Facebook   Twitter
 
Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ

Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ

08 Մարտի 2018 - 11:22
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ։
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ուղերձում ասվում է. «Սիրելի կանայք, մայրեր և քույրեր,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ:
Կասկածից վեր է, որ այսօր անկեղծ բարեմաղթանքների և գնահատանքի, ջերմ վերաբերմունքի և ուշադրության պակաս չեք ունենա, ինչին, անշուշտ, արժանի եք, ոչ միայն տոնական, այլև տարվա բոլոր օրերին: Եվ սա զուտ խոսքեր չեն, քանզի դարեր շարունակ հայ կինը եղել ու շարունակում է մնալ ավանդական հայ ընտանիքի համերաշխության և ավանդապահ հայ օջախի ամրության անսասան հենասյունը:

Ձեր փխրուն ուսերին կրելով ընտանեկան առօրյա հոգսերն ու արժանապատիվ սերունդ դաստիարակելու պատասխանատու առաքելությունը՝ բազմիցս նաև ապացուցել եք, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ եք զենք բռնելու, ձեր ամուսինների, եղբայրների և որդիների հետ կողք կողքի:

Անմնացորդ նվիրումով, սրտացավ և անձնվեր աշխատանքով ձեր կարևոր ներդրումն եք ունենում նաև մեր երկրի և քաղաքամայր Երևանի զարգացման ու շենացման շնորհակալ գործում, այն հաստատուն համոզումով, որ գալիք սերունդներին հզոր և կայացած երկիր փոխանցելը միասնաբար ենք հաջողելու: Ու ես վստա՛հ եմ, որ հաջողելու ենք, քանզի մեր պետության կորիզը հանդիսացող հայ ընտանիքը հենց ձե՛ր շնորհիվ է շարունակում մնալ ավանդապաշտ ու կայուն, դրան զուգահեռ նաև ժամանակի ոգին ընկալող ու ապագային միտված:

Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, մեկ անգամ ևս շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ, քաջառողջություն, բարեկեցություն, սեր և երջանկություն եմ մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին: Թող որ միշտ շրջապատված լինեք ձեզ սիրող ու գնահատող հարազատների և ընկերների հոգատարությամբ և ջերմությամբ, ու յուրաքանչյուր լուսաբաց թող լինի միայն երջանկության, ներդաշնակության սկիզբ՝ ողջ օրվա համար»:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մոսկվայում սպանված հայ գործարարի տանը զենքի պահեստ են գտել
03 Հոկտեմբերի 2012 - 10:18
Մոսկվայի ոստիկանները մեծ զինապահեստ են գտել երեկ Մոսկվայի կենտրոնում սպանված 45-ամյա Սերգեյ Բեգլարյանի բնակարանում:
Այս տարվա ամռանը Երևանից Վրաստան է փոխադրվել 50 հազար 300 ուղևոր
03 Հոկտեմբերի 2012 - 10:15
«Հայկական ժամանակ»-ը գրում է.
Տիգրան Դավթյանն Իտալիայում խոսել է Հայաստանի և Իտալիայի միջև առևտրաշրջանառությունից
03 Հոկտեմբերի 2012 - 10:12
Սեպտեմբերի 27-28-ը Հռոմում էր գտնվում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Շուշան Պետրոսյանն անուղղակի մեղադրում է Տարոն Մարգարյանին
03 Հոկտեմբերի 2012 - 10:10
«Ժողովուրդը» գրում է.
Լոս Անջելեսի շրջանի երկու կոնգրեսականների թեժ բանավեճը հայկական հարցերի շուրջ
03 Հոկտեմբերի 2012 - 10:06
Կոնգրեսականներ Հովարդ Բերմանը և Բրեդ Շերմանը (երկուսն էլ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ազդեցիկ հանձնաժողովի անդամներ), նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրություններում, ընտրատարածքների վերաձևման պատճառով ստիպված են մրցել միմյանց դեմ:
Պետք է խստացնել օլիգարխների զսպման քաղաքականությունը
03 Հոկտեմբերի 2012 - 10:00
HayNews.am-ի զրուցակիցն է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության քաղաքական գծով խորհրդական Դմիտրի Մարտիրոսյանը:
Ի՞նչ կապ ունի ձուկ ուտելը կույս մնալու հետ
03 Հոկտեմբերի 2012 - 09:59
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է.
Շենգավիթում ՀՀԿ-ի համար աշխատածների փողերը դեռ չե՞ն տվել
03 Հոկտեմբերի 2012 - 09:56
«Ժողովուրդ»-ը գրում է.
Կինոյի տղերքը կհավաքվեն
03 Հոկտեմբերի 2012 - 09:53
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է.
1 | 11696 | 11697 | 11698 | 11699 | 11700 | 11701 | 11702 | 11703 | 11704 | 11705 | 11706 | 11707 | 11708 | 11709 | 11710 | 13475
 
Լրահոս`