Facebook   Twitter
 
Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ

Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ

08 Մարտի 2018 - 11:22
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ։
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ուղերձում ասվում է. «Սիրելի կանայք, մայրեր և քույրեր,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ:
Կասկածից վեր է, որ այսօր անկեղծ բարեմաղթանքների և գնահատանքի, ջերմ վերաբերմունքի և ուշադրության պակաս չեք ունենա, ինչին, անշուշտ, արժանի եք, ոչ միայն տոնական, այլև տարվա բոլոր օրերին: Եվ սա զուտ խոսքեր չեն, քանզի դարեր շարունակ հայ կինը եղել ու շարունակում է մնալ ավանդական հայ ընտանիքի համերաշխության և ավանդապահ հայ օջախի ամրության անսասան հենասյունը:

Ձեր փխրուն ուսերին կրելով ընտանեկան առօրյա հոգսերն ու արժանապատիվ սերունդ դաստիարակելու պատասխանատու առաքելությունը՝ բազմիցս նաև ապացուցել եք, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ եք զենք բռնելու, ձեր ամուսինների, եղբայրների և որդիների հետ կողք կողքի:

Անմնացորդ նվիրումով, սրտացավ և անձնվեր աշխատանքով ձեր կարևոր ներդրումն եք ունենում նաև մեր երկրի և քաղաքամայր Երևանի զարգացման ու շենացման շնորհակալ գործում, այն հաստատուն համոզումով, որ գալիք սերունդներին հզոր և կայացած երկիր փոխանցելը միասնաբար ենք հաջողելու: Ու ես վստա՛հ եմ, որ հաջողելու ենք, քանզի մեր պետության կորիզը հանդիսացող հայ ընտանիքը հենց ձե՛ր շնորհիվ է շարունակում մնալ ավանդապաշտ ու կայուն, դրան զուգահեռ նաև ժամանակի ոգին ընկալող ու ապագային միտված:

Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, մեկ անգամ ևս շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ, քաջառողջություն, բարեկեցություն, սեր և երջանկություն եմ մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին: Թող որ միշտ շրջապատված լինեք ձեզ սիրող ու գնահատող հարազատների և ընկերների հոգատարությամբ և ջերմությամբ, ու յուրաքանչյուր լուսաբաց թող լինի միայն երջանկության, ներդաշնակության սկիզբ՝ ողջ օրվա համար»:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հելսինկիում ավարտվել է Թրամփ-Պուտին դեմառդեմ հանդիպումը
16 Հուլիսի 2018 - 17:45
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ավարտվել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի դեմառդեմ հանդիպումը:
Գիտնականները հերքել են ոչ յուղազերծ կաթնամթերքի եւ կարագի վնասի մասին առասպելը
16 Հուլիսի 2018 - 17:34
Ոչ յուղազերծ կաթում, յոգուրտում, պանրում կամ կարագում պարունակվող չհագեցած ճարպերն ամենեւին էլ վտանգավոր չեն, չնայած տարածված կարծիքին: Այսպիսի եզրահանգման են եկել University of Texas-ի գիտնականները:
12 ամյա կրթությունը ամբողջովին խարխլե՞ց Հայաստանի կրթական համակարգը
16 Հուլիսի 2018 - 17:33
Ընդունելության քննություններն ավարտվեցին և հարց է առաջանում՝ ո՞ր մասնագիտություններն են առավել պահանջված, ինչպիսի՞ իրավիճակ է այսօր բուհերում դիմորդների թվի առումով՝ դիտվե՞լ է արդյոք այդ թվի անկում: Այս և այլ հարցերին անդրադառնալով կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը ասաց, որ այս տարի մենք ավարտեցինք ընդունելության քննությունների մինիմալիստական ռեժիմը, այսինքն՝ փաստացի անցյալ և այս տարի իրականում ավարտեց և հետևաբար բուհ դիմեց մեկ դասարան:
Հեռուստաբանավեճերի կազմակերպում՝ առաջիկա ընտրությունների համար
16 Հուլիսի 2018 - 17:10
Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը առաջիկա ընտրություններին քաղաքական ուժերի համար նախատեսել է հեռուստաբանավեճերի կազմակերպում Հանրային հեռուստաընկերությամբ:
Ռուբեն Հայրապետյանը վաղը կհայտարարի՞ պաշտոնը թողնելու մասին .1in.am
16 Հուլիսի 2018 - 17:06
Վաղը տեղի կունենա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացայի գործկոմի հերթական նիստը: ՀՖՖ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների համաձայն Ռուբեն Հայրապետյանը վաղը հայտարարելու է նախագահի պաշտոնից թողնելու մասին:
Վարչության դռները բաց են ԵԿՄ-ից հեռացածների համար, Երկրապահը պիտի համախմբվի. Արամ Սարգսյան
16 Հուլիսի 2018 - 17:01
Այսօր՝ հուլիսի 16-ին, տեղի ունեցավ Երկրապահ կամավորականների միության վարչության նիստ:
Մեծավանի համայնքապետը հատուցել է պետությանը պատճառած 7.217.000 դրամի վնասը. Դատախազություն
16 Հուլիսի 2018 - 16:55
Ավարտվել է Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում եւ վատնում, ինչպես նաեւ պաշտոնական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործով նախաքննությունը:
Հայաստանի հեղափոխությունը Ղարաբաղում պատերազմը հետաձգեց. փորձագետ
16 Հուլիսի 2018 - 16:48
Ղարաբաղում պատերազմական գործողությունների վերսկսումը սպասվում էր աշնանը, սակայն Հայաստանում իշխանափոխության չէին սպասում, այն էլ՝ հեղափոխության ճանապարհով:
Բակո Սահակյանը նշանակում է արել
16 Հուլիսի 2018 - 16:45
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմում կատարվել են փոփոխություններ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 13911
 
Լրահոս`
 
 
 
Մալիշկայի գյուղապետին ընտրակաշառք բաժանելու համար 13 մլն դրամը տվողը եղել է Աշոտ Արսենյանը
Հասարակություն, Տեսանյութեր, Համայնքներ, Կոռուպցիան չարիք է