Facebook   Twitter
 
Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

08 Մարտի 2018 - 11:06
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 8-ին շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է:

«Սիրելի՛ կանայք,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ:

Բնությունը ձեզ շռայլորեն օժտել է ջերմությամբ ու հոգատարությամբ, նրբությամբ ու քնքշանքով, գեղեցկությամբ ու հմայքով, միաժամանակ ձեզ տվել է անսահման համբերություն ու մեծ հոգի, անսպառ ուժ ու կորով, որպեսզի կարողանաք արժանավայել կերպով իրականացնել ձեր առաքելությունը կյանքում, կրել ձեր ուսերին ծանրացած բեռը:

Մեր՝ տղամարդկանց պարտքն է անել հնարավորը՝ այդ բեռը թեթեւացնելու, ձեր հոգսերը կիսելու, ձեր կյանքը երջանիկ ու անհոգ դարձնելու համար, որպեսզի դուք միշտ պաշտպանված ու անվտանգ զգաք ձեզ, ապրեք հանգիստ ու խաղաղ, զբաղվեք ձեր սիրած գործով՝ տանը թե դրսում: Մենք երախտապարտ ենք ձեզ այն ամենի համար, ինչ անում եք դուք՝ հանուն ձեր ընտանիքների, հանուն հայրենի երկրի ու ժողովրդի:

Թանկագի՛ն մայրեր, տատիկներ, դուստրեր, քույրեր ու կանայք, արցախուհիներ, իմ անկեղծ մաղթանքն է, որ դուք, ձեր հարազատներն ու մերձավորները միշտ լինեք առողջ եւ ուրախ, որ ձեր ընտանիքներում միշտ վառ լինի օջախի կրակը, անպակաս՝ ցնծությունն ու բերկրանքը, սերն ու լիությունը: Թող հաջողությունն ուղեկցի ձեզ ձեր ամբողջ կյանքում»:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Չարժի, չէ՞, ջուրը թռնել, ես ուրիշ բան կանեմ. Վարչապետ (տեսանյութ)
21 Սեպտեմբերի 2018 - 23:00
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Facebook-ի իր պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել՝ անելով հետևյալ գրառումը՝ «Մի փոքր իմպրովիզով»:
Հեռուստաբանավեճ քաղաքապետի թեկնածուների միջև (Տեսանյութ)
21 Սեպտեմբերի 2018 - 22:54
Այս պահին Հայաստանի հանրային հեռոիստաընկերության ուղիղ եթերում ընթանում է բանավեճ քաղաքապետի թեկնածուների միջև:
Հաջորդը բացվելու են Ազգային ժողովի դռները
21 Սեպտեմբերի 2018 - 22:46
Այսօր «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ամփոփիչ հավաքում ելույթ ունենալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բաղրամյան 26-ի դռները բացելուց հետո պատրաստվում են բացել նաև Ազգային ժողովի դռները։
Ռիհանան դարձել է Բարբադոսի դեսպան
21 Սեպտեմբերի 2018 - 22:28
Երգչուհի Ռիհանան նշանակվել է Բարբադոսի արտակարգ և լիազոր դեսպան՝ գրում է CNN-ը։
Բոլոր ուժերը անկեղծորեն պայքարում էին երևանցու քվեն ստանալու համար. Նիկոլ Փաշինյան
21 Սեպտեմբերի 2018 - 22:19
Անկախության 27-ամյակի առիթով Բաղրամյան 26-ում ընդունելությունից հետո, որի ժամանակ բացվեցին նաև դարպասները ժողովրդի առաջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացավ Կենտրոնում՝ Կարապի լճում անցկացվող «Իմ քայլի» հանրահավաքին:
Ընկերության աշխատակիցները կարող են հաքերներից վտանգավոր լինել
21 Սեպտեմբերի 2018 - 22:16
2018 թվականի առաջին կիսամյակին տվյալների արտահոսքի դեպքերի 65 տոկոսը տեղի է ունեցել ընկերության սեփական աշխատակիցների պատճառով։ Այսպիսի եզրակացության են եկել InfoWatch ընկերության վերլուծաբանները, փոխանցում է «ՌԲԿ»–ն։
Կա քաղաքական ճգնաժամ, և այն Սահմանադրությամբ հարթելու միակ տարբերակը խորհրդարանական ընտրություններն են. Արամ Սարգսյան
21 Սեպտեմբերի 2018 - 22:11
Կառավարության կազմից դուրս գալ, չգալու խնդիրը մեր քննարկելու հարցը չէ. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ պնդելով, թե ինքը չի ասել, որ եթե այս լարվածությունը խորանա, կհրաժարվեն կառավարությանը մաս կազմելուց:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 14929
 
Լրահոս`
Օդի ջերմաստիճանը կնվազի
Հասարակություն
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Լիլուի սելֆին
Մշակույթ