Facebook   Twitter
 
Սրտաբան, որ ապրում է հիվանդի սրտում. Սվետլանա Իսախանյան

Սրտաբան, որ ապրում է հիվանդի սրտում. Սվետլանա Իսախանյան

07 Մարտի 2018 - 13:42
Էդուարդ Սևրուսը համոզված էր, որ կնոջ երազանքը երազանքի կին լինելն է, իսկ երբ երազանքի կինը նաև երազանքի, օրինակելի, սրտացավ ու հոգատար բժշկուհի է, այդ դեպքում կարելի է համարել, որ կինը աստվածային պարգև է:

HayNews.am-ը հաշվի առնելով բազմահազար շնորհակալ ու բուժված պացիենտների խնդրանքը, տոնական հրապարակումը նվիրում է մեր օրերի «երզանքի բժշկուհուն»:

Սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Սվետլանա Իսախանյան, մարդ տեսակ, ով հազարավոր հիվանդների սրտի մի մասնիկն ու սիրելին է դարձել, ում հիշում են սրտի ամեն բաբախի հետ:

Սյունյաց լեռները մի տեսակ կախարդական ուժ ունեն և այդ ուժը փոխանցվում է նրա տաղանդաշատ զավակներին և պատահական չէ, որ այստեղից են լեգենդներ ծնվում, Սվետլանա Իսախանյանն էլ բացառություն չէ:

Ապագա բժշկուհին ավարտելով ԵՊԲՀ-ը շտապեց ծննդավայր՝ Սյունիք և Հիպոկտարի երդմանը հավատարիմ մնալով անձնուրաց ու անմնացորդ նվիրվեց ու ծառայեց համերկրացիներին: Ապրելով բոլորի ցավով, կարեկից լինելով յուրաքանչյուրի հոգսին ու նեցուկ լինելով ամենքին, բժշկուհին չանտեսեց նաև սեփական ընտանիք ունելու կարևորությունը:

Բժշկին հատուկ պարտաճանաչությամբ ու հոգատարությամբ Սվետլանա Իսախանյանը կերտեց իր ընտանիք-կայսրությունն ու դարձավ նաև սիրված կին, օրինակելի մայր ու նախանձելի տատիկ:

Բժիշկ ամուսնինների 2 զավակներն էլ տեսնելով առողջության պաշտպան ծնողներին՝ բռնեցին բժշկի դժվարին ու պատասխանտու ճանապարհը:
Մարդկային վեհ սկզբունքներն ու մարդասիրությունը սրտաբանին դարձրել են շրջապատի սիրելին, դա է պատճառը, որ վերջինիս յուրաքանչյուր ճանաչող միշտ զգում է նրա բացակայությունը և կարոտում այն ջերմ, հոգատար, անկեղծ մոտեցումը, որ ցուցաբերում էր բժիշկ Սվետան:

Հիրավի, համակարծիք լինելով Սիմոն դե Բովուարիի հետ, թե կին չեն ծնվում,այլ դառնում են, ուզում ենք HayNews.am-ի և հազարավոր շնորհակալ պացիենտների անունից շնորհավորել կայացած կնոջ, հարգարժան բժշկի, սրտացավ մոր և սիրասուն տատիկ Սվետլանա Իսախանյանի Մարտի 8-ն ու մաղթել միշտ մնա իր իսկ նվաճած բարձունքի վրա, որպես մարդ ու մասնագետ՝ երբեք չկորցնի այդքան կանացի, վարակիչ ժպիտը, սերն ու հարգանքը, հոգատարությունն ու սրտացավությունը:

Տաթև Առաքելյան
 
Նմանատիպ նորություններ
Վալերի Օսիպյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ (Տեսանյութ)
18 Դեկտեմբերի 2018 - 15:43
Դեկտեմբերի 17-ից 19-ը պաշտոնական այցով Վրաստանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը:
Հայտնի են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի ու քարտուղարի անունները
18 Դեկտեմբերի 2018 - 15:31
Լայն շրջանակների հետաքրքրության թիվ մեկ թեմաներից մեկն այն է, թե ովքեր են լինելու յոթերորդ գումարման Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարները, քարտուղարները։
Դեկտեմբերի 17-ից 18-ը բացահայտվել է հանցագործության 48 դեպք
18 Դեկտեմբերի 2018 - 14:58
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 48 դեպք։
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Հայր Էմիր Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին
18 Դեկտեմբերի 2018 - 14:52
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Հայր Էմիր Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին երկրի Ազգային տոնի առթիվ:
Երևանի քաղաքապետը և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը քննարկել են երկու երկրի խոշոր քաղաքների միջև մի շարք կարևոր հարցեր
18 Դեկտեմբերի 2018 - 14:47
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Ավագ լեյտենանտն անզգուշությամբ վնասվածք է հասցրել ծառայակցին
18 Դեկտեմբերի 2018 - 14:28
Հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայողին անզգուշությամբ հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։
Երեւանի Ֆուչիկի փողոցում մեքենաների բախման հետեւանքով վարորդներից մեկը մահացել է
18 Դեկտեմբերի 2018 - 14:22
Դեկտեմբերի 17-ին, ժամը 17.30-ին, Երեւանի Ֆուչիկի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Նիսան» եւ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի վարորդն ու 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «Ֆոլքսվագեն»-ի վարորդ, 1950 թ. ծնված Սերգեյ Խառատյանը մահացել է:

Նորատուսցի Ալիկի ու Բդոն արդարացվեցին, չարբախցի Գեղամը համաներմամբ ազատվեց (Տեսանյութ)
18 Դեկտեմբերի 2018 - 14:17
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Նելլի Բաղդասարյանի, քիչ առաջ հրապարակեց Նորատուսցի Ալիկի (Ալիկ Բանդուրյան), չարբախցի Գեղամի (Պետրոս Իսրայելյան) և Բդոի (Արմեն Գասպարյան) գործով դատավճիռը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 14358
 
Լրահոս`