Facebook   Twitter
 
Առողջապահության նախարարությունը դեղատների առջև դեղատոմսեր գրել, վաճառելու դեպքերը բացահայտելուն ուղղված աշխատանքներ է կատարում

Առողջապահության նախարարությունը դեղատների առջև դեղատոմսեր գրել, վաճառելու դեպքերը բացահայտելուն ուղղված աշխատանքներ է կատարում

07 Մարտի 2018 - 18:43
ՀՀ նախարարությունը հանձնարարական է տվել՝ բացահայտելու դեղատների առջև դեղատոմսեր գրելու և վաճառելու դեպքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:
«Ես տեղեկացել եմ այն մասին, որ նման երևույթ է տեղի ունենում: Դա ինձ համար շատ ցավալի է: Մենք առավոտից հանձնարարություն ենք տվել վեր հանելու այդ դեպքերը: Ուզում ենք հասկանալ, թե որտեղ են տեղի ունենում դրանք, և ովքեր են հեղինակները»,-ասաց փոխնախարարն ու հավելեց, որ հայտնաբերելու դեպքում համապատասխան ընթացք կտան հարցին:

Նման դեպքերի վերաբերյալ ահազանգեր այս պահի դրությամբ նախարարությունը չի ստացել:

Խաչատրյանի խոսքով՝ մի քանի աշխատակիցներ ողջ օրն աշխատում են՝ վերահսկելու և հստակ հասկանալու, թե համակարգում ինչ է տեղի ունենում, ինչ խնդիրներ են առաջանում: Սակայն կան խնդիրներ, որոնք լուծման անհրաժեշտություն ունեն: Եվ իրենք դրանց լուծում կտան օպերատիվ կերպով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 6-ի ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը, դիմելով առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանին, հորդորել էր լինել ուշադիր:

«Տեղեկատվություն կա, որ արդեն դեղատոմսերը դեղատների առջև գրում, տալիս են և դրա համար լրացուցիչ վճար կա: Շատ ուշադիր եղեք, որպեսզի բուտաֆորիա չդառնա»,-ասել էր վարչապետը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Գեղարքունիքում տղամարդը փորձել է բռնաբարել հարեւանուհուն. գործը դատարանում է
21 Հունիսի 2018 - 00:21
Գեղարքունիքի մարզում տղամարդը մեղադրվում է հարեւանուհուն բռնաբարելու փորձի մեջ:
Տատիկները գործած բաճկոնակներ էին բերում. Էջմիածնի դպրոցից ուղարկված ծանրոցների մի մասը հասել է զինվորներին (Տեսանյութ)
21 Հունիսի 2018 - 00:15
Երկու տարի առաջ 14-ամյա Անի Մելիքյանը եւ Էջմիածնի թիվ 4 դպրոցի իր ընկերները սնունդի եւ հագուստի մի քանի տասնյակ արկղ էին հավաքել սահմանին ծառայող զինվորների համար եւ նամակներ էին գրել նրանց համար: Զավեշտալի զուգադիպությամբ Անիի նամակը ստացել էր իր եղբայրը, ով այդ ժամանակ բանակում էր:
Ճամբարակում և Վահան գյուղում բնակիչները Պաշտպանին են ներկայացրել իրենց խնդիրները
21 Հունիսի 2018 - 00:12
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն հունիսի 20-ին այցելել է Գեղարքունիքի մարզ։
Շողեր Թովմասյանի խորհրդավոր գրառումը
20 Հունիսի 2018 - 23:51
Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանն Instagram-ի էջում, story հավելվածում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է ընդամենը 24 ժամ, բավականին խորհրդավոր գրառում է կատարել:
Թող իմ անվան տակ հավայի չքցեն, որ իմ տնից զենք են հանել. Նորատուսցի Արա
20 Հունիսի 2018 - 23:46
Քրեական հեղինակություն Նորատուսցի Արա Բանդուրյանը Armtimes.com -ի զրույցում հերքեց իր բերման ենթարկվելու մասին տեղեկությունը՝ նշելով, որ ինքնակամ է ներկայացել ոստիկանություն:
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»
20 Հունիսի 2018 - 23:41
Մանվելի զինակիցներին Նազիկ Գրիգորյանն ասել է․ «Նկարահանումների մի մասն արվել է ամառանոցի պահեստում, մյուս մասը՝ ԵԿՄ-ի պահեստում, ու ցույց են տվել որպես ամառանոցի նկարահանում», իսկ «տուշոնկաներն ու զգուշչոնկաները» ժամանակին եղել են Դաշքեստանի (այդ մասում Մանվելը եւս տուն ունի) տունը նայող պառավի մոտ, նրան ասվել է՝ տղերքը կգան-կտանեն զինվորներին, բայց որ պառավը մեռել է, էդ ապրանքը մնացել-հնացել է, որոշել են բերել արջերին։
«Կոլխոզի նախագեք են՝ գեներալսկի հագուստներով». Սամվել Բաբայանը՝ վերջին բացահայտումների մասին (Տեսանյութ)
20 Հունիսի 2018 - 23:00
Արցախի հերոս, պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի համար անսպասելի չէր այն, ինչ ԱԱԾ-ն հայտնաբերել է Մանվել Գրիգորյանի ամառանոցի և տան պահեստներում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13475
 
Լրահոս`