Facebook   Twitter
 
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ

08 Մարտի 2018 - 09:44
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ։
«Սիրելի՛ կանայք,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:

Օգտվելով այս գեղեցիկ առիթից՝ դիմում եմ մեր սիրելի մայրերին, քույրերին, դուստրերին, մեր բոլոր հարազատներին: Ձեր ջերմությամբ եւ գեղեցկությամբ դուք ներդաշնակ եք դարձնում աշխարհը:

Մեր երկրում չկա որեւէ ոլորտ ու բնագավառ, որտեղ չզգացվի կանանց բարենպաստ ներկայությունը եւ ակտիվ մասնակցությունը: Նրանք ուսուցիչ են, բժիշկ, ձեռներեց ու պետական գործիչ, զինվորի մայր են ու զինվորական: Մեր ողջ հասարակության անունից ձեզ երախտագիտություն եմ հայտնում եւ գլուխ խոնարհում ձեր առջեւ:

Սիրելի՛ կանայք,

Ձեր մասնագիտական նվաճումներն ու առաջընթացը, ինչպես նաեւ հասարակական ու քաղաքական ակտիվությունը բացառիկ կարեւորություն ունեն Հայաստանի զարգացման եւ ապագայի համար: Ավելի արդար ու ազատ հասարակություն, ավելի հզոր ու բարեկեցիկ երկիր ձեւավորելու գործում ձեր մասնակցությունն ունի անփոխարինելի նշանակություն:

Մաղթում եմ ձեզ երջանկություն անձնական կյանքում եւ հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ: Առողջ եւ ամուր ընտանիքը մեր ժողովրդի եւ երկրի հարստությունն է, իսկ այդ հարստության մշտարթուն պահապանը դուք եք, սիրելի՛ կանայք:

Գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ կրկին շնորհավորելով ձեզ՝ մաղթում եմ բոլորիդ սեր եւ բարօրություն»,- նշել է նախագահը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հրապարակվել է Մոսկվայում հետիետներին վթարի ենթարկած տաքսիի վարորդի հարցաքննության տեսանյութը
17 Հունիսի 2018 - 18:50
Ոստիկանությունը հրապարակել է շաբաթ օրը Մոսկվայում երկրպագուների ամբոխի մեջ մխրճված տաքսիի վարորդի հարցաքննության տեսանյութը, հաղորդում է «Վեդոմոստի»-ն:
19 դիզայներներ Հայաստանից, Ռուսաստանից և Ուկրաինայից` «Ներկայ դիզայն անցուդարձ» ցուցահանդեսին (Լուսանկարներ)
17 Հունիսի 2018 - 18:41
Սպասված «Ներկայ դիզայն անցուդարձ» ցուցահանդեսը այլև բացված ու հասանելի մշակութասեր ու արվեստասեր հասարակությանը: Ինդուստրիալ և պրոդուկտ դիզայնին նվիրված ու տեսակի մեջ առաջին ցուցահանդեսն է, որ անցկացվում է Հայաստանում։
Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարին կողոպտել են Լոնդոնի կայարանի մերձակայքում
17 Հունիսի 2018 - 18:40
Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Սաջիդ Ջավիդը խոստովանել է, որ մի քանի ամիս առաջ Լոնդոնի կայարանի հարակից փողոցում իրեն կողոպտել են։ Մոփեդով անհայտ անձինք նրա ձեռքից խլել են բջջային հեռախոսը, երբ նա տաքսի էր կանչում, հաղորդում է The Sun-ը։
«Մարդ չգիտի ֆուտբոլ նայի, Կառավարության ու ԱԺ նիստերին հետեւի, թե ԱԱԾ նայի». Անդրանիկ Հարությունյանը չի կողմնորոշվում (Տեսանյութ)
17 Հունիսի 2018 - 18:17
Դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանն (Անդո) Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել:

Գարեգին Բ-ն ընդունել է ԱՄՆ Հայոց Արեւելյան եւ Արեւմտյան թեմերի ուխտավորներին
17 Հունիսի 2018 - 18:15
Հունիսի 17-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց ԱՄՆ Հայոց Արեւելյան եւ Արեւմտյան թեմերից համայն հայության հոգեւոր կենտրոն ժամանած ուխտավորների՝ ուղեկցությամբ «Արարատ» տան վարիչ-տնօրեն Դերիկ Ղուկասյանի եւ Ժակլին Էլ Շամմասի, ինչպես նաեւ Միչիգանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ծխական խորհրդի անդամների:
Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի որոշման դատական նիստն այս պահին ընդմիջվել է
17 Հունիսի 2018 - 18:09
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նստավայրում ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի որոշման նիստն այս պահին ընդմիջվել է:
Արգենտինայի հավաքականի երկրպագուն 5 տարի հեծանվով դեպի ՌԴ է ուղևորվել՝ հանուն սիրելի թիմի (Տեսանյութեր)
17 Հունիսի 2018 - 18:05
33-ամյա Խուան Մատիաս Ամայան հինգ տարի հեծանվով 80 հազար կիլոմետր է անցել, որպեսզի երեկ ներկա գտնվի Ռուսաստանում Արգենտինա-Իսլանդիա խաղին։
Էջմիածնում իրավիճակի լուծման 3 տարբերակ է քննարկվում. Կարեն Գրիգորյան (Տեսանյութ)
17 Հունիսի 2018 - 18:03
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի խոսքով մարզպետի հետ հանդիպմանը քննարկվել է իրավիճակի հանգուցալուծման երեք տարբերակ.
ԱԱ-2018․ Սերբիան հաղթեց Կոստա Ռիկային (Տեսանյութ)
17 Հունիսի 2018 - 18:00
Մեկնարկեց պայքարը ԱԱ-2018-ի E խմբում։ Առաջին տուրում մրցեցին Կոստա Ռիկայի և Սերբիայի հավաքականները։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 13421
 
Լրահոս`
ԱԺ ճեպազրույցները. ուղիղ
Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Քիմ Քարդաշյանին քննադատել են դստեր ուղիղ մազերի համար
Միջազգային, Մշակույթ, Հասարակություն