Facebook   Twitter
 
Սրտաբան, որ ապրում է հիվանդի սրտում. Սվետլանա Իսախանյան

Սրտաբան, որ ապրում է հիվանդի սրտում. Սվետլանա Իսախանյան

07 Մարտի 2018 - 13:42
Էդուարդ Սևրուսը համոզված էր, որ կնոջ երազանքը երազանքի կին լինելն է, իսկ երբ երազանքի կինը նաև երազանքի, օրինակելի, սրտացավ ու հոգատար բժշկուհի է, այդ դեպքում կարելի է համարել, որ կինը աստվածային պարգև է:

HayNews.am-ը հաշվի առնելով բազմահազար շնորհակալ ու բուժված պացիենտների խնդրանքը, տոնական հրապարակումը նվիրում է մեր օրերի «երզանքի բժշկուհուն»:

Սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Սվետլանա Իսախանյան, մարդ տեսակ, ով հազարավոր հիվանդների սրտի մի մասնիկն ու սիրելին է դարձել, ում հիշում են սրտի ամեն բաբախի հետ:

Սյունյաց լեռները մի տեսակ կախարդական ուժ ունեն և այդ ուժը փոխանցվում է նրա տաղանդաշատ զավակներին և պատահական չէ, որ այստեղից են լեգենդներ ծնվում, Սվետլանա Իսախանյանն էլ բացառություն չէ:

Ապագա բժշկուհին ավարտելով ԵՊԲՀ-ը շտապեց ծննդավայր՝ Սյունիք և Հիպոկտարի երդմանը հավատարիմ մնալով անձնուրաց ու անմնացորդ նվիրվեց ու ծառայեց համերկրացիներին: Ապրելով բոլորի ցավով, կարեկից լինելով յուրաքանչյուրի հոգսին ու նեցուկ լինելով ամենքին, բժշկուհին չանտեսեց նաև սեփական ընտանիք ունելու կարևորությունը:

Բժշկին հատուկ պարտաճանաչությամբ ու հոգատարությամբ Սվետլանա Իսախանյանը կերտեց իր ընտանիք-կայսրությունն ու դարձավ նաև սիրված կին, օրինակելի մայր ու նախանձելի տատիկ:

Բժիշկ ամուսնինների 2 զավակներն էլ տեսնելով առողջության պաշտպան ծնողներին՝ բռնեցին բժշկի դժվարին ու պատասխանտու ճանապարհը:
Մարդկային վեհ սկզբունքներն ու մարդասիրությունը սրտաբանին դարձրել են շրջապատի սիրելին, դա է պատճառը, որ վերջինիս յուրաքանչյուր ճանաչող միշտ զգում է նրա բացակայությունը և կարոտում այն ջերմ, հոգատար, անկեղծ մոտեցումը, որ ցուցաբերում էր բժիշկ Սվետան:

Հիրավի, համակարծիք լինելով Սիմոն դե Բովուարիի հետ, թե կին չեն ծնվում,այլ դառնում են, ուզում ենք HayNews.am-ի և հազարավոր շնորհակալ պացիենտների անունից շնորհավորել կայացած կնոջ, հարգարժան բժշկի, սրտացավ մոր և սիրասուն տատիկ Սվետլանա Իսախանյանի Մարտի 8-ն ու մաղթել միշտ մնա իր իսկ նվաճած բարձունքի վրա, որպես մարդ ու մասնագետ՝ երբեք չկորցնի այդքան կանացի, վարակիչ ժպիտը, սերն ու հարգանքը, հոգատարությունն ու սրտացավությունը:

Տաթև Առաքելյան
 
Նմանատիպ նորություններ
Մադրիդում բնակարանները վաճառվում են 40% զեղչով
12 Մարտի 2014 - 11:45
Իսպանական բանկային Bankia կոնգլոմերատը Մադրիդում անշարժ գույք է վաճառում 40% զեղչով:
Կարկտահարությունից տուժած գյուղերի բնակիչների ԵՊՀ ուսանողների ուսման վարձերը զեղչվել են
12 Մարտի 2014 - 11:40
ԵՊՀ լրատվության բաժնից հայտնում են, որ 2013-2014 ուստարվա առաջին կիսամյակում Արմավիրի մարզի` կարկտահարությունից տուժած գյուղերի բնակիչներ հանդիսացող ԵՊՀ 83 ուսանողների ուսման վարձերը զեղչվել են 50%-ով, որն ընդհանուր առմամբ կազմել է ավելի քան 10 մլն դրամ:
Մենք ողջունում ենք Շվեյցարիայի որոշումը
12 Մարտի 2014 - 11:35
«Մենք ողջունում ենք Շվեյցարիայի որոշումը՝ հայցելու Դողու Փերինչեքի գործի փոխանցումը Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի Գերագույն պալատի վերանայմանը»,- այս մասին ասել է ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը՝ պատասխանելով «Արմինֆո գործակալության հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Շվեյցարիայի նախաձեռնությունը բողոքարկելու Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի` Դողու Փերինչեքի գործով որոշումը:
Յացենյուկը Օբամայի հետ կքննարկի Ղրիմի իրադրությունը
12 Մարտի 2014 - 11:25
Ուկրաինայի պատվիրակությունը վարչապետ Արսենիյ Յացենյուկի գլխավորությամբ Վաշինգտնում այսօր բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, հաղորդում է Интерфакс-ը:
Թուրքիայում հակակառավարական ցույցերի նոր ալիք է սկսվել
12 Մարտի 2014 - 11:05
Թուրքիայում հակակառավարական ցույցերի նոր ալիք է սկսվել, ինչի պատճառը 2013-ի ամռանը Գեզիի ցույցերի ժամանակ վիրավորված 15-ամյա պատանու մահն է, ով ամիսներ շարունակ կոմայում մնալով՝ օրերս մահացել էր։
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այցելել է Արմավիրի մարզ
12 Մարտի 2014 - 10:46
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մարտի 11-ին այցելել է Արմավիրի մարզ և հանդիպումներ ունեցել ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում, այս մասին տեղեկացնում է Ոստիկանության կայքը:
26 տարի իր մահապատժին սպասող ամերիկացին արդարացվել է
12 Մարտի 2014 - 10:40
ԱՄՆ-ի Լուիզիանայի դատարանն արդարացրել է 64-ամյա Գլեն Ֆորդին, ով 26 տարի շարունակ սպասել է իր մահապատժին, հաղորդում է Associated Press-ը:
Ինքնասպանության փորձը կանխվել է
12 Մարտի 2014 - 10:20
Մարտի 12-ին` ժամը 07.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի վրա անձը չպարզված քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել` նետվելով կամրջից:
1 | 10229 | 10230 | 10231 | 10232 | 10233 | 10234 | 10235 | 10236 | 10237 | 10238 | 10239 | 10240 | 10241 | 10242 | 10243 | 15604
 
Լրահոս`