Facebook   Twitter
 
Սերժ Սարգսյանը պարգեւատրել է մի խումբ կանանց

Սերժ Սարգսյանը պարգեւատրել է մի խումբ կանանց

07 Մարտի 2018 - 18:54
Կանանց տոնի նախօրեին Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում հյուրընկալել են տարբեր բնագավառներում ներդրում ունեցած, իրենց արդյունավետ եւ բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած մի խումբ կանանց, ինչպես նաեւ բազմազավակ ծնողների:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է հանդիպման մասնակիցներին եւ ի դեմս նրանց՝ հանրապետության բոլոր կանանց գալիք տոնի առթիվ: Նախագահը նաեւ պետական բարձր պարգեւներով խրախուսել է նստավայրում հյուրընկալված կանանց, իսկ բազմազավակ ծնողներին՝ ընտանիքի կայացման եւ ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, զավակների ֆիզիկական, հոգեւոր եւ բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացումն ապահովելու համար Ծնողական փառքի մեդալով պարգեւատրելուց բացի, խրախուսել է դրամական պարգեւով:

«Սիրելի՛ պարգեւատրվածներ,

Սիրելի՛ տիկնայք,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգեւներին արժանանալու կապակցությամբ եւ իհարկե վաղվա տոնի առիթով, որ տեւելու է մեկ ամբողջ ամիս, այնուհետեւ ողջ տարին՝ ընդհուպ մինչեւ հաջորդ տարվա մարտի 8-ը:

Որեւէ հասարակության ժամանակակից եւ կայացած լինելու մասին հնարավոր է խոսել դրանում կանանց ունեցած դերակատարության համատեքստում: Եթե տվյալ հասարակության մեջ կանայք լուրջ դերակատարներ չեն, ապա այդ հասարակությունը երբեք չի կարող կոչվել արդի, ժամանակակից:

Մեր անցած պատմական ճանապարհը եւ հենց այդ պատմական փորձը մեզ հուշում են, պարտադրում են, որ այսօր էլ կանայք էական դերակատարություն ունենան: Մեր հասարակության մեջ նրանք ունեն այդ դերակատարությունը: Իհարկե, կցանկանայի ասել՝ լայն դերակատարություն, լայն ներգրավվածություն ունեն, բայց այդ աշխատանքը մեր ապագա աշխատանքների մի մասն է: Ես խորապես համոզված եմ, որ ամեն տարի, ամեն ընտրություններից հետո՝ լինեն դրանք տեղական ինքնակառավարման մարմինների, թե համապետական ընտրություններ, կանայք ամեն անգամ եւ՛ ակտիվորեն պետք է մասնակցեն, եւ՛ նրանց դերակատարությունը, անշուշտ, պետք է ավելանա: Բայց այստեղ մի հանգամանք կա՝ կանայք դա պետք է ցանկանան: Շատ դեպքերում կանայք չեն ցանկանում հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ ներգրավվել: Դա, միգուցե, ողջ հասարակության մեղքն է, միգուցե տղամարդկանց խնդիրն է: Այնուհանդերձ, ես միշտ կոչ եմ արել եւ կոչ եմ անելու, որպեսզի կանայք ակտիվորեն մասնակցեն մեր երկրի շինարարությանը: Դա չափազանց կարեւոր է: Եվ չնայած խոսքերս չկարողացա լիարժեքորեն ասել այն առումով, որ շատ մեծ ներգրավվածություն չկա, սակայն մենք ճիշտ ճանապարհի վրա ենք՝ տարեցտարի կանայք ներկայացվում են մեր պետական կառավարման բոլոր մակարդակներում, եւ չկա հանրապետությունում մի ոլորտ, որտեղ կանայք ներկայացված չլինեն:

Մեկ անգամ եւս սրտանց շնորհավորում եմ ձեզ եւ՛ պարգեւների, եւ՛ տոնի կապակցությամբ: Մաղթում եմ, որ դուք մշտապես լինեք կանացի, մեզ բոլորիս՝ եւ՛ հասարակությանը, եւ՛ տղամարդկանց, պարգեւեք ջերմություն, ոգեւորություն, իհարկե նաեւ՝ սթափություն: Սա շատ կարեւոր հանգամանք է:

Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ»,- ասել է Նախագահ Սարգսյանը:

Պարգեւատրման հանդիսավոր արարողությունից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել արարողությանը մասնակցող կանանց հետ: Նախագահն առաջարկել է նրանց՝ ներկայացնել իրենց տեսակետները, նկատողությունները, առաջարկությունները եւ պետության կողմից կանանց դերակատարությունը հասարակական-քաղաքական կյանքում եւ պետական կառավարման համակարգում ավելի մեծացնելու, ներգրավվածությունը խրախուսելու ուղղությամբ իրականացվելիք քայլերի վերաբերյալ:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Չափազանց կրքոտ․ Ու՞մ է նվիրված Սեդակովայի մերկ ուղերձը
15 Դեկտեմբերի 2018 - 10:16
Երգչուհի եւ ոճաբան Աննա Սեդակովան բաց ֆլիրտ է անում ինչ-որ մեկի հետ։ Նա հրապարակում է շատ սեքսուալ նկարներ երկիմաստ նկարագրություններով։
Մեքենան ընկել է Արփա գետը. կան տուժածներ
15 Դեկտեմբերի 2018 - 10:02
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 07:18-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Արփա գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանում և 5 մարզերում լույս չի լինի
15 Դեկտեմբերի 2018 - 09:47
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Դույլով արյուն եմ կորցրել և այտուցվել.Մոսկվայում քթի վիրահատությունից 9 օր հետո ուշքի եկած Կարոլինա Սարգսյանը դատի կտա բժիշկներին
15 Դեկտեմբերի 2018 - 09:45
Մոսկվայում քթի պլաստիկ վիրահատությունից հետո վերակենդանացման բաժանմունքում հայտնված և վերջերս ուշքի եկած 25-ամյա Կարոլինա Սարգսյանը հայտնել է, որ 9 օր դեղորայքային քնի մեջ է գտնվել, և որ իր փրկությունը հրաշք է եղել:
Սամվել Կարապետյանը 2.8 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» հիմնադրամին
15 Դեկտեմբերի 2018 - 09:30
«Հայաստան» համահայկական հիմնադրամն ամփոփեց նոյեմբերի վերջին կայացած հեռուստամարաթոնը:
ՃՏՊ Դավիթ Բեկի փողոցում. կան տուժածներ
15 Դեկտեմբերի 2018 - 09:29
Դեկտեմբերի 14-ին, ժամը 21:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում՝ արագաչափի մոտակայքում (շինանյութի խանութի մոտ), տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում: Հայյտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից:
Մազերի բնական ճերմակությունը ծածկելու կարիք այլևս չի լինի. հայտնի են 2019-ի նորաձևության գլխավոր թրենդերը
15 Դեկտեմբերի 2018 - 09:25
Ամերիկյան Pinterest ինտերնետ ծառայությունն անդրադարձել է գալիք տարվա նորաձևության գլխավոր միտումներին:
Դեկտեմբերի 15-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը
15 Դեկտեմբերի 2018 - 09:22
ԽՈՅԵՐ
Դեկտեմբերի 15-ը Թեյի միջազգային օրն է
15 Դեկտեմբերի 2018 - 09:13
Ամեն տարի դեկտեմբերի 15-ին աշխարհի թեյ արտադրող առաջատար երկրներում նշում են Թեյի միջազգային օրը (International Tea Day): Օրվա նպատակը կառավարությունների եւ քաղաքացիների ուշադրությունը թեյի վաճառքի, թեյի արտադրության մեջ աշխատողների վիճակի, փոքր արտադրողների եւ սպառողների խնդիրների ուղղությամբ սեւեռելն է: Դե, իհարկե, նաեւ այդ ըմպելիքի ժողովրդականացումը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15999
 
Լրահոս`