Facebook   Twitter
 
Սրտաբան, որ ապրում է հիվանդի սրտում. Սվետլանա Իսախանյան

Սրտաբան, որ ապրում է հիվանդի սրտում. Սվետլանա Իսախանյան

07 Մարտի 2018 - 13:42
Էդուարդ Սևրուսը համոզված էր, որ կնոջ երազանքը երազանքի կին լինելն է, իսկ երբ երազանքի կինը նաև երազանքի, օրինակելի, սրտացավ ու հոգատար բժշկուհի է, այդ դեպքում կարելի է համարել, որ կինը աստվածային պարգև է:

HayNews.am-ը հաշվի առնելով բազմահազար շնորհակալ ու բուժված պացիենտների խնդրանքը, տոնական հրապարակումը նվիրում է մեր օրերի «երզանքի բժշկուհուն»:

Սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Սվետլանա Իսախանյան, մարդ տեսակ, ով հազարավոր հիվանդների սրտի մի մասնիկն ու սիրելին է դարձել, ում հիշում են սրտի ամեն բաբախի հետ:

Սյունյաց լեռները մի տեսակ կախարդական ուժ ունեն և այդ ուժը փոխանցվում է նրա տաղանդաշատ զավակներին և պատահական չէ, որ այստեղից են լեգենդներ ծնվում, Սվետլանա Իսախանյանն էլ բացառություն չէ:

Ապագա բժշկուհին ավարտելով ԵՊԲՀ-ը շտապեց ծննդավայր՝ Սյունիք և Հիպոկտարի երդմանը հավատարիմ մնալով անձնուրաց ու անմնացորդ նվիրվեց ու ծառայեց համերկրացիներին: Ապրելով բոլորի ցավով, կարեկից լինելով յուրաքանչյուրի հոգսին ու նեցուկ լինելով ամենքին, բժշկուհին չանտեսեց նաև սեփական ընտանիք ունելու կարևորությունը:

Բժշկին հատուկ պարտաճանաչությամբ ու հոգատարությամբ Սվետլանա Իսախանյանը կերտեց իր ընտանիք-կայսրությունն ու դարձավ նաև սիրված կին, օրինակելի մայր ու նախանձելի տատիկ:

Բժիշկ ամուսնինների 2 զավակներն էլ տեսնելով առողջության պաշտպան ծնողներին՝ բռնեցին բժշկի դժվարին ու պատասխանտու ճանապարհը:
Մարդկային վեհ սկզբունքներն ու մարդասիրությունը սրտաբանին դարձրել են շրջապատի սիրելին, դա է պատճառը, որ վերջինիս յուրաքանչյուր ճանաչող միշտ զգում է նրա բացակայությունը և կարոտում այն ջերմ, հոգատար, անկեղծ մոտեցումը, որ ցուցաբերում էր բժիշկ Սվետան:

Հիրավի, համակարծիք լինելով Սիմոն դե Բովուարիի հետ, թե կին չեն ծնվում,այլ դառնում են, ուզում ենք HayNews.am-ի և հազարավոր շնորհակալ պացիենտների անունից շնորհավորել կայացած կնոջ, հարգարժան բժշկի, սրտացավ մոր և սիրասուն տատիկ Սվետլանա Իսախանյանի Մարտի 8-ն ու մաղթել միշտ մնա իր իսկ նվաճած բարձունքի վրա, որպես մարդ ու մասնագետ՝ երբեք չկորցնի այդքան կանացի, վարակիչ ժպիտը, սերն ու հարգանքը, հոգատարությունն ու սրտացավությունը:

Տաթև Առաքելյան
 
Նմանատիպ նորություններ
Վարդենիսի ավագանին բավարարել է ՀՀԿ–ական քաղաքապետի հրաժարականի դիմումը
12 Դեկտեմբերի 2018 - 11:57
Վարդենիսի ավագանին բավարարել է քաղաքապետ Արամ Հարությունյանի հրաժարականի դիմումը։ Այս մասին տեղեկացել ենք Վարդանիսի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։
Դատարանը մերժել է Վաչագան Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը
12 Դեկտեմբերի 2018 - 11:42
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը:
Գերմանիայում գործարանից 1 տոննա շոկոլադ է արտահոսել ու «հեղեղել» փողոցը
12 Դեկտեմբերի 2018 - 11:39
Գերմանիայի արևմտյան հատվածում գտնվող DreiMeister գործարանից 1 տոննա զանգվածով շոկոլադ է արտահոսել ու լցվել փողոցը, հայտնում է The Guardian-ը:
Կոնեկտիկուտի համալսարանը պատրաստվում է մարիխուանայի արտադրության դասընթաց մտցնել
12 Դեկտեմբերի 2018 - 11:34
Կոնեկտիկուտի համալսարանը պատրաստվում է մարիխուանայի արտադրության դասընթաց մտցնել: Այն, ինչ ժամանակին քոլեջի ուսանողների համար վիթխարի խնդիր էր, հիմա կարող է վերածվել հեռանկարային կարիերայի, հայտնում է Hartford Courant պարբերականը:
Բիթլիսում ձյան տեղումների պատճառով փակվել են դպրոցները
12 Դեկտեմբերի 2018 - 11:26
Այժմյան Թուրքիայի տարածքում գտվող Բիթլիսի (Բաղեշ-tert.am) նահանգում առատ ձյան տեղումների պատճառով փակվել են բազմաթիվ դպրոցներ, այս մասին տեղեկացնում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:
Գյումրիում ձմռանը սաստիկ ցուրտ է լինում. հազարավոր ընտանիքներ դեռ ապրում են կիսաքանդ դոմիկներում
12 Դեկտեմբերի 2018 - 11:22
«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը Facebook-ի իր էջում գրել է.
Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
12 Դեկտեմբերի 2018 - 11:01
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, բժիշկ Թոմ Քաթինան վիրաբույժ է, վետերան, կաթոլիկ միսիոներ եւ համաշխարհային ճանաչում ունեցող մարդասիրական գործիչ։
Լիլիթ Բաբասյանը մարզահագուստով ցույց է տվել կազմվածքը
12 Դեկտեմբերի 2018 - 10:44
Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը, նոր լուսանկարներ է հրապարակել։
ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» ընդդիմություն կդառնան՝ ուզեն, թե չուզեն. Աղազարյան
12 Դեկտեմբերի 2018 - 10:37
Ընդդիմություն դառնալը տեղի չի ունենում որեւէ մեկի ցանկությամբ, քանի որ դա քաղաքական-իրավական կատեգորիա է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հովիկ Աղազարյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 14311
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Հասարակություն, Քաղաքական