Facebook   Twitter
 
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ

08 Մարտի 2018 - 09:44
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ։
«Սիրելի՛ կանայք,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:

Օգտվելով այս գեղեցիկ առիթից՝ դիմում եմ մեր սիրելի մայրերին, քույրերին, դուստրերին, մեր բոլոր հարազատներին: Ձեր ջերմությամբ եւ գեղեցկությամբ դուք ներդաշնակ եք դարձնում աշխարհը:

Մեր երկրում չկա որեւէ ոլորտ ու բնագավառ, որտեղ չզգացվի կանանց բարենպաստ ներկայությունը եւ ակտիվ մասնակցությունը: Նրանք ուսուցիչ են, բժիշկ, ձեռներեց ու պետական գործիչ, զինվորի մայր են ու զինվորական: Մեր ողջ հասարակության անունից ձեզ երախտագիտություն եմ հայտնում եւ գլուխ խոնարհում ձեր առջեւ:

Սիրելի՛ կանայք,

Ձեր մասնագիտական նվաճումներն ու առաջընթացը, ինչպես նաեւ հասարակական ու քաղաքական ակտիվությունը բացառիկ կարեւորություն ունեն Հայաստանի զարգացման եւ ապագայի համար: Ավելի արդար ու ազատ հասարակություն, ավելի հզոր ու բարեկեցիկ երկիր ձեւավորելու գործում ձեր մասնակցությունն ունի անփոխարինելի նշանակություն:

Մաղթում եմ ձեզ երջանկություն անձնական կյանքում եւ հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ: Առողջ եւ ամուր ընտանիքը մեր ժողովրդի եւ երկրի հարստությունն է, իսկ այդ հարստության մշտարթուն պահապանը դուք եք, սիրելի՛ կանայք:

Գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ կրկին շնորհավորելով ձեզ՝ մաղթում եմ բոլորիդ սեր եւ բարօրություն»,- նշել է նախագահը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նոր սերնդին անծանոթ է չանկախությունը և հենց այդ պատճառով էլ «դուխով» հեղափոխություն արեց. հոգեբան
21 Սեպտեմբերի 2018 - 23:21
Անկախությունը դա հնարավորություն է դառնալ ավելի լավը և այս սկզբունքով տոգորված յուրարքանչյուրիս պարտքն է ամեն օր անել հնարավորիս մեր 27-ամյա անկախ երկիրն էլ ավելի բարեկեցիկ դարձնելը:
Ինչպե՞ս է Տիգրան Մուկուչյանն աշխատում նոր իշխանությունների հետ
21 Սեպտեմբերի 2018 - 23:05
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն անցկացվելու են Տիգրան Մուկուչյանի թիմի վերահսկողությամբ։ Ինչպես է ԿԸՀ ղեկավարն աշխատում նոր իշխանությունների հետ և ո՞րն է նրա հավերժության գաղտնիքը։ Այս և այլ հարցերի մասին NEWS.am—ը զրուցել է Տիգրան Մուկուչյանի հետ։
Չարժի, չէ՞, ջուրը թռնել, ես ուրիշ բան կանեմ. Վարչապետ (տեսանյութ)
21 Սեպտեմբերի 2018 - 23:00
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Facebook-ի իր պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել՝ անելով հետևյալ գրառումը՝ «Մի փոքր իմպրովիզով»:
Հեռուստաբանավեճ քաղաքապետի թեկնածուների միջև (Տեսանյութ)
21 Սեպտեմբերի 2018 - 22:54
Այս պահին Հայաստանի հանրային հեռոիստաընկերության ուղիղ եթերում ընթանում է բանավեճ քաղաքապետի թեկնածուների միջև:
Հաջորդը բացվելու են Ազգային ժողովի դռները
21 Սեպտեմբերի 2018 - 22:46
Այսօր «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ամփոփիչ հավաքում ելույթ ունենալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բաղրամյան 26-ի դռները բացելուց հետո պատրաստվում են բացել նաև Ազգային ժողովի դռները։
Ռիհանան դարձել է Բարբադոսի դեսպան
21 Սեպտեմբերի 2018 - 22:28
Երգչուհի Ռիհանան նշանակվել է Բարբադոսի արտակարգ և լիազոր դեսպան՝ գրում է CNN-ը։
Բոլոր ուժերը անկեղծորեն պայքարում էին երևանցու քվեն ստանալու համար. Նիկոլ Փաշինյան
21 Սեպտեմբերի 2018 - 22:19
Անկախության 27-ամյակի առիթով Բաղրամյան 26-ում ընդունելությունից հետո, որի ժամանակ բացվեցին նաև դարպասները ժողովրդի առաջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացավ Կենտրոնում՝ Կարապի լճում անցկացվող «Իմ քայլի» հանրահավաքին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14928
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Comedy Club-ը կրկնօրինակում է Փաշինյանին (Տեսանյութ)
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր