Facebook   Twitter
 
Սրտաբան, որ ապրում է հիվանդի սրտում. Սվետլանա Իսախանյան

Սրտաբան, որ ապրում է հիվանդի սրտում. Սվետլանա Իսախանյան

07 Մարտի 2018 - 13:42
Էդուարդ Սևրուսը համոզված էր, որ կնոջ երազանքը երազանքի կին լինելն է, իսկ երբ երազանքի կինը նաև երազանքի, օրինակելի, սրտացավ ու հոգատար բժշկուհի է, այդ դեպքում կարելի է համարել, որ կինը աստվածային պարգև է:

HayNews.am-ը հաշվի առնելով բազմահազար շնորհակալ ու բուժված պացիենտների խնդրանքը, տոնական հրապարակումը նվիրում է մեր օրերի «երզանքի բժշկուհուն»:

Սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Սվետլանա Իսախանյան, մարդ տեսակ, ով հազարավոր հիվանդների սրտի մի մասնիկն ու սիրելին է դարձել, ում հիշում են սրտի ամեն բաբախի հետ:

Սյունյաց լեռները մի տեսակ կախարդական ուժ ունեն և այդ ուժը փոխանցվում է նրա տաղանդաշատ զավակներին և պատահական չէ, որ այստեղից են լեգենդներ ծնվում, Սվետլանա Իսախանյանն էլ բացառություն չէ:

Ապագա բժշկուհին ավարտելով ԵՊԲՀ-ը շտապեց ծննդավայր՝ Սյունիք և Հիպոկտարի երդմանը հավատարիմ մնալով անձնուրաց ու անմնացորդ նվիրվեց ու ծառայեց համերկրացիներին: Ապրելով բոլորի ցավով, կարեկից լինելով յուրաքանչյուրի հոգսին ու նեցուկ լինելով ամենքին, բժշկուհին չանտեսեց նաև սեփական ընտանիք ունելու կարևորությունը:

Բժշկին հատուկ պարտաճանաչությամբ ու հոգատարությամբ Սվետլանա Իսախանյանը կերտեց իր ընտանիք-կայսրությունն ու դարձավ նաև սիրված կին, օրինակելի մայր ու նախանձելի տատիկ:

Բժիշկ ամուսնինների 2 զավակներն էլ տեսնելով առողջության պաշտպան ծնողներին՝ բռնեցին բժշկի դժվարին ու պատասխանտու ճանապարհը:
Մարդկային վեհ սկզբունքներն ու մարդասիրությունը սրտաբանին դարձրել են շրջապատի սիրելին, դա է պատճառը, որ վերջինիս յուրաքանչյուր ճանաչող միշտ զգում է նրա բացակայությունը և կարոտում այն ջերմ, հոգատար, անկեղծ մոտեցումը, որ ցուցաբերում էր բժիշկ Սվետան:

Հիրավի, համակարծիք լինելով Սիմոն դե Բովուարիի հետ, թե կին չեն ծնվում,այլ դառնում են, ուզում ենք HayNews.am-ի և հազարավոր շնորհակալ պացիենտների անունից շնորհավորել կայացած կնոջ, հարգարժան բժշկի, սրտացավ մոր և սիրասուն տատիկ Սվետլանա Իսախանյանի Մարտի 8-ն ու մաղթել միշտ մնա իր իսկ նվաճած բարձունքի վրա, որպես մարդ ու մասնագետ՝ երբեք չկորցնի այդքան կանացի, վարակիչ ժպիտը, սերն ու հարգանքը, հոգատարությունն ու սրտացավությունը:

Տաթև Առաքելյան
 
Նմանատիպ նորություններ
Ողբերգություն Վրաստանում. հանքահորում 4 աշխատող է զոհվել
16 Հուլիսի 2018 - 12:30
Տղիբուլիի (Իմերեթի շրջանի) «Մինդելի» հանքահորում կրկին ողբերգություն է տեղի ունեցել. չորս մարդ է զոհվել, վեցը վիրավորվել է: Այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարության կայքը, փոխանցում է Sputnik-Georgia-ն:
Ամերիկուհին 60 մետրանոց ժայռից ընկնելուց հետո ողջ է մնացել
16 Հուլիսի 2018 - 12:26
Կնոջը ողջ են գտել մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ նրա ավտոմեքենան ընկել է 60 մետրանոց ժայռից: Այս մասին հաղորդում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով BBC News-ը:
Նոր հրատարակություն Մայր Աթոռում. «Հին Կտակարան. բովանդակությունը եւ աստվածաբանությունը»՝ հայերեն
16 Հուլիսի 2018 - 12:21
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այսօր՝ հուլիսի 16-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Հույն Ուղղափառ Եկեղեցու միտրոպոլիտ Երեմիա Ֆունդասի «Հին Կտակարան. բովանդակությունը եւ աստվածաբանությունը» երկի հայերեն թարգմանությունը:
Աշոտ Հակոբյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է մուլտիմոդալ բեռնափոխադրումների մեծացման հնարավորությունները
16 Հուլիսի 2018 - 12:15
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին։
Միասնական ցուցակն ամենացանկալին կլիներ. Դավիթ Խաժակյանը՝ ավագանու ընտրություններին «Ելք»-ի մասնակցության մասին
16 Հուլիսի 2018 - 11:54
Երեւանի ավագանու բոլոր երեք խմբակցություններն էլ խոսել են ավագանու արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին:
Այս պահին սա լուծարվող ավագանի է. ճիշտ կլիներ շտկել ընտրական համակարգը, նոր գնալ ընտրությունների. Փոստանջյան
16 Հուլիսի 2018 - 11:48
Հիմա արտահերթ ընթացակարգ է տեղի ունենում, իսկ մենք, որպես քաղաքական ուժ, բոլոր արտահերթ գործընթացներին մասնակից ենք լինելու, մասնավորապես ես, որպես քաղաքապետի թեկնածու:
«Ելք»-ում այս պահին քննարկվում է ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու ձեւաչափը. Թեհմինա Վարդանյան
16 Հուլիսի 2018 - 11:46
«Ելք» խմբակցությունում քննարկվում է այս պահին ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու ձեւաչափը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի ավագանիում «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:
Գարեգին Բ-ի տեղաշարժը խոչընդոտելու միջադեպի առթիվ ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել
16 Հուլիսի 2018 - 11:35
Վայոց ձորի մարզում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տեղաշարժը խոչընդոտելու միջադեպը ոստիկանությունն ուսումնասիրել է:
Ավստրիական ընկերությունը հետաքրքրված է հայկական շինարարական շուկայով. հանդիպում Քաղաքաշինության կոմիտեում
16 Հուլիսի 2018 - 11:27
Այսօր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանն ընդունել է Եվրոպայի առաջատար շինարարական ընկերություններից մեկի՝ ավստրիական «STRABAG International» կոնցեռնի ներկայացուցիչներին, Հայաստանի շինարարների միության և Միջազգային շինարարների միության (Մոսկվա) նախագահներին, կառույցների պատվիրակության այլ անդամների:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12391
 
Լրահոս`