Facebook   Twitter
 
Պոլիտեխնիկական համալսարանում գործող Ucom լաբորատորիայի ուսանողներն աշխատելու հստակ հեռանկար ունեն

Պոլիտեխնիկական համալսարանում գործող Ucom լաբորատորիայի ուսանողներն աշխատելու հստակ հեռանկար ունեն

07 Մարտի 2018 - 17:08
Օրերս Ucom-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը մասնակցեց իր ԲՈՒՀ-ի՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցած «Պոլիտեխնիկ» պաշտոնաթերթի հիմնադրման 60, Պոլիտեխնիկական համալսարանում տպագիր մամուլի 85, ուսանողական մամուլի 15-ամյակների միջոցառմանը։
Միջոցառման ընթացքում կայացավ մամուլի և լրատվության ոլորտում «Պոլիտեխնիկական» առաջին մրցանակաբաշխությունը։ Ի թիվս բազմաթիվ վաստակավոր պոլիտեխնիկցիների մրցանակներ շնորհվեցին նաև Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին և Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին:

Պոլիտեխնիկական համալսարանի նոր կայքի շնորհանդեսից հետո ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը նշեց ԲՈՒՀ-ի հաջողության հասած շրջանավարտների հետ մշտական կապը պահելու կարևորության մասին․ «Ucom-ի ղեկավար պարոն Հայկ Եսայանը շատ լավ նախաձեռնությամբ հանդես եկավ և մենք համագործակցության հուշագիր ստորագրեցինք, որի շրջանակներում ստեղծվեց այսօր արդեն հաջողությամբ գործող Ucom լաբորատորիան։ Գործատու – բարձրագույն ուսումնական հաստատություն հարաբերումների մեջ սա լավագույն երևակումներից մեկն է։ Շուտով մենք հավաստագրեր կհանձնենք Ucom լաբորատորիայի այն շրջանավարտներին, որոնք գերժամանակակից գործիքամիջոցների կիրառմամբ հասել են հաջողության և արժանի են Ucom-ում աշխատելու»։

«Որպես պոլիտեխնիկցի և որպես Ucom ընկերության գլխավոր տնօրեն ուրախ եմ, որ իմ երկու հարազատ կառույցները նույն տեսլականն ունեն երկրի շենացման վերաբերյալ և գնում են դեպի նորագույն տեխնոլոգիաները։ Ուրախալի է, որ մեր ընկերության կողմից բացված լաբորատորիայի լավագույն սաները քննությունների արդյունքում Ucom-ում աշխատելու հնարավորություն են ստացել։ Այս գործակցությունը շարունակական է լինելու», - նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Գեղարքունիքում տղամարդը փորձել է բռնաբարել հարեւանուհուն. գործը դատարանում է
21 Հունիսի 2018 - 00:21
Գեղարքունիքի մարզում տղամարդը մեղադրվում է հարեւանուհուն բռնաբարելու փորձի մեջ:
Տատիկները գործած բաճկոնակներ էին բերում. Էջմիածնի դպրոցից ուղարկված ծանրոցների մի մասը հասել է զինվորներին (Տեսանյութ)
21 Հունիսի 2018 - 00:15
Երկու տարի առաջ 14-ամյա Անի Մելիքյանը եւ Էջմիածնի թիվ 4 դպրոցի իր ընկերները սնունդի եւ հագուստի մի քանի տասնյակ արկղ էին հավաքել սահմանին ծառայող զինվորների համար եւ նամակներ էին գրել նրանց համար: Զավեշտալի զուգադիպությամբ Անիի նամակը ստացել էր իր եղբայրը, ով այդ ժամանակ բանակում էր:
Ճամբարակում և Վահան գյուղում բնակիչները Պաշտպանին են ներկայացրել իրենց խնդիրները
21 Հունիսի 2018 - 00:12
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն հունիսի 20-ին այցելել է Գեղարքունիքի մարզ։
Շողեր Թովմասյանի խորհրդավոր գրառումը
20 Հունիսի 2018 - 23:51
Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանն Instagram-ի էջում, story հավելվածում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է ընդամենը 24 ժամ, բավականին խորհրդավոր գրառում է կատարել:
Թող իմ անվան տակ հավայի չքցեն, որ իմ տնից զենք են հանել. Նորատուսցի Արա
20 Հունիսի 2018 - 23:46
Քրեական հեղինակություն Նորատուսցի Արա Բանդուրյանը Armtimes.com -ի զրույցում հերքեց իր բերման ենթարկվելու մասին տեղեկությունը՝ նշելով, որ ինքնակամ է ներկայացել ոստիկանություն:
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»
20 Հունիսի 2018 - 23:41
Մանվելի զինակիցներին Նազիկ Գրիգորյանն ասել է․ «Նկարահանումների մի մասն արվել է ամառանոցի պահեստում, մյուս մասը՝ ԵԿՄ-ի պահեստում, ու ցույց են տվել որպես ամառանոցի նկարահանում», իսկ «տուշոնկաներն ու զգուշչոնկաները» ժամանակին եղել են Դաշքեստանի (այդ մասում Մանվելը եւս տուն ունի) տունը նայող պառավի մոտ, նրան ասվել է՝ տղերքը կգան-կտանեն զինվորներին, բայց որ պառավը մեռել է, էդ ապրանքը մնացել-հնացել է, որոշել են բերել արջերին։
«Կոլխոզի նախագեք են՝ գեներալսկի հագուստներով». Սամվել Բաբայանը՝ վերջին բացահայտումների մասին (Տեսանյութ)
20 Հունիսի 2018 - 23:00
Արցախի հերոս, պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի համար անսպասելի չէր այն, ինչ ԱԱԾ-ն հայտնաբերել է Մանվել Գրիգորյանի ամառանոցի և տան պահեստներում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12322
 
Լրահոս`