Facebook   Twitter
 
«Ողջունելի է, որ որոշվեց դեղերը դեղատոմսով տրամադրել․ դա կնվազեցնի ինքնաբուժումը և հիվանդին կմոտեցնի բժշկին»

«Ողջունելի է, որ որոշվեց դեղերը դեղատոմսով տրամադրել․ դա կնվազեցնի ինքնաբուժումը և հիվանդին կմոտեցնի բժշկին»

07 Մարտի 2018 - 13:54
Կառավարությունն երեկվա նիստում որոշեց մասնակիորեն կասեցնել դեղորայքի դեղատոմսերով վաճառքի որոշումը: Հորմոնների համար՝ մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ ներարկային դեղերի համար՝ մինչև հուլիսի 1-ը։
ՀՀ ԱՆ գլխավոր մանկական արյունաբան, ԵՊԲՀ արյունաբանության ամբիոնի դոցենտ, Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանականկենտրոնի բժիշկ-արյունաբան Անահիտ Զախարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ նշեց՝ ողջունելի է այն փաստը, որ որոշվեց դեղերը դեղատոմսով տրամադրել․ դա կնվազեցնի ինքնաբուժումը և հիվանդին կմոտեցնի բժշկին։

«Բացի այդ՝ վերահսկողության տակ կանցնի դեղերի շուկան։ Բայց, միանգամից, մեկ հարվածով այս գործընթացը սկսելը դժգոհություն է առաջացրել հասարակության շրջանում․ կան նաև բժիշկներ, ովքեր ևս դժգոհ էին, քանի որ դեղատոմսի ձևաթղթերի հետ կապված հարցեր կային, հետևաբար կարելի է այս գործընթացը անցկացել աստիճանական կարգով։ Ինքնաբուժումը մեր հասարակության միջից պիտի դուրս գա․ հիվանությունների բուժումը, հիվանդին վերահսկելը շատ կարևոր երևույթ է։ Այս նախագիծը կծառայի ի նպաստ հանրության», - ասաց Անահիտ Զախարյանը։

Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ–ի ղեկավար Վիոլետա Զոփունյանն անդրադառնալով այս թեմային՝ ասաց՝ դեղերը դեղատոմսով տրամադրելու որոշումը հանրության կողմից բուռն արձագանքի արժանացավ․ սա, միանշանակ, պետք է ընդունել։

«Եթե մենք խոսում ենք դեղերի մասին և ինքնաբուժության հետ կապված՝ մտավախություններ կան, պետք է քննարկել այս հարցերը ու ընկալել՝ որքանով է այս նախագիծը անհրաժեշտ մեր հասարակությանը։ Ըստ էության, մեր երկիր մտնող դեղերից կան այնպիսի տեսակներ, որոնք ներկրվելուն փաստաթղթային պահանջներ ունեն․ դրանք պիտի վաճառվեն միայն դեղատոմսով․ սա նորություն չէ։ Ի վերջո, այս նախագիծն ընդունելը և հետո որոշումը մասնակի փոփոխելը ճիշը չէ, քանի որ նման նախագծերը կյանքի կոչելուց առաջ հարկավոր է հանրային քննարկումներ անել՝ առաջնորդվելով նաև միջազգային փորձով», - ասաց Վիոլետա Զոփունյանը։

Հասմիկ Բալեյան
 
Նմանատիպ նորություններ
Սեղան են գցել և տոնել Արայիկ Հարությունյանի հաղթանակը
13 Դեկտեմբերի 2018 - 00:01
Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր՝ դեկտեբերի12–ին, Facebook-ի ուղիղ եթեր է մտել Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում իր նախընտրական շտաբից, որտեղ տոնում էին «Իմ քայլի» հաղթանակն ընտրություններում։
«Ռոսկոմնադզորը» սպառնում է Ռուսաստանում արգելափակել Google-ը
12 Դեկտեմբերի 2018 - 23:34
Google ընկերության կողմից որոնման արդյունքերում արգելված բովանդակության նյութերի ֆիլտրման պահանջի չկատարման դեպքում օրենքում փոփոխություններ կկատարվեն, որով կթույլատրվի արգելափակել որոնողական համակարգը, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով «Ռոսկոմնադզորի» ղեկավարի տեղակալ Վադիմ Սուբբոտինին։
Եղեգնաձորում 14 տարեկանում ամուսնացած աղջկան ամուսինն ու սկեսուրը պարբերաբար բռնության են ենթարկել
12 Դեկտեմբերի 2018 - 22:14
Եղեգնաձորում 14 տարեկանում ամուսնացած աղջիկն ամուսնու և սկեսուրի կողմից պարբերաբար բռնության է ենթարկվել:
Երեք ամսական Անիին ոստիկանները Ռուսաստանից տեղափոխել են Հայաստան. մայրը նրանից հրաժարվել էր (Տեսանյութ)
12 Դեկտեմբերի 2018 - 22:10
Դեկտեմբերի 11–ին ՀՀ ոստիկանության աշխատակիցները Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքից Հայաստան են տեղափոխել անխնամ մնացած հայազգի երեխային։
Փաշինյանն արձակուրդ է ուղարկել վիճակագրական կոմիտեի նախագահին
12 Դեկտեմբերի 2018 - 22:02
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին արձակուրդ տրամադրելու մասին։
Հարուցվել է քրգործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ
12 Դեկտեմբերի 2018 - 21:43
Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ:
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
12 Դեկտեմբերի 2018 - 20:40
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրիստինե Սարգսյանը 2018 թվականի դեկտեմբերի 10-ից նշանակվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար: Այդ մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմից:
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայաստանի և Արցախի գինիներին նվիրված միջոցառումներին
12 Դեկտեմբերի 2018 - 20:25
Դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացավ Հայաստանի և Արցախի գինիների համտես-երեկո՝ Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի նախագահ Գի Տեսիեի (Guy Teissier) նախաձեռնությամբ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15977
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Հասարակություն, Քաղաքական