Facebook   Twitter
 
Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

08 Մարտի 2018 - 11:06
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 8-ին շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է:

«Սիրելի՛ կանայք,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ:

Բնությունը ձեզ շռայլորեն օժտել է ջերմությամբ ու հոգատարությամբ, նրբությամբ ու քնքշանքով, գեղեցկությամբ ու հմայքով, միաժամանակ ձեզ տվել է անսահման համբերություն ու մեծ հոգի, անսպառ ուժ ու կորով, որպեսզի կարողանաք արժանավայել կերպով իրականացնել ձեր առաքելությունը կյանքում, կրել ձեր ուսերին ծանրացած բեռը:

Մեր՝ տղամարդկանց պարտքն է անել հնարավորը՝ այդ բեռը թեթեւացնելու, ձեր հոգսերը կիսելու, ձեր կյանքը երջանիկ ու անհոգ դարձնելու համար, որպեսզի դուք միշտ պաշտպանված ու անվտանգ զգաք ձեզ, ապրեք հանգիստ ու խաղաղ, զբաղվեք ձեր սիրած գործով՝ տանը թե դրսում: Մենք երախտապարտ ենք ձեզ այն ամենի համար, ինչ անում եք դուք՝ հանուն ձեր ընտանիքների, հանուն հայրենի երկրի ու ժողովրդի:

Թանկագի՛ն մայրեր, տատիկներ, դուստրեր, քույրեր ու կանայք, արցախուհիներ, իմ անկեղծ մաղթանքն է, որ դուք, ձեր հարազատներն ու մերձավորները միշտ լինեք առողջ եւ ուրախ, որ ձեր ընտանիքներում միշտ վառ լինի օջախի կրակը, անպակաս՝ ցնծությունն ու բերկրանքը, սերն ու լիությունը: Թող հաջողությունն ուղեկցի ձեզ ձեր ամբողջ կյանքում»:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ոստիկանությունը Վստրեչի ապերի փոխարեն այլ անձի էր բերման ենթարկել. խուզարկության մանրամասները (Տեսանյութ)
22 Հունիսի 2018 - 18:15
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ն քրեական հեղինակություն համարվող Վստրեչի Ապեր անունով հայտնի Արամ Վարդանյանի տունը խուզարկելու օրը թյուրիմացաբար այլ քաղաքացու է բերման ենթարկել:
Արգենտինա – Խորվաթիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել (Տեսանյութ)
22 Հունիսի 2018 - 18:07
Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում կայացած Արգենտինա – Խորվաթի խաղի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Youtube-ում՝ գրում է korrespondent.net-ը:
Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման աշխատանքները նոր թափ են ստացել
22 Հունիսի 2018 - 18:05
Վերջերս իրանական կողմի հետ կայացած աշխատանքային հանդիպում-քննարկումների արդյունքում նոր թափ են ստացել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման աշխատանքները:
Փաշինյանի հարցազրույցը ռուսական հեռուստաալիքին (Տեսանյութ)
22 Հունիսի 2018 - 18:03
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Միր» հեռուստաալիքին, որում անդրադարձել է երկրի ներքին և արտաքին քաղաքականության, Եվրասիական տնտեսական միության շրջանակում առևտրի զարգացման և հարևան Վրաստանի հետ հարաբերություններին, ինչպես նաեւ մի շարք այլ հարցերի։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Մասիս քաղաքի ուխտավորներին
22 Հունիսի 2018 - 18:00
Հունիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընդունեց Արարատյան հայրապետական թեմի Մասիս քաղաքի Ս. Գևորգ եկեղեցու համայնքի անդամներին և ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի սաներին՝ առաջնորդությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Աշոտ քահանա Սաֆարյանի:
ԱԱ-2018․ Բրազիլիան հաղթեց Կոստա Ռիկային
22 Հունիսի 2018 - 17:58
Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության E խմբում հանդիպեցին Բրազիլիայի և Կոստա Ռիկայի հավաքականները։
Արդարադատության նախարարը Վենետիկում է
22 Հունիսի 2018 - 17:57
Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարություն իրավունքի միջոցով (Վենետիկի) հանձնաժողովի հրավերով աշխատանքային այցով Վենետիկում է գտնվում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Օրենքով գող Անդիկը ձերբակալվել է թմրամիջոցներ պահելու կասկածանքով. մանրամասներ
22 Հունիսի 2018 - 17:55
Քննչական կոմիտեի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում այսօր ստացվել եւ վարույթ է ընդունվել քրեական աշխարհում «Անդիկ» մականունով հայտնի «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի կողմից թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու եւ պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Կարծում եմ, որ Գագիկ Խաչատրյանն ասելիք ունի ԱԱԾ-ին. Էդմոն Մարուքյան
22 Հունիսի 2018 - 17:46
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 13507
 
Լրահոս`