Facebook   Twitter
 
Սոբչակը և Ժիրինովսկին բանավեճի ժամանակ կրկին հայհոյել են միմյանց

Սոբչակը և Ժիրինովսկին բանավեճի ժամանակ կրկին հայհոյել են միմյանց

07 Մարտի 2018 - 14:06
Ռուսաստանի նախագահի թեկնածուներ Քսենիա Սոբչակը և Վլադիմիր Ժիրինովսկին կրկին անհաճո արտահայտություններ են հնչեցրել մեկը մյուսի հասցեին`«Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերով հեռարձակվող բանավեճի ժամանակ:
Իր հերթին խոսելով`Սոբչակը հայտարարել է, որ «թեկնածուները ստիպված են այստեղ (բանավեճի) գալ, վատ տեսք ունենալ, որովհետև միշտ կա մի ծաղրածու, ներեցեք, Ժիրինովսկին, ով հարձակվում է մարդկանց վրա, վիրավորում է ինձ անպարկեշտ խոսքերով, իսկ հետո այնպիսի անմեղ տեսք ընդունում, իբր ես պատահաբար ջուր եմ լցրել իր գլխին»:

Այն բանից հետո երբ Սոբչակն ավարտել է խոսքը, Ժիրինովսկին հայտարարել է.

«Դուք պարզապես փողոցային մուրացկան եք որին երբեք ոչինչ անել չի հաջողվել և ով ոչ մի տեղ չի աշխատել: Բրեժնևի օրոք Ձեզ արդեն վաղուց հոգեբուժարան ուղարկած կլինեին»:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱՀԿ-ն առաջարկում է տրանսգենդերներին այլեւս չդիտարկել հոգեկան շեղումներով անձանց շարքում
22 Հունիսի 2018 - 23:59
Հիվանդությունների միջազգային դասակարգման նոր տարբերակում փոփոխություններ են կրել «գենդերային անհամապատասխանություն» տերմինի հատվածները։
Թուրքիայի ռազմաօդային ուժերը 15 քուրդ զինյալի են չեզոքացրել Իրաքի հյուսիսում
22 Հունիսի 2018 - 23:39
Թուրքիայի ռազմաօդային ուժերն Իրաքի հյուսիսում իրականացված օդային արշավի ընթացքում չեզոքացրել են երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության 15 անդամի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով թուրքական Զինուժի գլխավոր հրամանատարությանը:
Ռոստովում ոստիկանության ամբողջ բաժանմունքը թմրամիջոցների գաղտնարանի պատճառով ազատվել է աշխատանքից
22 Հունիսի 2018 - 23:29
Ռոստովի Լենինի շրջանի ոստիկանության բաժինը զրկվել է թմրամիջոցների դեմ պայքարի բաժանմունքի բոլոր աշխատակիցներից, հաղորդում է 1rnd-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին:
Սա ևս մեկ դավաճանություն էր Վազեն Սարգսյանի հիշատակի առաջ․ Անի Խաչատրյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին
22 Հունիսի 2018 - 23:25
HayNews.am-ի զրուցակիցը Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն է։
Անօրգազմիա. Կանանց սեռական առողջության առանցքային խնդիր, որ բուժվում է մեծ արդյունավետությամբ
22 Հունիսի 2018 - 23:17
Մասնագետները վստահեցնում են, որ անօրգազմիան, կանանց սեռական առողջության առանցքային խնդիրներից է և դրա առկայությունն ուղիղ համեմատական է կնոջ հոգևոր ու ֆիզիոլոգիական առողջության հետ:
Կիեւի դատարանը Նադեժդա Սավչենկոյին կալանքի տակ է թողել
22 Հունիսի 2018 - 23:00
Կիեւի Շեւչենկովի շրջանային դատարանը հունիսի 22-ին Գերագույն Ռադայի ժողովրդական պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին կալանքի տակ է թողել հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը:
«Պատվի խնդիր է». Մանվել Գրիգորյանի տեսաուղերձը՝ կալանավորումից առաջ
22 Հունիսի 2018 - 22:55
Պատվի խնդիր է, հիմա իմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում, բայց ես հավատում եմ իմ երկրին, արդարադատությանն ու իմ ընկերներին:
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե որն է իր ամենասիրելի ֆուտբոլի հավաքականը
22 Հունիսի 2018 - 22:50
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակ չունենալու պատճառով չի հասցնում հետևել ֆուտբոլի աշխարհի առաջնության բոլոր խաղերին, սակայն երբեմն հետաքրքրվում է, թե որ խաղն ինչ հաշվով է ավարտվել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15296
 
Լրահոս`