Facebook   Twitter
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ

08 Մարտի 2018 - 11:03
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ։
Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, ուղերձում ասվում է. «Շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա կապակցությամբ:

Յուրահատուկ արժեք ունի ձեր դերը հասարակությունում և ընտանիքում: Մեծ է ձեր դերը նաև պետության կառավարման հարցում: Հենց այս գիտակցումով է, որ մեր երկրում պետք է լինեն ձեր իրավունքների լիարժեք իրացման ու կարողությունների զարգացման անհրաժեշտ բոլոր պայմանները:

Քաղաքական ու հասարակական կյանքին ձեր ակտիվ մասնակցությունը, աշխատանքի իրական հնարավորությունն ու նույն աշխատանքի դիմաց տղամարդկանց հետ հավասար վարձատրությունը, կրթության իրավունքի լիարժեք իրացումը պետք է լինի երաշխավորված:

Որքան մեծ է ձեր դերը երկրում, այնքան ավելի իրական է հավասարակշռված ու արդարամիտ որոշումներ ունենալու գրավականը:

Յուրաքանչյուրիս պարտքն է ապահովել այս արժեքների պաշտպանությունը և դրանց սպառիչ իրացումը»:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Փաշինյանի համար իր լոկալ քաղաքական շահերը շատ ավելի կարեւոր են, քան ՀՀ արտաքին քաղաքականությունը. Աշոտյան
19 Սեպտեմբերի 2018 - 16:03
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մի քանի օրով ԱՄՆ աշխատանքային այցի հետաձգումը Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելու համար պարզ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի համար իր լոկալ քաղաքական շահերը եւ ներկայացումները շատ ավելի կարեւոր են, քան Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ պետական մոտեցումները:
82-ամյա քաղաքացին իր ծխած ծխախոտի գլանակից առաջացած կրակից այրվածք է ստացել և մահացել
19 Սեպտեմբերի 2018 - 16:02
Սեպտեմբերի 18-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ամբողջ մարմնի այրվածք 3-րդ 4-րդ աստիճանի» ախտորոշմամբ «Այրվածքների կենտրոն» է տեղափոխվել 1936 թ. ծնված Անդրանիկ Գեղամյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Կնախընտրեի, որ ինձ դիմեին «պարոն նախագահ», ոչ թե «պարոն վարչապետ»․ Քոչարյան
19 Սեպտեմբերի 2018 - 16:00
Երկրորդ նախագահը իշխանական որևէ բարձունքի չի ձգտում, քանի որ ժամանակին եղել է և՛ Արցախի, և՛ Հայաստանի նախագահ, անցել է կարիերայի բոլոր աստիճաններով։
Համայնքների խոշորացման պրոցեսն ինքնին լավն է. Սուրեն Պապիկյան
19 Սեպտեմբերի 2018 - 15:48
Համայնքների խոշորացման պրոցեսն ինքնին լավն է, որովհետեւ հնարավորություն է տալիս համայնքներին ավելի շատ ֆինանսական միջոցներ գեներացնել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
ԿԳՆ- Առողջ դպրոցական սննդի օրվան նվիրված միջոցառում Գյումրիում
19 Սեպտեմբերի 2018 - 15:38
Սեպտեմբերի 20-ին, ժամը 11։30-ին, Գյումրու թիվ 15 դպրոցում (հասցե` ք.Գյումրի Եսայան 34/1) տեղի կունենա առողջ դպրոցական սննդի օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերպել են «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը, ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը:
Եթե ես դառնամ քաղաքապետ. Արտակ Ավետյան
19 Սեպտեմբերի 2018 - 15:33
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ NEWS.am-ը փորձել է քաղաքապետի թեկնածուներին դուրս բերել քաղաքական հայտարարությունների մրցավազքից և պարզել՝ որքանով են նրանք պատրաստ իրականացնել իրենց բուն՝ քաղաքապետի գործառույթները, ինչի համար, ըստ էության, պայքարում են։
Արցախ են այցելել մի խումբ օտարերկրացի լրագրողներ և բլոգերներ
19 Սեպտեմբերի 2018 - 15:29
«Արցախակերտում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 18-ին Արցախ են այցելել մի խումբ օտարերկրացի լրագրողներ և բլոգերներ Ռուսաստանից, Լատվիայից, Հունգարիայից, Իսրայելից և Իտալիայից:
Կավանի. Կցանկանայի տեսնել անգլիական թիմերին Ֆրանսիայի առաջնությունում խաղալուց հետո
19 Սեպտեմբերի 2018 - 15:27
Ֆրանսիական ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին ակնարկել է, որ Ֆրանսիայի առաջնության հանդիպումներից հետո դժվար է Չեմպիոնների լիգայում խաղալը, քանի որ խաղամակարդակի հսկայական տարբերություն կա:
Մենք պետք է հստակ հավատանք, իմանանք և տեսնենք, որ հաշմանդամությունը հիվանդություն չէ, դատավիճիռ չէ․ Մանե Թանդիլյան
19 Սեպտեմբերի 2018 - 15:21
Մեր պետության պարտականությունն է ստեղծել հնարավորություններ, որպեսզի հաշմանդամության խնդիրներ ունեցողները լիարժեքորեն ընդգրկվեն հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14885
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Պուտինը եւ Մերկելը քննարկել են Սիրիայում իրավիճակը
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
 
 
 
«Լույս» դաշինքի հանրահավաքը (Ուղիղ)
Հասարակություն, Քաղաքական