Facebook   Twitter
 
Սրտաբան, որ ապրում է հիվանդի սրտում. Սվետլանա Իսախանյան

Սրտաբան, որ ապրում է հիվանդի սրտում. Սվետլանա Իսախանյան

07 Մարտի 2018 - 13:42
Էդուարդ Սևրուսը համոզված էր, որ կնոջ երազանքը երազանքի կին լինելն է, իսկ երբ երազանքի կինը նաև երազանքի, օրինակելի, սրտացավ ու հոգատար բժշկուհի է, այդ դեպքում կարելի է համարել, որ կինը աստվածային պարգև է:

HayNews.am-ը հաշվի առնելով բազմահազար շնորհակալ ու բուժված պացիենտների խնդրանքը, տոնական հրապարակումը նվիրում է մեր օրերի «երզանքի բժշկուհուն»:

Սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Սվետլանա Իսախանյան, մարդ տեսակ, ով հազարավոր հիվանդների սրտի մի մասնիկն ու սիրելին է դարձել, ում հիշում են սրտի ամեն բաբախի հետ:

Սյունյաց լեռները մի տեսակ կախարդական ուժ ունեն և այդ ուժը փոխանցվում է նրա տաղանդաշատ զավակներին և պատահական չէ, որ այստեղից են լեգենդներ ծնվում, Սվետլանա Իսախանյանն էլ բացառություն չէ:

Ապագա բժշկուհին ավարտելով ԵՊԲՀ-ը շտապեց ծննդավայր՝ Սյունիք և Հիպոկտարի երդմանը հավատարիմ մնալով անձնուրաց ու անմնացորդ նվիրվեց ու ծառայեց համերկրացիներին: Ապրելով բոլորի ցավով, կարեկից լինելով յուրաքանչյուրի հոգսին ու նեցուկ լինելով ամենքին, բժշկուհին չանտեսեց նաև սեփական ընտանիք ունելու կարևորությունը:

Բժշկին հատուկ պարտաճանաչությամբ ու հոգատարությամբ Սվետլանա Իսախանյանը կերտեց իր ընտանիք-կայսրությունն ու դարձավ նաև սիրված կին, օրինակելի մայր ու նախանձելի տատիկ:

Բժիշկ ամուսնինների 2 զավակներն էլ տեսնելով առողջության պաշտպան ծնողներին՝ բռնեցին բժշկի դժվարին ու պատասխանտու ճանապարհը:
Մարդկային վեհ սկզբունքներն ու մարդասիրությունը սրտաբանին դարձրել են շրջապատի սիրելին, դա է պատճառը, որ վերջինիս յուրաքանչյուր ճանաչող միշտ զգում է նրա բացակայությունը և կարոտում այն ջերմ, հոգատար, անկեղծ մոտեցումը, որ ցուցաբերում էր բժիշկ Սվետան:

Հիրավի, համակարծիք լինելով Սիմոն դե Բովուարիի հետ, թե կին չեն ծնվում,այլ դառնում են, ուզում ենք HayNews.am-ի և հազարավոր շնորհակալ պացիենտների անունից շնորհավորել կայացած կնոջ, հարգարժան բժշկի, սրտացավ մոր և սիրասուն տատիկ Սվետլանա Իսախանյանի Մարտի 8-ն ու մաղթել միշտ մնա իր իսկ նվաճած բարձունքի վրա, որպես մարդ ու մասնագետ՝ երբեք չկորցնի այդքան կանացի, վարակիչ ժպիտը, սերն ու հարգանքը, հոգատարությունն ու սրտացավությունը:

Տաթև Առաքելյան
 
Նմանատիպ նորություններ
Համացանցում հայտնվել է Մանվել Գրիգորյանի վագրի լուսանկարը
17 Հունիսի 2018 - 21:23
Համացանցում հայտնվել է երեկ ձերբակալված գեներալ Մանվել Գրիգորյանի վագրի լուսանկարը:
Դատարանը որոշեց. Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի (Տեսանյութ)
17 Հունիսի 2018 - 20:32
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Ավան եւ Նոր Նորքի նստավայրում մերժեց նրա փաստաբանների բողոքը. Մանվել Գրիգորյանը կմնա անազատության մեջ։
Դիլիջանում «Միմինո» հյուրանոցի տնօրենը հայտնել է, որ 30-ամյա հանգստացողը սպառնացել է սպանել իրեն եւ երեխային
17 Հունիսի 2018 - 20:25
Տավուշի մարզում, հունիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։30-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի «Միմինո» հյուրանոցային համալիրում վիճաբանություն է տեղի ունենում։
Անջելինա Ջոլին այլևս երեխաներ չի որդեգրի
17 Հունիսի 2018 - 20:13
Հայտնի դերասանուհի և բազմազավակ մայրիկ Անջելինա Ջոլին չի ծրագրում ապագայում նոր երեխաներ որդեգրել և համալրել ընտանիքը։ Նշվում է, որ դերասանուհին իրեն երջանիկ է զգում որպես վեց երեխաների մայր։
Բողոքի ակցիա՝ ընդդեմ Էջմիածնի քաղաքապետի. Ուղիղ
17 Հունիսի 2018 - 20:07
Էջմիածնում այս պահին բողոքի ակցիա է ընթանում, որ մասնակիցները պահանջում են քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը։ Նրանք փակել են քաղաքի մի քանի փողոցներ։
Օրգազմի բացակայությունը կարող է նևրոտիկ տարատեսակ խանգարումների բերել. սոքսոպաթոլոգ
17 Հունիսի 2018 - 20:01
Սեքսոպաթոլոգի ընդունարանում կանանց կողմից ամենահաճախ ներկայացվող սեռական գանգատը օրգազմի խանգարումն է:
Ես անակնկալի եմ եկել վարչապետի հայտարարությունից. քրգործում նման բան չկա. Մանվել Գրիգորյանի փաստաբան
17 Հունիսի 2018 - 19:49
ԱԱԾ-ի կողմից հարուցված քրեական գործում, որի շրջանակում ձերբակալվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների կողմից ուղարկված օգնությունը գողանալու մասով կասկածանք առաջադրված չէ Մանվել Գրիգորյանի նկատմամբ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 11923
 
Լրահոս`
 
ԱԺ ճեպազրույցները. ուղիղ
Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Քիմ Քարդաշյանին քննադատել են դստեր ուղիղ մազերի համար
Միջազգային, Մշակույթ, Հասարակություն