Facebook   Twitter
 
Սրտաբան, որ ապրում է հիվանդի սրտում. Սվետլանա Իսախանյան

Սրտաբան, որ ապրում է հիվանդի սրտում. Սվետլանա Իսախանյան

07 Մարտի 2018 - 13:42
Էդուարդ Սևրուսը համոզված էր, որ կնոջ երազանքը երազանքի կին լինելն է, իսկ երբ երազանքի կինը նաև երազանքի, օրինակելի, սրտացավ ու հոգատար բժշկուհի է, այդ դեպքում կարելի է համարել, որ կինը աստվածային պարգև է:

HayNews.am-ը հաշվի առնելով բազմահազար շնորհակալ ու բուժված պացիենտների խնդրանքը, տոնական հրապարակումը նվիրում է մեր օրերի «երզանքի բժշկուհուն»:

Սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Սվետլանա Իսախանյան, մարդ տեսակ, ով հազարավոր հիվանդների սրտի մի մասնիկն ու սիրելին է դարձել, ում հիշում են սրտի ամեն բաբախի հետ:

Սյունյաց լեռները մի տեսակ կախարդական ուժ ունեն և այդ ուժը փոխանցվում է նրա տաղանդաշատ զավակներին և պատահական չէ, որ այստեղից են լեգենդներ ծնվում, Սվետլանա Իսախանյանն էլ բացառություն չէ:

Ապագա բժշկուհին ավարտելով ԵՊԲՀ-ը շտապեց ծննդավայր՝ Սյունիք և Հիպոկտարի երդմանը հավատարիմ մնալով անձնուրաց ու անմնացորդ նվիրվեց ու ծառայեց համերկրացիներին: Ապրելով բոլորի ցավով, կարեկից լինելով յուրաքանչյուրի հոգսին ու նեցուկ լինելով ամենքին, բժշկուհին չանտեսեց նաև սեփական ընտանիք ունելու կարևորությունը:

Բժշկին հատուկ պարտաճանաչությամբ ու հոգատարությամբ Սվետլանա Իսախանյանը կերտեց իր ընտանիք-կայսրությունն ու դարձավ նաև սիրված կին, օրինակելի մայր ու նախանձելի տատիկ:

Բժիշկ ամուսնինների 2 զավակներն էլ տեսնելով առողջության պաշտպան ծնողներին՝ բռնեցին բժշկի դժվարին ու պատասխանտու ճանապարհը:
Մարդկային վեհ սկզբունքներն ու մարդասիրությունը սրտաբանին դարձրել են շրջապատի սիրելին, դա է պատճառը, որ վերջինիս յուրաքանչյուր ճանաչող միշտ զգում է նրա բացակայությունը և կարոտում այն ջերմ, հոգատար, անկեղծ մոտեցումը, որ ցուցաբերում էր բժիշկ Սվետան:

Հիրավի, համակարծիք լինելով Սիմոն դե Բովուարիի հետ, թե կին չեն ծնվում,այլ դառնում են, ուզում ենք HayNews.am-ի և հազարավոր շնորհակալ պացիենտների անունից շնորհավորել կայացած կնոջ, հարգարժան բժշկի, սրտացավ մոր և սիրասուն տատիկ Սվետլանա Իսախանյանի Մարտի 8-ն ու մաղթել միշտ մնա իր իսկ նվաճած բարձունքի վրա, որպես մարդ ու մասնագետ՝ երբեք չկորցնի այդքան կանացի, վարակիչ ժպիտը, սերն ու հարգանքը, հոգատարությունն ու սրտացավությունը:

Տաթև Առաքելյան
 
Նմանատիպ նորություններ
14-ամյա Հայկի որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք. ԱԻՆ
18 Հունիսի 2018 - 10:49
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է կորած երեխայի որոնումները:
Շատինում փակել են գյուղապետարանը և պահանջում են գյուղապետի հրաժարականը (Տեսանյութ)
18 Հունիսի 2018 - 10:48
Վայոց ձորի մարզի Շատին համայնքում փակել են գյուղապետարանը և պահանջում են գյուղապետի հրաժարականը:

Մանվել Գրիգորյանի փաստաբանը հրաժարվել է նրա պաշտպանությունից
18 Հունիսի 2018 - 10:42
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Հրանտ Անանյանը հայտնում է.
Ահազանգ. «Lydian Armenia»-ի գործունեության հետեւանքով ձկնաբուծարանում ձկներ են սատկել
18 Հունիսի 2018 - 10:41
Oրերս Ջերմուկ համայնքի բնակիչներից մեկը նկարահանել եւ հրապարակել էր տեսանյութ, որտեղ երեւում էր, թե ինչպես է պղտորվել Արփա գետի ջուրը: Ըստ համայնքի բնակիչների՝ գետը պղտորվել էր Ամուլսարի ոսկու հանքի շինաշխատանքների վայրից եկած կավաջրի պատճառով, հաղորդում է Econews.am-ը:
Կորած քաղաքացու մեքենան գտել են Գառնու ձորում. որոնումները շարունակվում են
18 Հունիսի 2018 - 10:21
Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր՝ հունիսի 18-ին՝ ժամը 00։27-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ հունիսի 17-ին, ժամը 20:30-ի սահմաններում քաղաքացին «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայով Գառնի-Արտաշատ ավտոճանապարհ է դուրս եկել եւ նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ չկան. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սյունիքի մարզի Կաթնառատ գյուղի 24-ամյա բնակչին գտել են
18 Հունիսի 2018 - 10:19
Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 17-ին, ժամը 21:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ կորել է Սյունիքի մարզի Կաթնառատ գյուղի բնակիչը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
6 տարվա լռությունից հետո Քրիստինա Ագիլերան ալբոմ է թողարկել
18 Հունիսի 2018 - 10:16
Ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերան թողարկել է նոր՝ Liberation ալբոմը, որը թվով ութերորդն է։
«Եթե ապացուցվեց, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի». Արմեն Աշոտյան
18 Հունիսի 2018 - 10:09
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից երեկ հրապարակված աղմկահարույց տեսանյութին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
18 Հունիսի 2018 - 10:06
Հանրապետության տարածքում` Հունիսի 17-ի երեկոյան ժամերին, 18-20-ը գիշերը և երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 21-22-ը հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 11923
 
Լրահոս`
 
ԱԺ ճեպազրույցները. ուղիղ
Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Քիմ Քարդաշյանին քննադատել են դստեր ուղիղ մազերի համար
Միջազգային, Մշակույթ, Հասարակություն