Facebook   Twitter
 
Աշխատաժողով` «Ժամանակակից լիդերությունը և կարողությունների զարգացումը արևելյան գործընկերության երկրների հանրային հատվածում» ծրագրի շրջանակներում

Աշխատաժողով` «Ժամանակակից լիդերությունը և կարողությունների զարգացումը արևելյան գործընկերության երկրների հանրային հատվածում» ծրագրի շրջանակներում

07 Մարտի 2018 - 17:12
Մարտի 7-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել աշխատաժողով «Ժամանակակից լիդերությունը և կարողությունների զարգացումը արևելյան գործընկերության երկրների հանրային հատվածում (PADOS II)» ծրագրի շրջանակներում, որը կազմակերպվել է ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և Հանրային կառավարման ֆիննական ինստիտուտի (HAUS) համատեղ ջանքերով:
Աշխատաժողովին ներկա են եղել ՀՀ ֆինանսների նախարար Վարդանի Արամյանը, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, Հանրային կառավարման ֆիննական ինստիտուտի գործադիր տնօրեն Անելի Թեմեսը, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և Ֆինլանդիայի ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ տարբեր գերատեսչությունների անձնակազմի կառավարման ոլորտի մասնագետներ:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կարևորել է նման միջոցառումների դերը՝ նշելով, որ ֆինանսների նախարարությունը մեծ նշանակություն է տալիս մարդկային ռեսուրսների կառավարմանը:

«Ֆինանսների նախարարությունում մենք նպատակ ունենք զարգացնել երկու կարևորագույն ուղղություն` մարդկային ռեսուրսների կառավարումը և թվային տեխնոլոգիաների ներդրումը: Աշխատաժողովը լավ հնարավորություն է ընձեռում համեմատականներ և զուգահեռներ անցկացնել մեր և աշխարհում եղած փորձի միջև», - ասել է նախարար Արամյանը:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը նշել է, որ այս ծրագիրը արևելյան գործընկերության հանրային կառավարման արդյունավետության բարձրացման և կատարելագործման ժամանակակից միտումներով, առաջադեմ գիտելիքների և փորձի փոխանակման հաջողված հարթակ է:

«Այս ծրագիրը նպաստել է և շարունակում է նպաստել մեր երկրում կառավարման համակարգի բարեփոխումներին: Բարեփոխումներ իրականացնելու մեր վճռականությունը բխում է պետական մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացման, մարդկային ռեսուրսների կառավարումը պետության ռազմավարական նպատակներին առավել համապատասխանեցնելու, հաշվետվողականության, թափանցիկության, պրոֆեսիոնալիզմի և այլ առաջնահերթություններից», - նշել է Մանվել Բադալյանը:

Հանրային կառավարման ֆիննական ինստիտուտի գործադիր տնօրեն Անելի Թեմեսը իր գոհունակությունն է հայտնել հայաստանյան գործընկերներին արդյունավետ և շարունակական համագործակցության համար՝ ընդգծելով, որ հանրային առաջնորդության և մարդկային ռեսուրսների զարգացումը առանցքային բաղադրիչ է մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու և բարձր ֆունկցիոնալությամբ հանրային վարչարարություն կառուցելու համար:

Աշխատաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել ՀՀ ՔԾԽ, Ֆինլանդիայի ֆինանսների նախարարության, ինչպես նաև Հանրային կառավարման ֆիննական ինստիտուտի (HAUS) ներկայացուցիչներ, որին հաջորդել է քննարկում ոլորտում նախատեսվող բարեփոխումների վերաբերյալ:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար
13 Դեկտեմբերի 2018 - 21:47
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են,
Կալանավոր տեղափոխող «Ուազը» վրաերթի է ենթարկել երկու դպրոցականի․ արտակարգ դեպք Արթիկում
13 Դեկտեմբերի 2018 - 21:37
Արտակարգ դեպք՝ վրաերթ, ապա վթար է տեղի ունեցել Շիրակի մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Սյունիքում բախվել են ավտոմեքենան ու ավտոբուսը. 3 հոգի տեղում մահացել է, կան վիրավորներ
13 Դեկտեմբերի 2018 - 21:23
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:30–ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 175-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 35 XT 407 համարանիշի և Skania մակնիշի 16 E 482 -10 համարանիշի ավտոբուսը:
Կանանց տեսակներ, որոնց հետ չեն ուզում ամուսնանալ
13 Դեկտեմբերի 2018 - 21:21
1. Միսս «ո՞վ է այստեղ գլխավորը»
Լուսինե Թովմասյանի ջերմ ընտանեկան լուսանկարը՝ հանգստի վայրից
13 Դեկտեմբերի 2018 - 21:07
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» մրցանակակիր Լուսինե Թովմասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել:
Ինչո՞ւ Պուտինը չի շնորհավորել ընտրություններում հաղթած Փաշինյանին․ Զախարովայի մեկնաբանությունը
13 Դեկտեմբերի 2018 - 20:58
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի առիթով դաշինքը ղեկավարող Նիկոլ Փաշինյանին դեռ չի շնորհավորել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Դատապարտյալների հիվանդանոցը կտեղափոխվի նոր՝ ավելի բարեկարգ պայմաններ ունեցող հաստատություն
13 Դեկտեմբերի 2018 - 20:55
«Գաղափարը հետևյալն է՝ երբ խոսում ենք 1100 հոգանոց քրեակատարողական հիմնարկի մասին, մենք նախատեսում ենք կառուցել շուրջ 150 մահճակալանոց ՔԿՀ Դատապարտյալների հիվանդանոցում, որովհետև ամբողջությամբ փակելը հնարավոր չէ, և միջազգային պրակտիկայում չկա: Այնտեղ կգտնվեն այն դատապարտյալները, որոնք երկարատև խնամքի կարիք ունեն, օրինակ՝ հոգեբուժական, նարկոլոգիական պրոֆիլի հիվանդները, տուբերկուլյոզով հիվանդները, ինչու չէ, նաև այն անձինք, որոնք քաղաքացիականում կվիրահատվեն, բայց վերականգնողական բուժումը մեզ մոտ կանցնեն»,- պարզաբանել է Քրմոյանը:
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Ն. Փաշինյանին «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ
13 Դեկտեմբերի 2018 - 20:23
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու և դրանցում:
Չեմ կարծում՝ խորհրդարան անցած ուժերը վարչապետին դիմադրելու կամք կունենան. Վազգեն Մանուկյան. Ankakh.com
13 Դեկտեմբերի 2018 - 20:14
Այն կուսակցությունները, որոնք անցել են խորհրդարան, չեմ տեսնում, որ լուրջ գաղափարական բախումներ կամ վարչապետին դիմադրելու կամք կունենան։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15987
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները մեկնել են Մինսկ
Հասարակություն, Հայոց Բանակ