելը քննարկել են Սիրիայում իրավիճակը
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
 
 
 
«Լույս» դաշինքի հանրահավաքը (Ուղիղ)
Հասարակություն, Քաղաքական