Facebook   Twitter
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ

08 Մարտի 2018 - 11:03
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ։
Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, ուղերձում ասվում է. «Շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա կապակցությամբ:

Յուրահատուկ արժեք ունի ձեր դերը հասարակությունում և ընտանիքում: Մեծ է ձեր դերը նաև պետության կառավարման հարցում: Հենց այս գիտակցումով է, որ մեր երկրում պետք է լինեն ձեր իրավունքների լիարժեք իրացման ու կարողությունների զարգացման անհրաժեշտ բոլոր պայմանները:

Քաղաքական ու հասարակական կյանքին ձեր ակտիվ մասնակցությունը, աշխատանքի իրական հնարավորությունն ու նույն աշխատանքի դիմաց տղամարդկանց հետ հավասար վարձատրությունը, կրթության իրավունքի լիարժեք իրացումը պետք է լինի երաշխավորված:

Որքան մեծ է ձեր դերը երկրում, այնքան ավելի իրական է հավասարակշռված ու արդարամիտ որոշումներ ունենալու գրավականը:

Յուրաքանչյուրիս պարտքն է ապահովել այս արժեքների պաշտպանությունը և դրանց սպառիչ իրացումը»:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
14-ամյա Հայկի գտնվելու վայրի մասին գրեթե բոլոր լուրերը ապատեղեկատվություն են եղել. որոնողական աշխատանքները դադարեցվել են
20 Հունիսի 2018 - 19:44
14-ամյա Հայկ Հարությունյանը, ում անհետ կորելու մասին դեռ հունիսի 8-ին հայտարարություն էր տարածել ոստիկանության Մասիսի բաժինը, դեռ չի հայտնաբերվել:
ՌԴ-ն բաց է ԵՏՄ-ի և Եվրամիության միջև շփումների հաստատման համար. ՌԴ ԱԳՆ
20 Հունիսի 2018 - 19:41
Ռուսաստանը շարունակում է բաց լինել ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև շփումների հաստատման համար, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, փոխանցում է РИА Новости-ն:
Հորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը
20 Հունիսի 2018 - 19:38
Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի գիտխորհրդի անդամ Հայկ Դեմոյանը հայտնում է, որ հունիսի 20-ին հորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը:
ՀՀԿ-ն հրաժարվել է նախնական քննարկումներից, ոչ թե առհասարակ քննարկումներից. Դանիել Իոաննիսյան
20 Հունիսի 2018 - 19:31
Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար, «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր խորհրդարանում իր հայտարարության շուրջ տարընկալում է եղել:
Արտակ Տոնոյանը նշանակվել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար
20 Հունիսի 2018 - 19:28
ՀՀ նախագահի հրամանագրով Արտակ Տոնոյանը նշանակվել է պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար:
Մանվել Գրիգորյանն ինքն էլ է ուզում պարզել իրականությունը. պաշտպան (Տեսանյութ)
20 Հունիսի 2018 - 19:25
Մանվել Գրիգորյանի փաստաբաններից Արսեն Մկրտչյանն անդրադարձել է իր պաշտպանյալի քրեական գործին։ Հունիսի 19-ին Ազգային ժողովը պատգամավորական անձեռնմխելությունից զրկեց Երկրապահ կամավորականների միության ղեկավար, պատգամավոր Մանվել Գրիգորյանին։
Պետնախարար Մարտիրոսյանը ծանոթացել է Ստեփանակերտում բնական աղետներից վնասված բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներին
20 Հունիսի 2018 - 19:23
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 20-ին ծանոթացել է մայրաքաղաքում օրերս կարկուտից և ուժեղ քամիների հետևանքով վնասված բազմաբնակարան մի շարք շենքերի տանիքների կապիտալ և ընթացիկ վերանորոգման աշխատանքներին:
Արցախի կառավարությունը որևէ մեքենա չի հատկացրել Երկրապահ կամավորական միությանը. Արայիկ Հարությունյան
20 Հունիսի 2018 - 19:20
Արցախի նախկին պետնախարար, ապրիլյան պատերազմի օրերին երկրի վարչապետ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը ԱԱԾ բացահայտումներին:
Հալե․ Խաչանովը հաղթեց Նիսիկորիին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ
20 Հունիսի 2018 - 19:18
Ռուսաստանի երկրորդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել գերմանական Հալեում ընթացող թենիսի մրցաշարի քառորդ եզրափակիչ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13475
 
Լրահոս`