Facebook   Twitter
 
Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

08 Մարտի 2018 - 11:06
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 8-ին շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է:

«Սիրելի՛ կանայք,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ:

Բնությունը ձեզ շռայլորեն օժտել է ջերմությամբ ու հոգատարությամբ, նրբությամբ ու քնքշանքով, գեղեցկությամբ ու հմայքով, միաժամանակ ձեզ տվել է անսահման համբերություն ու մեծ հոգի, անսպառ ուժ ու կորով, որպեսզի կարողանաք արժանավայել կերպով իրականացնել ձեր առաքելությունը կյանքում, կրել ձեր ուսերին ծանրացած բեռը:

Մեր՝ տղամարդկանց պարտքն է անել հնարավորը՝ այդ բեռը թեթեւացնելու, ձեր հոգսերը կիսելու, ձեր կյանքը երջանիկ ու անհոգ դարձնելու համար, որպեսզի դուք միշտ պաշտպանված ու անվտանգ զգաք ձեզ, ապրեք հանգիստ ու խաղաղ, զբաղվեք ձեր սիրած գործով՝ տանը թե դրսում: Մենք երախտապարտ ենք ձեզ այն ամենի համար, ինչ անում եք դուք՝ հանուն ձեր ընտանիքների, հանուն հայրենի երկրի ու ժողովրդի:

Թանկագի՛ն մայրեր, տատիկներ, դուստրեր, քույրեր ու կանայք, արցախուհիներ, իմ անկեղծ մաղթանքն է, որ դուք, ձեր հարազատներն ու մերձավորները միշտ լինեք առողջ եւ ուրախ, որ ձեր ընտանիքներում միշտ վառ լինի օջախի կրակը, անպակաս՝ ցնծությունն ու բերկրանքը, սերն ու լիությունը: Թող հաջողությունն ուղեկցի ձեզ ձեր ամբողջ կյանքում»:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ինչպես լուծել հանրային զուգարանների խնդիրը Հայաստանում. Սուրեն Պապիկյանը ելք է առաջարկում
19 Սեպտեմբերի 2018 - 16:36
Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը շատ է կարևորում միջպետական ճանապարհների երկայնքով գոյություն չունեցող կամ անբարեկարգ զուգարանները ավելի արդիական և միջազգային չափորոշիչներին համապատասխան դարձնելու խնդիրը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Մասիսի քաղաքապետի հետ չեմ հանդիպել, նախարարը հրաժարական պահանջելու իրավասություն չունի. Սուրեն Պապիկյան
19 Սեպտեմբերի 2018 - 16:32
Մասիսի քաղաքապետի հետ հանդիպում չեմ ունեցել, նախարարը տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին հրաժարական տալու պահանջ ներկայացնելու իրավասու չէ:
Կոստանյանը կասկածում է Քոչարյանի գործով դատախազական պատշաճ հսկողությանը
19 Սեպտեմբերի 2018 - 16:30
ՀՀ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցների գաղտնալսումների հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովում քննարկելու են նաեւ Քոչարյանի վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացված դատախազական հսկողության հարցը։
Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է մյուսների հետ հավասար կարողանան ինքնուրույն իրացնել իրենց իրավունքները․ ՄԻՊ
19 Սեպտեմբերի 2018 - 16:27
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանության ուղղությամբ «Փյունիկ» եւ «Access» կազմակերպությունների կողմից իրականացրած ծրագրի փակման համաժողովին։
Նուբարաշենի աղբավայրի գործունեությունը նպատակահարմար չէ. կա երկու այլ վայր. Նախարար
19 Սեպտեմբերի 2018 - 16:25
Նուբարաշենի աղբանոցի հետագա գործունեությունը բնապահպանական տեսանկյունից նպատակահարմար չէ:
Հաջողության համար կարևոր է գործարար կառավարման գործիքների ընտրությունը. Ռալֆ Յիրիկյան (Լուսանկարներ)
19 Սեպտեմբերի 2018 - 16:23
Առաջնորդության դպրոցի նախաձեռնությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնես-կառավարման մոդելը ներկայացվել է երիտասարդների հերթական լսարանին:
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 73 դեպք. ծեծ, անձի առեւանգումը, ընտրողին խոչընդոտում, թմրամիջոցներ
19 Սեպտեմբերի 2018 - 16:18
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 18-ից 19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 73 դեպք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Ավտոմեքենայից 250 եվրո գողանալու մեջ կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանություն
19 Սեպտեմբերի 2018 - 16:10
Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.30-ին, 1963 թ. ծնված Սամվել Ս.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցի ավտոմեքենաների վերանորոգման կետի դիմաց կայանված, իրեն պատկանող «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի չկողպված դուռը բացելով, նստատեղի վրա դրված իր դրամապանակից գողացել են 250 եվրո:
Փաշինյանի համար իր լոկալ քաղաքական շահերը շատ ավելի կարեւոր են, քան ՀՀ արտաքին քաղաքականությունը. Աշոտյան
19 Սեպտեմբերի 2018 - 16:03
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մի քանի օրով ԱՄՆ աշխատանքային այցի հետաձգումը Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելու համար պարզ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի համար իր լոկալ քաղաքական շահերը եւ ներկայացումները շատ ավելի կարեւոր են, քան Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ պետական մոտեցումները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 14884
 
Լրահոս`
 
Պուտինը եւ Մերկելը քննարկել են Սիրիայում իրավիճակը
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
 
 
 
«Լույս» դաշինքի հանրահավաքը (Ուղիղ)
Հասարակություն, Քաղաքական