Facebook   Twitter
 
Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ

Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ

08 Մարտի 2018 - 11:22
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ։
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ուղերձում ասվում է. «Սիրելի կանայք, մայրեր և քույրեր,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ:
Կասկածից վեր է, որ այսօր անկեղծ բարեմաղթանքների և գնահատանքի, ջերմ վերաբերմունքի և ուշադրության պակաս չեք ունենա, ինչին, անշուշտ, արժանի եք, ոչ միայն տոնական, այլև տարվա բոլոր օրերին: Եվ սա զուտ խոսքեր չեն, քանզի դարեր շարունակ հայ կինը եղել ու շարունակում է մնալ ավանդական հայ ընտանիքի համերաշխության և ավանդապահ հայ օջախի ամրության անսասան հենասյունը:

Ձեր փխրուն ուսերին կրելով ընտանեկան առօրյա հոգսերն ու արժանապատիվ սերունդ դաստիարակելու պատասխանատու առաքելությունը՝ բազմիցս նաև ապացուցել եք, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ եք զենք բռնելու, ձեր ամուսինների, եղբայրների և որդիների հետ կողք կողքի:

Անմնացորդ նվիրումով, սրտացավ և անձնվեր աշխատանքով ձեր կարևոր ներդրումն եք ունենում նաև մեր երկրի և քաղաքամայր Երևանի զարգացման ու շենացման շնորհակալ գործում, այն հաստատուն համոզումով, որ գալիք սերունդներին հզոր և կայացած երկիր փոխանցելը միասնաբար ենք հաջողելու: Ու ես վստա՛հ եմ, որ հաջողելու ենք, քանզի մեր պետության կորիզը հանդիսացող հայ ընտանիքը հենց ձե՛ր շնորհիվ է շարունակում մնալ ավանդապաշտ ու կայուն, դրան զուգահեռ նաև ժամանակի ոգին ընկալող ու ապագային միտված:

Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, մեկ անգամ ևս շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ, քաջառողջություն, բարեկեցություն, սեր և երջանկություն եմ մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին: Թող որ միշտ շրջապատված լինեք ձեզ սիրող ու գնահատող հարազատների և ընկերների հոգատարությամբ և ջերմությամբ, ու յուրաքանչյուր լուսաբաց թող լինի միայն երջանկության, ներդաշնակության սկիզբ՝ ողջ օրվա համար»:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ավագանու ընտրություններով պայմանավորված՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում սահմանվել է հերթապահություն
22 Սեպտեմբերի 2018 - 11:49
Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններով պայմանավորված՝ սույն թվականի սեպտեմբերի 22-ին և 23-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում սահմանվել է հերթապահություն:
Գանձասար-Կապան ֆուտբոլային ակումբի ավագ Արա Խաչատրյանն ավարտել է կարիերան
22 Սեպտեմբերի 2018 - 11:37
«Գանձասար-Կապանի» բազմամյա ավագ Արա Խաչատրյանը ֆուտբոլային կարիերան ավարտելու որոշում է կայացրել։, հայտնում է կապանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Սերժ Սարգսյանի առանձնատան հարցն այդպես էլ չի լուծվում. ինչու են մերժում ստացել
22 Սեպտեմբերի 2018 - 11:30
Սերժ Սարգսյանին` որպես պաշտոնաթող նախագահի, առանձնատուն հատկացնելու հարցն այդպես էլ չի լուծվել. նոր կառավարությունն ու Սերժ Սարգսյանը չեն կարող ընդհանուր հայտարարի գալ այս հարցում:
Ընտրակաշառք խոստանալու դեպքի առթիվ երրորդ քրեական գործն է հարուցվել
22 Սեպտեմբերի 2018 - 11:25
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ընտրակաշառք տալու (խոստանալու) առերևույթ դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազությունից:
«Սանիթեք»-ի նոր աղբատար մեքենաներն արդեն Հայաստանում են և գործի են անցել
22 Սեպտեմբերի 2018 - 11:14
«Սանիթեք» ընկերության՝ Հայաստան ուղևորված նոր մեքենաները արդեն համալրել են ավտոպարկը և վաղ առավոտվանից միացել են աղբահանության գործին, հայտնում են ընկերությունից:
Վրաերթ՝ Փարաքար գյուղում. երկու տուժածներից մեկը մահացել է
22 Սեպտեմբերի 2018 - 10:48
Սեպտեմբերի 21-ին, ժամը 22:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում վրաերթ է տեղի ունեցել, տուժածները (2 հոգի) գտնվում են երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կանադայում մարիխուանայի օրինականացումից հետո «երազանքի աշխատանքի» հաստիք է բացվել
22 Սեպտեմբերի 2018 - 10:43
Մարիխուանայի վաճառքով զբաղվող AHLOT (A Higher Level Of Thought) ընկերությունը Տորոնտոյում թափուր հաստիք է բացել՝ մարիխուանայի որակ գնահատողի հաստիք: Պաշտոնի բնութագիրը ներկայացված է ընկերության կայքում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 14928
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Comedy Club-ը կրկնօրինակում է Փաշինյանին (Տեսանյութ)
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր