Facebook   Twitter
 
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ

08 Մարտի 2018 - 09:44
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ։
«Սիրելի՛ կանայք,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:

Օգտվելով այս գեղեցիկ առիթից՝ դիմում եմ մեր սիրելի մայրերին, քույրերին, դուստրերին, մեր բոլոր հարազատներին: Ձեր ջերմությամբ եւ գեղեցկությամբ դուք ներդաշնակ եք դարձնում աշխարհը:

Մեր երկրում չկա որեւէ ոլորտ ու բնագավառ, որտեղ չզգացվի կանանց բարենպաստ ներկայությունը եւ ակտիվ մասնակցությունը: Նրանք ուսուցիչ են, բժիշկ, ձեռներեց ու պետական գործիչ, զինվորի մայր են ու զինվորական: Մեր ողջ հասարակության անունից ձեզ երախտագիտություն եմ հայտնում եւ գլուխ խոնարհում ձեր առջեւ:

Սիրելի՛ կանայք,

Ձեր մասնագիտական նվաճումներն ու առաջընթացը, ինչպես նաեւ հասարակական ու քաղաքական ակտիվությունը բացառիկ կարեւորություն ունեն Հայաստանի զարգացման եւ ապագայի համար: Ավելի արդար ու ազատ հասարակություն, ավելի հզոր ու բարեկեցիկ երկիր ձեւավորելու գործում ձեր մասնակցությունն ունի անփոխարինելի նշանակություն:

Մաղթում եմ ձեզ երջանկություն անձնական կյանքում եւ հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ: Առողջ եւ ամուր ընտանիքը մեր ժողովրդի եւ երկրի հարստությունն է, իսկ այդ հարստության մշտարթուն պահապանը դուք եք, սիրելի՛ կանայք:

Գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ կրկին շնորհավորելով ձեզ՝ մաղթում եմ բոլորիդ սեր եւ բարօրություն»,- նշել է նախագահը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Առերևույթ կաշառք ստանալու դեպք՝ Երևանի 192 դպրոցում. հարուցվել է քրեական գործ
12 Դեկտեմբերի 2018 - 13:02
Քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու և պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
26-ամյա զինծառայողը հրացանով կրակել է իր վրա՝ փորձելով ինքնասպան լինել
12 Դեկտեմբերի 2018 - 12:55
Դեկտեմբերի 11-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել մարզերից մեկում. տեղեկացնում է shamshyan.cօm-ը:
Վրացի հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
12 Դեկտեմբերի 2018 - 12:52
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը երկու արտադրամասի թույլատրել է վերսկսել աշխատանքը
12 Դեկտեմբերի 2018 - 12:52
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերացրել է անհատ ձեռնարկատերեր Կարապետ Միքայելյանին (Վայոց Ձորի մարզ, գ. Ելփին) պատկանող ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքների և Արմինե Մարկոսյանին (Տավուշի մարզ, ք. Դիլիջան) պատկանող լավաշի արտադրամասերի գործունեության կասեցումը։
Դատարանում մեկնարկել է Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի հարցի քննությունը
12 Դեկտեմբերի 2018 - 12:51
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այս պահին քննում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի հարցը։
Գարեգին Բ-ն հորդորել է ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը
12 Դեկտեմբերի 2018 - 12:45
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլն ու լծվել ստեղծագործական աշխատանքի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ռեժիսորը:
ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների խնամքի կենտրոն. արձանագրվել են խնդիրներ
12 Դեկտեմբերի 2018 - 12:42
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ:
Ռոբոտը տասնյակ սուր ձողերով խոցել է աշխատավորի մարմինը
12 Դեկտեմբերի 2018 - 12:33
Չինաստանի Հունան նահանգի Չանշա քաղաքում բժիշկներին հաջողվել է փրկել 49-ամյա բանվորի կյանքը, որի մարմնում տասնյակ պողպատյա ձողեր են եղել, հայտնում է Daily Mail–ը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15977
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Հասարակություն, Քաղաքական