Facebook   Twitter
 
Շադեն յոթ տարվա ընթացքում առաջին անգամ նոր սինգլ է թողարկել

Շադեն յոթ տարվա ընթացքում առաջին անգամ նոր սինգլ է թողարկել

07 Մարտի 2018 - 16:29
Ո՞վ կարող է համեմատվել նրա հետ։ Հոյակապ ձայն, հոյակապ կերպար. խոսքը երգչուհի Շադեի մասին է, որն իր YouTube-ի ալիքում ներկայացրել է Flower of the Universe երգը, որը ձայնագրվել է ռեժիսոր Ավա Դյուբերնեյի A Wrinkle in Time՝ «Ժամանակի բեկում» ֆիլմի համար։ Թրեքի պրոդյուսերը No I.D-ն է, որը հայտնի է Քանյե Ուեսթի, Ջեյ Զիի, Բիգ Շոնի ու Նասի հետ իր համագործակցությամբ։
Շադեն վերջին անգամ նոր ձայնագրություն էր թողարկել 2011-ին. դա հիթերի հավաքածու էր The Ultimate Collection անվանումով։ Այդ ամբողջ ընթացքում երգչուհին հազվադեպ էր հաղորդակցվում մամուլի հետ ու գրեթե ելույթ չէր ունենում։

«Ես երբեք չէի կարծի, թե նա կասի «այո», բայց միևնույն է՝ հարցրեցի։ Պարզվեց, որ նա բարի ու առատաձեռն է։ Աստվածուհի։ Մենք միասին սկսեցինք ճամփորդություն, որը ես երբեք չեմ մոռանա։ Հպարտությամբ հայտարարում եմ, որ Շադեն ձայնագրել է յուրահատուկ երգ՝ «Ժամանակի բեկում» ֆիլմի համար։ Այն կոչվում է Flower of the Universe։ Ու դա երազանք է, որը իրականություն է դարձել»,- գրել է Ավա Դյուբերնեյն իր Twitter-ում։

«Ժամանակի բեկում» ֆիլմը պատմում է Մեգ անունով աղջկա մասին, որը ճամփորդում է ժամանակի մեջ՝ որոնելով իր հորը։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Օփրա Ուինֆրին, Ռիզ Ուիզերսփունը, Մինդի Քալինգն ու Զակ Գալիֆիանակիսը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Գազպրոմ Արմենիա»-ի պարզաբանումները՝ Փաշինյանի կողմից գազի կորուստների վերաբերյալ հնչեցրած թվային ցուցանիշների շուրջ
21 Մարտի 2019 - 15:43
«Գազպրոմ Արմենիա» Ընկերությունը մի շարք հարցադրումներ է ստացել իր հիմնադրի, ինչպես նաեւ ԶԼՄ ներկայացուցիչների կողմից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսում բնական գազի կորուստների վերաբերյալ հնչեցրած թվային ցուցանիշների շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով:
«Ուրալյան ավիաուղիները» պարզաբանել են դեպի Երեւան թռիչքների թույլտվության չեղարկումը
21 Մարտի 2019 - 15:34
«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը երթուղային ցանցի կատարելագործման շրջանակում ինքնուրույն հետ է կանչել Ռոսավիացիա որոշ չվերթների թույլտվությունները: Այդ մասին Sputnik Հայաստանի հարցմանն ի պատասխան հայտնել է «Ուրալյան ավիաուղիներ» ռուսական ավիաընկերությունը:
Beeline-ը գերազանցել է մեկ միլիոն բաժանորդների շեմը
21 Մարտի 2019 - 15:30
21 մարտի 2019 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է մեկ միլիոն բաժանորդների շեմը գերազանցելու մասին: Ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն այսօրվա ճեպազրույցին լրագրողներին ներկայացրեց ընկերության վերջին ձեռքբերումները և պարգևատրեց 2018 թ-ին ընկերության SIM քարտը գնած և ակտիվացրած վերջին բաժանորդին:
ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով գաղտնալսումները կհետազոտվեն դռնփակ
21 Մարտի 2019 - 15:28
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանի վերաբերյալ քրեական գործի քննությանը վերջինս դատարանում հայտարարեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Հայաստանի ժուռնալիստների միությունը կորցրեց իր տարածքների մի մասը
21 Մարտի 2019 - 15:24
Հայաստանի ժուռնալիստների միության որոշ տարածքներ այլեւս նրան չեն պատկանում։ Այս մասին մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։
Նկարիչը մարզադաշտի չափով «նկարել» է Սպիտակ տան ղեկավարի թեկնածուի դիմանկարը (Տեսանյութ)
21 Մարտի 2019 - 15:07
ԱՄՆ Տեխաս նահանգում նկարիչ Սթեն Հերդը ստեղծել է քաղաքական գործիչ, ԱՄՆ նախագահի թեկնածու Բեթո Օ՛Ռուրկի դիմանկարը: Պատկերը զբաղեցնում է ֆուտբոլի մարզադաշտի մի ամբողջ տարածք:
Դադարեցվել է մի շարք դեղերի շրջանառությունը
21 Մարտի 2019 - 15:05
Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2019 թվականի մարտի 7-ի թիվ 576-Ա հրամանը, Հայաստանի Հանրապետությունում դադարեցվել է՝ «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ» (սերիա՝ 031117, ժամկետ՝ 11.2020թ.), (սերիա՝ 010518, ժամկետ՝ 05.2021թ.) և «Մեդանա Ֆարմա ԲԸ, Պոլսկոյ Օրգանիզացիի Վոյսկովոյ 57 Փ., 98-200 Սիերադզ, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Ակվադետրիմ ջրային լ-թ 10 մլ» (սերիա՝ 030718, ժամկետ՝ 07.2021թ.), (սերիա՝ 030718, ժամկետ՝ 07.2021թ.) դեղերի շրջանառությունը:
Ավստրալիայի հյուսիսին հզոր ցիկլոն է մոտենում, արտակարգ դրություն է հայտարարվել
21 Մարտի 2019 - 15:02
Ավստրալիայի հյուսիսին հզոր ցիկլոն է մոտենում, հաղորդում է Associated Press-ը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության միջազգային համագործակցության զարգացման հարցերով նախարարին
21 Մարտի 2019 - 14:54
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության միջազգային համագործակցության զարգացման հարցերով նախարար Փիթեր Էրիքսոնի գլխավորած պատվիրակությանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15943
 
Լրահոս`