Facebook   Twitter
 
Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

08 Մարտի 2018 - 11:06
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 8-ին շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է:

«Սիրելի՛ կանայք,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ:

Բնությունը ձեզ շռայլորեն օժտել է ջերմությամբ ու հոգատարությամբ, նրբությամբ ու քնքշանքով, գեղեցկությամբ ու հմայքով, միաժամանակ ձեզ տվել է անսահման համբերություն ու մեծ հոգի, անսպառ ուժ ու կորով, որպեսզի կարողանաք արժանավայել կերպով իրականացնել ձեր առաքելությունը կյանքում, կրել ձեր ուսերին ծանրացած բեռը:

Մեր՝ տղամարդկանց պարտքն է անել հնարավորը՝ այդ բեռը թեթեւացնելու, ձեր հոգսերը կիսելու, ձեր կյանքը երջանիկ ու անհոգ դարձնելու համար, որպեսզի դուք միշտ պաշտպանված ու անվտանգ զգաք ձեզ, ապրեք հանգիստ ու խաղաղ, զբաղվեք ձեր սիրած գործով՝ տանը թե դրսում: Մենք երախտապարտ ենք ձեզ այն ամենի համար, ինչ անում եք դուք՝ հանուն ձեր ընտանիքների, հանուն հայրենի երկրի ու ժողովրդի:

Թանկագի՛ն մայրեր, տատիկներ, դուստրեր, քույրեր ու կանայք, արցախուհիներ, իմ անկեղծ մաղթանքն է, որ դուք, ձեր հարազատներն ու մերձավորները միշտ լինեք առողջ եւ ուրախ, որ ձեր ընտանիքներում միշտ վառ լինի օջախի կրակը, անպակաս՝ ցնծությունն ու բերկրանքը, սերն ու լիությունը: Թող հաջողությունն ուղեկցի ձեզ ձեր ամբողջ կյանքում»:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց Ուկրաինայի փոխարտգործնախարարին
10 Ապրիլի 2013 - 14:06
Ապրիլի 10-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ Օլեֆիրովին:
Սերժ Սարգսյանն ընդունել է Բելառուսի ԱԺ ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը
10 Ապրիլի 2013 - 14:04
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի գլխավորած պատվիրակությանը, ով օտարերկրյա բարձրաստիճան բազմաթիվ այլ հյուրերի թվում Հայաստան է ժամանել ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով:
Կառավարությունը 10 տարի ժամկետով անհատույց տարածք կհատկացնի Նունե Եսայանին
10 Ապրիլի 2013 - 14:02
«Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությունը 10 տարի ժամկետով անհատույց կստանա Երևանի Տիգրան Մեծ 26 ա հասցեում գտնվող 53 դպրոցի երրորդ հարկը՝ 487.5 քառ. մետր տարածքով:
Ստյոպա Սաֆարյանը չեկավ
10 Ապրիլի 2013 - 13:45
Այսօր պետք է տեղի ունենար «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանի ասուլիսը. «Ավագանու ընտրություններ»:
ԵՊՃՀ-ի մոտ 20-ամյա երիտասարդի սպանության կասկածանքով ձերբակալվել է 16-ամյա Հայկը, ով խոստովանել է
10 Ապրիլի 2013 - 13:40
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք` ապրիլի 9-ին, ժամը 15.45-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել մոտ 20-ամյա մի երիտասարդ, որը ճանապարհին մահացել է:
Հայաստանի և Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը
10 Ապրիլի 2013 - 13:35
Ապրիլի 10-ին տեղի ունեցավ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանիև պաշտոնական այցելությամբ Հայաստան ժամանած Սլովակիայի փոխվարչապետ,արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Միրոսլավ Լայչակիհանդիպումը:
Հովիկ Աբրահամյանը սաստեց, բայց Զարուհին չլռեց
10 Ապրիլի 2013 - 13:25
«Երեկ ՀՀ քաղաքացիները լուծարեցին իրենց կապերն ապօրինի իշխանության հետ, հայտարարեցին, որ դեմ են կեղծ ղեկավարներին, սուտ օրենքներին, անիրավ հրամաններին: Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից երթի մասնակիցների նկատմամբ կիրառվեցին բռնի գործողություններ, մենք դա դատապարտում ենք և շնորհավորում ենք մեզ, որ չունենք մահացու դեպքեր», - մինչ ԱԺ նիստի մեկնարկը հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` նշելով, որ Սերժ Սարգսյանը, լինելով Բաղրամյան 26-ում, գերադասեց մնալ բանտախցում, ժողովրդի դեմ բռնություններ կիրառելու հրաման տվեց ոստիկաններին, բայց ժողովուրդն իր երդումը տվեց ու ասաց, որ չի նահանջելու։
Տարոն Մարգարյանը 45-47% ոսկի ձայներ ունի
10 Ապրիլի 2013 - 13:22
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի համոզմամբ` «Ժառանգություն» կուսակցությունը ավագանու ընտրություններում կհավաքի 8%-ից ոչ ավել:
1 | 11696 | 11697 | 11698 | 11699 | 11700 | 11701 | 11702 | 11703 | 11704 | 11705 | 11706 | 11707 | 11708 | 11709 | 11710 | 14889
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Պուտինը կրակել է դիպուկահար հրացանից
Միջազգային, Հասարակություն