Facebook   Twitter
 
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ

08 Մարտի 2018 - 09:44
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ։
«Սիրելի՛ կանայք,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:

Օգտվելով այս գեղեցիկ առիթից՝ դիմում եմ մեր սիրելի մայրերին, քույրերին, դուստրերին, մեր բոլոր հարազատներին: Ձեր ջերմությամբ եւ գեղեցկությամբ դուք ներդաշնակ եք դարձնում աշխարհը:

Մեր երկրում չկա որեւէ ոլորտ ու բնագավառ, որտեղ չզգացվի կանանց բարենպաստ ներկայությունը եւ ակտիվ մասնակցությունը: Նրանք ուսուցիչ են, բժիշկ, ձեռներեց ու պետական գործիչ, զինվորի մայր են ու զինվորական: Մեր ողջ հասարակության անունից ձեզ երախտագիտություն եմ հայտնում եւ գլուխ խոնարհում ձեր առջեւ:

Սիրելի՛ կանայք,

Ձեր մասնագիտական նվաճումներն ու առաջընթացը, ինչպես նաեւ հասարակական ու քաղաքական ակտիվությունը բացառիկ կարեւորություն ունեն Հայաստանի զարգացման եւ ապագայի համար: Ավելի արդար ու ազատ հասարակություն, ավելի հզոր ու բարեկեցիկ երկիր ձեւավորելու գործում ձեր մասնակցությունն ունի անփոխարինելի նշանակություն:

Մաղթում եմ ձեզ երջանկություն անձնական կյանքում եւ հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ: Առողջ եւ ամուր ընտանիքը մեր ժողովրդի եւ երկրի հարստությունն է, իսկ այդ հարստության մշտարթուն պահապանը դուք եք, սիրելի՛ կանայք:

Գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ կրկին շնորհավորելով ձեզ՝ մաղթում եմ բոլորիդ սեր եւ բարօրություն»,- նշել է նախագահը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հրապարակվել է զբոսաշրջիկներով լի շարժասանդուղքի վրա առաստաղի փլուզման տեսագրությունը (Տեսանյութ)
21 Հունիսի 2018 - 10:02
Չինաստանի Շենսի նահանգում Հուաին քաղաքի զբոսաշրջային կենտրոնում տեսախցիկներն արձանագրել են առաստաղի՝ այցելուների վրա ընկնելու պահը։ Դրա արդյունքում ինը մարդ է տուժել, հաղորդում է Daily Mail-ը։
Ռուսաստանից ԱԱ-2018-ի ամենագեղեցիկ երկրպագուն պոռնոաստղ է
21 Հունիսի 2018 - 10:01
Շիկահերը, որին ԶԼՄ-ները ԱԱ-2018-ի ռուսաստանցի ամենագեղեցիկ երկրպագու են հռչակել, պարզվում է, մեծերի համար ֆիլմերի դերասանուհի է։ Այս մասին հաղորդում է Mash-ը։
Կիեւյան կամրջի տակ միջին տարիքի տղամարդու դի է հայտնաբերվել
21 Հունիսի 2018 - 09:31
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 21-ին, ժամը 02:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Կիեւյան կամրջի տակ քաղաքացի կա ընկած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 21-ի ռոմանտիկ հորոսկոպը
21 Հունիսի 2018 - 09:25
ԽՈՅԵՐ

Դուք շատ եք ցանկանում լավագույն ընկերոջ հետ կիսվել սիրելիի հետ հարաբերությունների մանրամասներով: Սակայն մինչ դա անելը մտածեք` արդյո՞ք ձեր սիրելին չի բարկանա իմանալով, որ դուք իր համար անծանոթ մեկի հետ կիսվում եք ձեր կյանքի մանրամասներով:
Աստղագուշակ հունիսի 21-ի համար
21 Հունիսի 2018 - 09:09
Խոյ. Օրը հարմար է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ՝ անձնական բնույթի բարդ խնդիրներ լուծելու համար: Հաստատվում են նոր ծանոթություններ, այդ թվում՝ և ռոմանտիկ, չի բացառվում, որ սիրահարվեք աշխատակիցներից մեկին:
Հունիսի 21-ը Յոգայի միջազգային օրն է
21 Հունիսի 2018 - 09:06
Հունիսի 21-ին Յոգայի միջազգային օրն է։ Այդ օրը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հիմնել է, որպեսզի հասարակայնությանը տեղեկացնի յոգայի առավելությունների մասին։ Տոնն առաջին անգամ նշվել է 2015-ի հունիսին, իսկ հունիսի 21-ը ընտրել ու հաստատել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։
Եղանակը Հանրապետությունում
21 Հունիսի 2018 - 09:03
Հանրապետության տարածքում`

Հունիսի 21-23-ն առանձին շրջաններում, 24-25-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Մոնիկա Բելուչին կիսվել է անկեղծ լուսանկարով
21 Հունիսի 2018 - 09:00
53-ամյա դերասանուհին հանրաճանաչ լուսանկարչի տեսախցիկի առջև է կանգնել առանց կրծկալի։
Հոսանքազրկում՝ Երեւանում եւ մարզերում
21 Հունիսի 2018 - 08:58
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 13478
 
Լրահոս`