Facebook   Twitter
 
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ

08 Մարտի 2018 - 09:44
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ։
«Սիրելի՛ կանայք,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:

Օգտվելով այս գեղեցիկ առիթից՝ դիմում եմ մեր սիրելի մայրերին, քույրերին, դուստրերին, մեր բոլոր հարազատներին: Ձեր ջերմությամբ եւ գեղեցկությամբ դուք ներդաշնակ եք դարձնում աշխարհը:

Մեր երկրում չկա որեւէ ոլորտ ու բնագավառ, որտեղ չզգացվի կանանց բարենպաստ ներկայությունը եւ ակտիվ մասնակցությունը: Նրանք ուսուցիչ են, բժիշկ, ձեռներեց ու պետական գործիչ, զինվորի մայր են ու զինվորական: Մեր ողջ հասարակության անունից ձեզ երախտագիտություն եմ հայտնում եւ գլուխ խոնարհում ձեր առջեւ:

Սիրելի՛ կանայք,

Ձեր մասնագիտական նվաճումներն ու առաջընթացը, ինչպես նաեւ հասարակական ու քաղաքական ակտիվությունը բացառիկ կարեւորություն ունեն Հայաստանի զարգացման եւ ապագայի համար: Ավելի արդար ու ազատ հասարակություն, ավելի հզոր ու բարեկեցիկ երկիր ձեւավորելու գործում ձեր մասնակցությունն ունի անփոխարինելի նշանակություն:

Մաղթում եմ ձեզ երջանկություն անձնական կյանքում եւ հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ: Առողջ եւ ամուր ընտանիքը մեր ժողովրդի եւ երկրի հարստությունն է, իսկ այդ հարստության մշտարթուն պահապանը դուք եք, սիրելի՛ կանայք:

Գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ կրկին շնորհավորելով ձեզ՝ մաղթում եմ բոլորիդ սեր եւ բարօրություն»,- նշել է նախագահը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ոչ մի նպաստավոր պայման չի ստեծվելու Վրաստանի հայերի վիճակը բարելավելու համար. Հայկազուն Ալվրցյան
08 Հոկտեմբերի 2012 - 13:30
«Բիձինա Իվանիշվիլին քաղաքականության մեջ նոր մարդ է եւ թույլ տվեց իր առաջին անփութությունը` խոսելով Վրաստանի ցավոտ թեմայի մասին՝ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ, եւ սխալ թույլ տվեց։ Հերքումն ավելի վտանգավոր էր, քան հայտարարությունը, քանի որ հերքման մեջ նշվել էր, որ հայերը շատ հաջողակ գործարարներ են, իսկ դա բոլորի կողմից լավ չի ընդունվում»,- այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիս ժամանակ ասաց վիրահայության հարցերով փորձագետ Հայկազուն Ալվրցյան:
Բակո Սահակյանը հանդիպել է Յուրի Խաչատուրովի հետ
08 Հոկտեմբերի 2012 - 13:08
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ:
Ռուբեն Հայրապետյանին դատի տվեցին
08 Հոկտեմբերի 2012 - 12:56
ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի դեմ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան այսօր հայց է ներկայացրվել դատարան։
Որտե՞ղ էր ԲՀԿ-ն, երբ փողոցներում մեր գլուխն էին ջարդում. Սուրեն Աբրահամյան
08 Հոկտեմբերի 2012 - 12:28
«Եթե Ռոբերտ Քոչարյանը դուրս գա արենա՝ իր ամբողջ տեսքով, բայց առանց ականջների, այն ժամանակ մենք մտածելու հարց կունենանք ԲՀԿ-ի հետ, իսկ եթե Սերժ Սարգսյանն անձնապես իմ օգնության կարիքն ունենա՝ Քոչարյանի դեմ, դա արդեն մտածելու տեղիք է տալիս»,- այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը։
4 երկրի 6 միջազգային փորձագետ կդասախոսի կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաբանության ուսումնական դպրոցում
08 Հոկտեմբերի 2012 - 12:18
Հոկտեմբերի 8-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում մեկնարկեց կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաբանության ուսումնական դպրոցը։
Միլա Կունիսը աշխարհի ամենասեքսուալ կինն է. Esquire
08 Հոկտեմբերի 2012 - 12:14

Esquire ամսագիրը աշխարհի ամենասեքսուալ կին է ճանաչել դերասանուհի Միլա Կունիսին:
Նախագահը պետք է մի քանիսի գլուխը ջարդի. Սուրեն Աբրահամյան
08 Հոկտեմբերի 2012 - 12:07
«Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ խոսեց Վարդան Օսկանյանին մեղարդանք առաջադրելու մասին։
Հայտնի է Վրաստանի նոր կառավարության կազմը
08 Հոկտեմբերի 2012 - 11:54
«Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է Վրաստանի նոր կառավարության կազմը, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:
1 | 11696 | 11697 | 11698 | 11699 | 11700 | 11701 | 11702 | 11703 | 11704 | 11705 | 11706 | 11707 | 11708 | 11709 | 11710 | 13511
 
Լրահոս`