Facebook   Twitter
 
Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

08 Մարտի 2018 - 11:06
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 8-ին շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է:

«Սիրելի՛ կանայք,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ:

Բնությունը ձեզ շռայլորեն օժտել է ջերմությամբ ու հոգատարությամբ, նրբությամբ ու քնքշանքով, գեղեցկությամբ ու հմայքով, միաժամանակ ձեզ տվել է անսահման համբերություն ու մեծ հոգի, անսպառ ուժ ու կորով, որպեսզի կարողանաք արժանավայել կերպով իրականացնել ձեր առաքելությունը կյանքում, կրել ձեր ուսերին ծանրացած բեռը:

Մեր՝ տղամարդկանց պարտքն է անել հնարավորը՝ այդ բեռը թեթեւացնելու, ձեր հոգսերը կիսելու, ձեր կյանքը երջանիկ ու անհոգ դարձնելու համար, որպեսզի դուք միշտ պաշտպանված ու անվտանգ զգաք ձեզ, ապրեք հանգիստ ու խաղաղ, զբաղվեք ձեր սիրած գործով՝ տանը թե դրսում: Մենք երախտապարտ ենք ձեզ այն ամենի համար, ինչ անում եք դուք՝ հանուն ձեր ընտանիքների, հանուն հայրենի երկրի ու ժողովրդի:

Թանկագի՛ն մայրեր, տատիկներ, դուստրեր, քույրեր ու կանայք, արցախուհիներ, իմ անկեղծ մաղթանքն է, որ դուք, ձեր հարազատներն ու մերձավորները միշտ լինեք առողջ եւ ուրախ, որ ձեր ընտանիքներում միշտ վառ լինի օջախի կրակը, անպակաս՝ ցնծությունն ու բերկրանքը, սերն ու լիությունը: Թող հաջողությունն ուղեկցի ձեզ ձեր ամբողջ կյանքում»:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ասում են մի բան ասա, ի՞նչ ասեմ, ո՞նց ասեմ. Շուշան Պետրոսյան
18 Հունիսի 2018 - 22:04
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանն ու ամառանոցում ԱԱԾ խուզարկության տեսանյութին:
«Խնդրում եմ խոսքերս չաղավաղել». Արծրուն Հովհաննիսյանը՝ Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերվածի մասին
18 Հունիսի 2018 - 21:50
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Վաչե Թովմասյանն ու Աննա Գրիգորյանը վերհիշել են մանկությունը (լուսանկար)
18 Հունիսի 2018 - 21:35
Դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանը իր Instagram-ի էջում բավականին ակտիվ է, հաճախ զվարճալի նկարներ է հրապարակում ու դրանցով ուրախացնում իր հետեւորդ-երկրպագուներին:
Փոքրիկ Մանեի գլխուղեղում հիմա էլ կիստա է հայտնաբերվել, որն օր օրի աճում է. նոր վիրահատության կարիք կա
18 Հունիսի 2018 - 21:32
Գուցե ձեզնից շատերը հիշում են մեր փոքրիկ Մանեին, ով ի ծնե չէր լսում , բայց շնորհիվ Գերմանական Lehnhardt հիմնադրամի, Ucom բարեգործական հիմնադրամի, «Օգնենք Հայ Մանուկներին», «Եթե բոլորը…», «Նվիրիր Կյանք» հիմնադրամների
Այ այսպես մանր-մանր մսխվել են բյուջեի գումարները. ԿԳ նախարար
18 Հունիսի 2018 - 21:28
«Այ այսպես մանր-մանր մսխվել են բյուջեի գումարները». այսպիսի գրառում ֆեյսբուքյան իր էջում արել է Կրթության և գիտության նախարար, ՔՊ անդամ Արայիկ Հարությունյանը՝ խոսելով ԿԳՆ կողմից հատկացված գումարներով բացված studyinarmenia.org կայքի մասին:
Մանվել Գրիգորյանը թույլ չի տվել, որ ապրանքները հասնեն Արցախ, ճանապարհից հետ են ուղարկվել Էջմիածին. ԵԿՄ անդամ (Տեսանյութ)
18 Հունիսի 2018 - 21:10
ԵԿՄ անդամ Ավետիս Խաչատրյանը հայտնել է, որ Մանվել Գրիգորյանը թույլ չի տվել, որ ապրանքները հասնեն Արցախ, ճանապարհից հետ են ուղարկվել Էջմիածին:
Հանրահավաք Արմավիրում. պահանջում են քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականը (ուղիղ)
18 Հունիսի 2018 - 20:55
Արմավիր քաղաքում այսօր՝ հունիսի 18-ին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է անցկացվել:
Մանվել Գրիգորյանի ամառանոցում նաեւ քարայծեր են պահվում (Տեսանյութ)
18 Հունիսի 2018 - 20:52
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող ամառանոցում նաեւ քարայծներ են պահվում։ Նրանց ֆիքսել է Econews.am-ի տեսախցիկը։ Ամառանոցում նաեւ այլ կենդանիներ կան։
Ժիրայր Պողոսյանը նշանակվել է ՊՆ առաջին բանակային կորպուսի հրամանատար
18 Հունիսի 2018 - 20:47
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արարատ Մելքումյանն ազատվել է պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 13437
 
Լրահոս`