Facebook   Twitter
 
ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը շնորհակալ է խաղապահ առաքելություններին ՀՀ ակտիվ մասնակցության համար

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը շնորհակալ է խաղապահ առաքելություններին ՀՀ ակտիվ մասնակցության համար

07 Մարտի 2018 - 22:04
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մարտի 7-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի գրասենյակի Բալկանյան, Սևծովյան և Հարավկովկասյան տարածաշրջանային հարցերի պատասխանատու դոկտոր Թիֆանի Պետրոսին:
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը, մասնավորապես, կարևորել է 2018 թվականի ընթացքում հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցությունների անցկացումը և դրանց արդյունքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության նոր ծրագրերի նախաձեռնումը:

Թիֆանի Պետրոսը ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի անունից շնորհակալություն է հայտնել միջազգային խաղաղության և կայունության ապահովման առաքելություններին Հայաստանի ակտիվ և արդյունավետ մասնակցության համար, հավաստիացրել, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել երկկողմ համագործակցության ծրագրերի իրականացմանը, որոնք ուղղված են աջակցելու պաշտպանական բարեփոխումների իրականացմանը և խաղաղության ու կայունության ապահովման առաքելություններում ներգրավվող ՀՀ ԶՈՒ կարողությունների պատրաստությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կստեղծվի կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով
19 Հունիսի 2018 - 20:52
Կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի, որի աշխատանքներին երկու կողմի մեկական ներկայացուցիչ կմասնակցի:
Նիկոլ Փաշինյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը
19 Հունիսի 2018 - 20:16
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին
19 Հունիսի 2018 - 20:10
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերիին:
Մենք ձեր կողքին ենք լինելու և լուծելու ենք բոլոր խնդիրները. Արայիկ Հարությունյան
19 Հունիսի 2018 - 20:02
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրավերով այսօր ԿԳՆ էին այցելել Վաղարշապատի թիվ 2 հատուկ դպրոցի մի խումբծնողներ, ուսուցիչներ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ:
Վարչապետը ծանոթացել է «Սինոփսիս Արմենիա»-ի գործունեությանը
19 Հունիսի 2018 - 19:11
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ձեռնարկություններից մեկի ուսումնական և արտադրական դեպարտամենտներում, ծանոթացել ընթացիկ և հեռանկարային ծրագրերին, ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններին:
Ծառուկյանը ե՞րբ էր հելել պայքարի, որ հետո էլ պարտությունն ընդուներ կամ չընդուներ. Գեւորգ Պետրոսյան
19 Հունիսի 2018 - 18:44
Գագիկ Ծառուկյանը ե՞րբ էր հելել պայքարի բարեգործության թեմայով, որ հետո էլ պարտությունն ընդուներ կամ չընդուներ:
Նիկոլ Փաշինյանը՝ Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի մասին
19 Հունիսի 2018 - 18:29
«Անկախ Հայաստանի գոնե վերջին 2 տասնամյակներում ես չեմ հիշում գոնե մի կառավարություն, որ Տեղեկատվական տեխնոլոգիաները հայտարարած չլինեին որպես գերակայություն»,- այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Սինոփսիս Արմենիա» կատարած այցի ժամանակ ասաց ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը։
Հայ-բրիտանական կրթական համագործակցությունը շարունակական կլինի
19 Հունիսի 2018 - 18:07
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորել է կրթության համակարգում միջազգային կառույցների հետ իրականացվող ծրագրերը և համոզմունք հայտնել, որ դրանք շարունակական բնույթ կկրեն՝ նպաստելով հայ-բրիտանական հարբերությունների խորացմանն ու զարգացմանը:
Գարո Փայլանը՝ Հայաստանի քաղաքական վերջին զարգացումների մասին
19 Հունիսի 2018 - 17:57
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) անդամ, պատգամավորի թեկնածու Գարո Փայլանը թուրքական bianet.org կայքին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4248
 
Լրահոս`