Facebook   Twitter
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ

08 Մարտի 2018 - 11:03
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ։
Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, ուղերձում ասվում է. «Շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա կապակցությամբ:

Յուրահատուկ արժեք ունի ձեր դերը հասարակությունում և ընտանիքում: Մեծ է ձեր դերը նաև պետության կառավարման հարցում: Հենց այս գիտակցումով է, որ մեր երկրում պետք է լինեն ձեր իրավունքների լիարժեք իրացման ու կարողությունների զարգացման անհրաժեշտ բոլոր պայմանները:

Քաղաքական ու հասարակական կյանքին ձեր ակտիվ մասնակցությունը, աշխատանքի իրական հնարավորությունն ու նույն աշխատանքի դիմաց տղամարդկանց հետ հավասար վարձատրությունը, կրթության իրավունքի լիարժեք իրացումը պետք է լինի երաշխավորված:

Որքան մեծ է ձեր դերը երկրում, այնքան ավելի իրական է հավասարակշռված ու արդարամիտ որոշումներ ունենալու գրավականը:

Յուրաքանչյուրիս պարտքն է ապահովել այս արժեքների պաշտպանությունը և դրանց սպառիչ իրացումը»:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մրգանուշի բնակիչը ձիեր է գողացել ու մորթել
25 Մարտի 2019 - 21:42
Մարտի 23-ին, ժամը 14.30-ին մի քաղաքացի ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 00.10-ից մինչեւ 07.00-ն ընկած ժամանակահատվածում իր տնամերձ հողամասի ցանկապատի վրայով անցնելով, այնտեղ գտնվող անասնագոմից գողացել են 2 ձիերը, որոնց հետքերով գնալով՝ դրանք հայտնաբերել է Մրգանուշ գյուղում գտնվող՝ ոմն Լյովայի անասնագոմում մորթված վիճակում:
Ռիփիին՝ գրավիչ կերպարում (Լուսանկար)
25 Մարտի 2019 - 21:24
Ռիփիին լուսանկար է հրապարակել Instagram-ի Stories բաժնում։ Նա կրում է ջինսե բաճկոն եւ վառ դիմահարդարմամբ է։ Շուրթերն ընդգծված են կարմիր շրթներկով։
Առնվազն 11 մարդ է մահացել Իրանում՝ հեղեղումների հետեւանքով
25 Մարտի 2019 - 21:22
Իրանի հարավ և արևմուտքի Շիրազ քաղաքում հեղեղումների հետևանքով առնվազն 11 մարդ է մահացել և 35-ը՝ տուժել, հայտնել է IRNA գործակալությունը՝ հղում անելով երկրի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Փիրհոսեյն Քոլիվանդիին:
Lion Air ավիաընկերությունը Boeing 747-ը փոխարինում է Airbus А330 ինքնաթիռներով
25 Մարտի 2019 - 21:18
Ինդոնեզիայի Lion Air խոշորագույն բյուջետային ավիաընկերությունը որոշում է ընդունել հրաժարվել Boeing 747-400 հեռամայրուղային ինքնաթիռից և այն փոխարինել Airbus А330-900NEO հանրանավերով, հայտնել է The Jakarta Post թերթը՝ հղում անելով փոխադրողի ներկայացուցիչ Մանանգ Մանդալի հայտարարությանը:
Փաշինյանը ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին
25 Մարտի 2019 - 21:11
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ:
Սպորտի փոխնախարարի հայտարարությունը՝ ՀԹՖ-ում առկա իրավիճակի մասին
25 Մարտի 2019 - 21:11
Սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը հայտարարություն է տարածել Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայում առկա իրավիճակի մասին․
Մոուրինյո․ Զիդանը ստիպված կլինի նոր թիմ կառուցել «Ռեալում»
25 Մարտի 2019 - 21:11
Զիդանը ստիպված կլինի նոր թիմ կառուցել «Ռեալում», ասել է «Պորտուի», «Չելսիի», «Ինտերի», «Ռեալի», «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ խոսելով Արքայական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում երկրորդ անգամ նշանակված ֆրանսիացի մասնագետի առաջիկա անելիքների մասին։
Հայաստանում արձանագրվել է կարմրուկի չորրորդ բերովի դեպքը
25 Մարտի 2019 - 21:11
Հայաստանում արձանագրվել է կարմրուկի չորրորդ դեպքը: ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ հիվանդն Իտալիայի քաղաքացի է, Հայաստան ժամանել է Ուկրաինայից։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 17395
 
Լրահոս`