Facebook   Twitter
 
Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

08 Մարտի 2018 - 11:06
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 8-ին շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է:

«Սիրելի՛ կանայք,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ:

Բնությունը ձեզ շռայլորեն օժտել է ջերմությամբ ու հոգատարությամբ, նրբությամբ ու քնքշանքով, գեղեցկությամբ ու հմայքով, միաժամանակ ձեզ տվել է անսահման համբերություն ու մեծ հոգի, անսպառ ուժ ու կորով, որպեսզի կարողանաք արժանավայել կերպով իրականացնել ձեր առաքելությունը կյանքում, կրել ձեր ուսերին ծանրացած բեռը:

Մեր՝ տղամարդկանց պարտքն է անել հնարավորը՝ այդ բեռը թեթեւացնելու, ձեր հոգսերը կիսելու, ձեր կյանքը երջանիկ ու անհոգ դարձնելու համար, որպեսզի դուք միշտ պաշտպանված ու անվտանգ զգաք ձեզ, ապրեք հանգիստ ու խաղաղ, զբաղվեք ձեր սիրած գործով՝ տանը թե դրսում: Մենք երախտապարտ ենք ձեզ այն ամենի համար, ինչ անում եք դուք՝ հանուն ձեր ընտանիքների, հանուն հայրենի երկրի ու ժողովրդի:

Թանկագի՛ն մայրեր, տատիկներ, դուստրեր, քույրեր ու կանայք, արցախուհիներ, իմ անկեղծ մաղթանքն է, որ դուք, ձեր հարազատներն ու մերձավորները միշտ լինեք առողջ եւ ուրախ, որ ձեր ընտանիքներում միշտ վառ լինի օջախի կրակը, անպակաս՝ ցնծությունն ու բերկրանքը, սերն ու լիությունը: Թող հաջողությունն ուղեկցի ձեզ ձեր ամբողջ կյանքում»:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
20/16 տեղամասում քվեարկությամբ առաջատարը ՀՅԴ-ն է
09 Դեկտեմբերի 2018 - 23:18
Գեղամավանում տեղակայված 20/16 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցած 881 ընտրողներից 664-ը քվե են տվել ՀՅԴ-ին, 183 քվե է ստացել «Իմ քայլը» դաշինքը, 11 քվե` ԲՀԿ-ն:
Քանաքեռ ՀԷԿ-ի 4/2 ընտրատեղամասում «Իմ քայլը» 540 ձայն, ՀՀԿ-ն՝ 31
09 Դեկտեմբերի 2018 - 23:18
Քանաքեռ ՀԷԿ-ի 4/2 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները․
Ընտրախախտումների վերաբերյալ Քննչական կոմիտեն 22:30-ի դրությամբ ստացել է 49 հաղորդում
09 Դեկտեմբերի 2018 - 23:13
ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում՝ ժամը 22:30-ի դրությամբ, ստացվել է 49 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերեւույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները. Ուղիղ (թարմացվող)
09 Դեկտեմբերի 2018 - 23:07
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 317 ընտրատեղամասերից:
Առաջին եռյակում են «Իմ քայլ»-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն. ԿԸՀ-ն ներկայացրել է 29 ընտրատեղամասի նախնական տվյալները
09 Դեկտեմբերի 2018 - 23:02
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 29 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը:
էլեկտրոնային քվեարկության արդյունքները
09 Դեկտեմբերի 2018 - 22:59
Էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցել է 504 ընտրող։
Հայտնի են թիվ 4/2 ընտրատեղամասի քվեարկության նախնական արդյունքները
09 Դեկտեմբերի 2018 - 22:57
Հայտնի են թիվ 4/2 ընտրատեղամասի քվեարկության նախնական արդյունքները․
2\56 ընտրատեղամասում ձայների հաշվարկն ավարտվել է. որ ուժն է մեծամասնություն կազմել
09 Դեկտեմբերի 2018 - 22:55
Նոր Նորքում տեղակայված 2\56 ընտրատեղամասում ձայների հաշվարկն ավարտվել է: Այստեղ քվեարկությանը մասնակցել է 935 քաղաքացի:
Ընտրողներն ամենաակտիվն են եղել Իջևանում, ամենապասիվը` Գյումրիում
09 Դեկտեմբերի 2018 - 22:54
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ, նախնական տվյալներով, ընտրությանը մասնակցել է 1 260 840 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 48.63 տոկոսը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15946
 
Լրահոս`
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 02:06-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 01։52-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
 
 
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժ. 01։33-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
«Միլանը» չհաղթեց «Սան Սիրոյում»
Սպորտ, Հասարակություն
 
 
ԱՊՀ ՄԽՎ դիտորդները այցելել են ընտրական տեղամասեր
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժ. 01։20-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 01։10-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 01։02-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
«Իմ քայլը» դաշինքի մամլո ասուլիսը (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018