Facebook   Twitter
 
Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ

Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ

08 Մարտի 2018 - 11:22
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ։
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ուղերձում ասվում է. «Սիրելի կանայք, մայրեր և քույրեր,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ:
Կասկածից վեր է, որ այսօր անկեղծ բարեմաղթանքների և գնահատանքի, ջերմ վերաբերմունքի և ուշադրության պակաս չեք ունենա, ինչին, անշուշտ, արժանի եք, ոչ միայն տոնական, այլև տարվա բոլոր օրերին: Եվ սա զուտ խոսքեր չեն, քանզի դարեր շարունակ հայ կինը եղել ու շարունակում է մնալ ավանդական հայ ընտանիքի համերաշխության և ավանդապահ հայ օջախի ամրության անսասան հենասյունը:

Ձեր փխրուն ուսերին կրելով ընտանեկան առօրյա հոգսերն ու արժանապատիվ սերունդ դաստիարակելու պատասխանատու առաքելությունը՝ բազմիցս նաև ապացուցել եք, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ եք զենք բռնելու, ձեր ամուսինների, եղբայրների և որդիների հետ կողք կողքի:

Անմնացորդ նվիրումով, սրտացավ և անձնվեր աշխատանքով ձեր կարևոր ներդրումն եք ունենում նաև մեր երկրի և քաղաքամայր Երևանի զարգացման ու շենացման շնորհակալ գործում, այն հաստատուն համոզումով, որ գալիք սերունդներին հզոր և կայացած երկիր փոխանցելը միասնաբար ենք հաջողելու: Ու ես վստա՛հ եմ, որ հաջողելու ենք, քանզի մեր պետության կորիզը հանդիսացող հայ ընտանիքը հենց ձե՛ր շնորհիվ է շարունակում մնալ ավանդապաշտ ու կայուն, դրան զուգահեռ նաև ժամանակի ոգին ընկալող ու ապագային միտված:

Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, մեկ անգամ ևս շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ, քաջառողջություն, բարեկեցություն, սեր և երջանկություն եմ մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին: Թող որ միշտ շրջապատված լինեք ձեզ սիրող ու գնահատող հարազատների և ընկերների հոգատարությամբ և ջերմությամբ, ու յուրաքանչյուր լուսաբաց թող լինի միայն երջանկության, ներդաշնակության սկիզբ՝ ողջ օրվա համար»:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կան կասկածներ, որ «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամին նվիրատվությունները ծախսվել են ոչ նպատակային. ՀՔԾ
20 Հունիսի 2018 - 18:45
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունն Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ հայտնելով նոր մանրամասներ:
Մի շարք չարաշահումներ N զորամասում. մեղադրանք է առաջադրվել 3 անձի, այդ թվում՝ զորամասի հրամանատարին
20 Հունիսի 2018 - 18:34
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննված քրեական գործով բացահայտվել են N զորամասում տեղի ունեցած մի շարք չարաշահումներ. մեղադրանք է առաջադրվել 3 անձի, այդ թվում նաեւ՝ զորամասի հրամանատարին:
Համայնքապետերի կողմից կոռուպցիոն հանցագործությունների փաստերով քննվող 71 քրեական գործով վերականգնվել է պետությանը պատճառված 25.5մլն դրամի վնաս
20 Հունիսի 2018 - 18:30
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության վերահսկողության ներքո քննչական մարմինների վարույթում համայնքապետերի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումների, պաշտոնեական կեղծիքների, պաշտոնեական դիրքն օգտագործելով հափշտակություններ կատարելու, կաշառք ստանալու և այլ հանցագործությունների վերաբերյալ քննվում է 71 քրեական գործ:
Մանվել Գրիգորյանը զրկվեց Կապանի պատվավոր քաղաքացու կոչումից
20 Հունիսի 2018 - 18:29
syuniacyerkir.am-ի տեղեկություններով, այսօր հրավիրված Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստի օրակարգում երկու հարց էր՝ ուժը կորցրած ճանաչել Կապան համայնքի ավագանու 2003թ. սեպտեմբերի 11-ի «Մանվել Սեկտորի Գրիգորյանին Կապանի համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին» N 95- Ա որոշումը եւ Մանվել Սեկտորի Գրիգորյանին Կապան համայնքի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու որոշումը:
Պավլիկ Մանուկյանի ինքնազգացողությունը վատացավ. Դատական նիստը հետաձգվեց
20 Հունիսի 2018 - 18:27
«Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատական նիստը այսօր հետաձգվեց։ Ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց դատական նիստը հետաձգելու վերաբերյալ, քանի որ իր պաշտպանյալի ինքնազգացողությունը վատացել է։
Հայկ Ստվերի նոր երգը` «Աջից, ձախից» (Տեսանյութ)
20 Հունիսի 2018 - 18:27
«Իմ քայլը» երգի հայտնի հեղինակ Հայկ Ստվերը նոր երգ է գրել։

Ես ասել եմ ու էլի կասեմ, թող ցանկացած պահի գան և ինձ մոտ ստուգումներ իրականացնեն վախենալու, առավել ևս թաքցնելու ոչինչ չունեմ
20 Հունիսի 2018 - 18:25
Տավուշի մարզի Ազատամուտ բնակավայրում տևական ժամանակ է, ինչ ներկա և նախկին համայնքապետերի ջրերը մի առվով չեն հոսում:
Ադրբեջանը շարունակում է շարժ կատարել առաջնագծում. Արմեն Գրիգորյան
20 Հունիսի 2018 - 18:22
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա իրավիճակին:
Սեյրան Օհանյանը հարցաքննվել է
20 Հունիսի 2018 - 18:17
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երկու օր առաջ որպես վկա հարցաքննվել է իր ղեկավարման տարիներին բանակում տեղի ունեցած չարաշահումների գործով, «Ազատության»հետ զրույցում ասել է ինքը՝ Օհանյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 13475
 
Լրահոս`