Facebook   Twitter
 
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի պատվիրակությունն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի պատվիրակությունն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

07 Մարտի 2018 - 13:10
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի (Air War College) պատվիրակությունը մարտի 7-ին այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Այցը նպատակ ուներ առավել խորը պատկերացում կազմելու Հարավային Կովկասի անվտանգային միջավայրի, մարտահրավերների, ամերիկյան կողմի հետ պաշտպանության ոլորտում իրականացվող համագործակցության վերաբերյալ:
Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադիր-պետ, գեներալ-լեյտենանտ, ք.գ.դ., պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը հյուրերին ներկայացրեց Համալսարանի հետազոտական (Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ) և կրթական (Ռազմավարական պաշտպանական-անվտանգային կրթության ազգային ինստիտուտ) բաղադրիչները: Նա նշեց, որ Համալսարանի կրթական բաղադրիչը իրագործում է հետբուհական մասնագիտական և լրացուցիչ կրթության (վերապատրաստման) ծրագրեր և նախատեսում է գործարկել նաև մագիստրոսական կրթություն: Պրոֆեսոր Քոթանջյանի խոսքերով՝ կրթական գործընթացն համալսարանում ծավալվում է արևմտյան հետազոտական համալսարանների և ինստիտուտների մոդելով, ռուսաստանյան ուղեղային կենտրոնների փորձի հաշվառմամբ, հետազոտական բաղադրիչի գիտակիրառական հետազոտությունների արգասիքները՝ որպես գիտելիք, տեղափոխելով լսարան:

Հանդիպման ընթացքում զեկուցումներով հանդես եկան ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ-ԱՌՀԻ-ի պետ, պ.գ.թ. Բենիամին Պողոսյանը, ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի պետ, պ.գ.թ. Դավիթ Մանասյանը, կենտրոնի գիտնական-վերլուծաբաններ՝ պ.գ.թ. Վահրամ Պետրոսյանը և տ.գ.թ. Ազատ Դավթյանը՝ ներկայացնելով տարածաշրջանային անվտանգության դինամիկայի տարբեր ասպեկտները: ԱՌՀԻ-ի Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի պետ, տ.գ.թ. Արման Գրիգորյանը ներկայացրեց կիբեռանվտանգության և ՏՀՏ ոլորտում կենտրոնի կողմից կատարվող հետազոտական աշխատանքները, մասնավորապես՝ ՊԱՀՀ-ում մշակված կիբեռանվտանգության ազգային ռազմավարության նախագիծը և ՏՀՏ ոլորտի ղեկավարի համակարգի (CIO) տեղայնացման և Հայաստանում ներդրման նախագիծը:

Հյուրերը տպավորված էին այցով և հույս հայտնեցին, որ համագործակցություն կծավալվի ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի և ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի միջև:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱՀԿ-ն առաջարկում է տրանսգենդերներին այլեւս չդիտարկել հոգեկան շեղումներով անձանց շարքում
22 Հունիսի 2018 - 23:59
Հիվանդությունների միջազգային դասակարգման նոր տարբերակում փոփոխություններ են կրել «գենդերային անհամապատասխանություն» տերմինի հատվածները։
Սա ևս մեկ դավաճանություն էր Վազեն Սարգսյանի հիշատակի առաջ․ Անի Խաչատրյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին
22 Հունիսի 2018 - 23:25
HayNews.am-ի զրուցակիցը Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն է։
Անօրգազմիա. Կանանց սեռական առողջության առանցքային խնդիր, որ բուժվում է մեծ արդյունավետությամբ
22 Հունիսի 2018 - 23:17
Մասնագետները վստահեցնում են, որ անօրգազմիան, կանանց սեռական առողջության առանցքային խնդիրներից է և դրա առկայությունն ուղիղ համեմատական է կնոջ հոգևոր ու ֆիզիոլոգիական առողջության հետ:
Կիեւի դատարանը Նադեժդա Սավչենկոյին կալանքի տակ է թողել
22 Հունիսի 2018 - 23:00
Կիեւի Շեւչենկովի շրջանային դատարանը հունիսի 22-ին Գերագույն Ռադայի ժողովրդական պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին կալանքի տակ է թողել հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը:
«Պատվի խնդիր է». Մանվել Գրիգորյանի տեսաուղերձը՝ կալանավորումից առաջ
22 Հունիսի 2018 - 22:55
Պատվի խնդիր է, հիմա իմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում, բայց ես հավատում եմ իմ երկրին, արդարադատությանն ու իմ ընկերներին:
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե որն է իր ամենասիրելի ֆուտբոլի հավաքականը
22 Հունիսի 2018 - 22:50
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակ չունենալու պատճառով չի հասցնում հետևել ֆուտբոլի աշխարհի առաջնության բոլոր խաղերին, սակայն երբեմն հետաքրքրվում է, թե որ խաղն ինչ հաշվով է ավարտվել:
Ռուսաստանում ազատ են արձակվել երկու հայ «օրենքով գողեր»
22 Հունիսի 2018 - 22:45
Քանի դեռ Հայաստանում նոր կառավարությունը գողերին բանտ է ուղարկում, Ռուսաստանում ամառային արեւադարձի օրը ՆԳՆ վարչության հսկողությամբ երկու հայ «օրենքով գողերը»՝ 52-ամյա Ռուբեն Քոսյանը, նույն ինքը՝ Ռուբեն Իվանովսկին եւ 40-ամյա Արսեն Մկրտչյանը՝ Արսեն Երեւանսկին, որը ժողովրդի շրջանում հայտնի է որպես «Սեւ փայտփորիկ», որը նա, ի դեպ, կիսում էր մյուս հայ օրենքով գող Գեւորիկ Նեֆտեկամսկու հետ, ազատ են արձակվել՝ հաղորդում է «Փրայմ Կրայմ»-ը:
14-ամյա տղան նկատվել է Աբովյան քաղաքում․ԱԻՆ- որոնումներն այս պահին ընթանում են այնտեղ
22 Հունիսի 2018 - 22:42
Հունիսի 22-ին, ժամը 21:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ կորած երեխան նկատվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի նախկին կինոյի տան մոտակայքում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13507
 
Լրահոս`