Facebook   Twitter
 
Սրտաբան, որ ապրում է հիվանդի սրտում. Սվետլանա Իսախանյան

Սրտաբան, որ ապրում է հիվանդի սրտում. Սվետլանա Իսախանյան

07 Մարտի 2018 - 13:42
Էդուարդ Սևրուսը համոզված էր, որ կնոջ երազանքը երազանքի կին լինելն է, իսկ երբ երազանքի կինը նաև երազանքի, օրինակելի, սրտացավ ու հոգատար բժշկուհի է, այդ դեպքում կարելի է համարել, որ կինը աստվածային պարգև է:

HayNews.am-ը հաշվի առնելով բազմահազար շնորհակալ ու բուժված պացիենտների խնդրանքը, տոնական հրապարակումը նվիրում է մեր օրերի «երզանքի բժշկուհուն»:

Սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Սվետլանա Իսախանյան, մարդ տեսակ, ով հազարավոր հիվանդների սրտի մի մասնիկն ու սիրելին է դարձել, ում հիշում են սրտի ամեն բաբախի հետ:

Սյունյաց լեռները մի տեսակ կախարդական ուժ ունեն և այդ ուժը փոխանցվում է նրա տաղանդաշատ զավակներին և պատահական չէ, որ այստեղից են լեգենդներ ծնվում, Սվետլանա Իսախանյանն էլ բացառություն չէ:

Ապագա բժշկուհին ավարտելով ԵՊԲՀ-ը շտապեց ծննդավայր՝ Սյունիք և Հիպոկտարի երդմանը հավատարիմ մնալով անձնուրաց ու անմնացորդ նվիրվեց ու ծառայեց համերկրացիներին: Ապրելով բոլորի ցավով, կարեկից լինելով յուրաքանչյուրի հոգսին ու նեցուկ լինելով ամենքին, բժշկուհին չանտեսեց նաև սեփական ընտանիք ունելու կարևորությունը:

Բժշկին հատուկ պարտաճանաչությամբ ու հոգատարությամբ Սվետլանա Իսախանյանը կերտեց իր ընտանիք-կայսրությունն ու դարձավ նաև սիրված կին, օրինակելի մայր ու նախանձելի տատիկ:

Բժիշկ ամուսնինների 2 զավակներն էլ տեսնելով առողջության պաշտպան ծնողներին՝ բռնեցին բժշկի դժվարին ու պատասխանտու ճանապարհը:
Մարդկային վեհ սկզբունքներն ու մարդասիրությունը սրտաբանին դարձրել են շրջապատի սիրելին, դա է պատճառը, որ վերջինիս յուրաքանչյուր ճանաչող միշտ զգում է նրա բացակայությունը և կարոտում այն ջերմ, հոգատար, անկեղծ մոտեցումը, որ ցուցաբերում էր բժիշկ Սվետան:

Հիրավի, համակարծիք լինելով Սիմոն դե Բովուարիի հետ, թե կին չեն ծնվում,այլ դառնում են, ուզում ենք HayNews.am-ի և հազարավոր շնորհակալ պացիենտների անունից շնորհավորել կայացած կնոջ, հարգարժան բժշկի, սրտացավ մոր և սիրասուն տատիկ Սվետլանա Իսախանյանի Մարտի 8-ն ու մաղթել միշտ մնա իր իսկ նվաճած բարձունքի վրա, որպես մարդ ու մասնագետ՝ երբեք չկորցնի այդքան կանացի, վարակիչ ժպիտը, սերն ու հարգանքը, հոգատարությունն ու սրտացավությունը:

Տաթև Առաքելյան
 
Նմանատիպ նորություններ
Քրեակատարողական հիմնարկներում այժմ 2305 պահվող անձ կա, սա աննախադեպ թիվ է. Սուրեն Քրմոյան
13 Դեկտեմբերի 2018 - 15:15
Քրեակատարողական հիմնարկներում այժմ 2305 հոգի պահվող անձ կա, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
Առաջին իսկ հնարավորության դեպքում կայցելեմ ու կխոնարհվեմ մեծ հայրենակցիս՝ Մաքսիմ Հակոբյանի շիրիմին. Մհեր Եղիազարյան
13 Դեկտեմբերի 2018 - 15:10
Ցավով ու ափսոսանքով տեղեկացա, որ 69 տարեկան հասակում կյանքից վաղաժամ հեռացել է մեծ սյունեցի Մաքսիմ Անուշավանի Հակոբյանը:
Ջավախքում գնացքի վագոններ են շուռ եկել (Տեսանյութ)
13 Դեկտեմբերի 2018 - 15:00
«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման նախագահ Վահագն Չախալյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Սաթխա-Նինոծմինդա հատվածում բեռնատար գնացքի վագոններ են շուռ եկել:
Մեր կառավարությունը ՀՀ քաղաքացիներից ստացել է համոզիչ վստահության քվե, մեր անելիքները դեռ առջևում են. Նիկոլ Փաշինյան
13 Դեկտեմբերի 2018 - 14:54
Ընտրություններից հետ մեր կառավարության առաջին նիստն է, և ուրախ եմ արձանագրել, որ մեր կառավարությունը ՀՀ քաղաքացիներից ստացել է համոզիչ վստահության քվե. Կառավարության նիստի մեկնարկին այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այդ համաձայնագրի սեփականատերը ոչ թե ՀԲ-ն է, այլ ՀՀ կառավարությունն է. Ջանջուղազյանի կոշտ արձագանքը
13 Դեկտեմբերի 2018 - 14:46
ՀՀ կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 13-ի իր նիստում որոշում կայացրեց 2019 թվականի մարտի 31-ից դադարեցնել ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի» գործունեությունը:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից փախուստի փորձ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել երկու կալանավորի
13 Դեկտեմբերի 2018 - 14:42
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել քրեակատարողական հիմնարկի երկու կալանավորի՝ ՔԿՀ աշխատակիցների կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ ազատազրկման վայրից փախուստի փորձ կատարելու համար: Այս մասին հաղորդում է Հայաստանի Քննչական կոմիտեն:
Վայ այն պաշտոնյաներին, որոնք իմ հանձնարարականները չեն կատարել. Նիկոլ Փաշինյան
13 Դեկտեմբերի 2018 - 14:33
Վայ այն պաշտոնյաներին, որոնք իմ հանձնարարականները չեն կատարել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Եղել են ուսուցիչներ, որոնք ազատման դիմում են գրել, այսօր հետ են վերցրել. Արայիկ Հարությունյան
13 Դեկտեմբերի 2018 - 14:28
Չարենցավանի N 3 հիմնական դպրոցում դասապրոցեսը սկսվել է, մի քանի հարյուր աշակերտ դասապրոցեսին մասնակցում են, ուսուցիչների մեծ մասը ներկա է տնօրենի ներկայացմանը, մարզպետն ինձ տեղեկացրեց, որ եղել են ուսուցիչներ, որոնք երեկ դիմում են գրել, այսօր հետ են վերցրել, եղել են նաեւ այդպիսի աշակերտներ։
8.5 բալը գերազանցող երկրաշարժի դեպքում հնարավոր է Գեղանուշի պոչամբարի պատվարի փլուզում
13 Դեկտեմբերի 2018 - 14:25
«Կապանի ԼՀԿ» ՓԲԸ «Գեղանուշի պոչամբարի հուսալիության և անվտանգության բարձրացման ծրագրի» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարություն: 
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 14320
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները մեկնել են Մինսկ
Հասարակություն, Հայոց Բանակ