Facebook   Twitter
 
Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ

Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ

08 Մարտի 2018 - 11:22
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ։
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ուղերձում ասվում է. «Սիրելի կանայք, մայրեր և քույրեր,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ:
Կասկածից վեր է, որ այսօր անկեղծ բարեմաղթանքների և գնահատանքի, ջերմ վերաբերմունքի և ուշադրության պակաս չեք ունենա, ինչին, անշուշտ, արժանի եք, ոչ միայն տոնական, այլև տարվա բոլոր օրերին: Եվ սա զուտ խոսքեր չեն, քանզի դարեր շարունակ հայ կինը եղել ու շարունակում է մնալ ավանդական հայ ընտանիքի համերաշխության և ավանդապահ հայ օջախի ամրության անսասան հենասյունը:

Ձեր փխրուն ուսերին կրելով ընտանեկան առօրյա հոգսերն ու արժանապատիվ սերունդ դաստիարակելու պատասխանատու առաքելությունը՝ բազմիցս նաև ապացուցել եք, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ եք զենք բռնելու, ձեր ամուսինների, եղբայրների և որդիների հետ կողք կողքի:

Անմնացորդ նվիրումով, սրտացավ և անձնվեր աշխատանքով ձեր կարևոր ներդրումն եք ունենում նաև մեր երկրի և քաղաքամայր Երևանի զարգացման ու շենացման շնորհակալ գործում, այն հաստատուն համոզումով, որ գալիք սերունդներին հզոր և կայացած երկիր փոխանցելը միասնաբար ենք հաջողելու: Ու ես վստա՛հ եմ, որ հաջողելու ենք, քանզի մեր պետության կորիզը հանդիսացող հայ ընտանիքը հենց ձե՛ր շնորհիվ է շարունակում մնալ ավանդապաշտ ու կայուն, դրան զուգահեռ նաև ժամանակի ոգին ընկալող ու ապագային միտված:

Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, մեկ անգամ ևս շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ, քաջառողջություն, բարեկեցություն, սեր և երջանկություն եմ մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին: Թող որ միշտ շրջապատված լինեք ձեզ սիրող ու գնահատող հարազատների և ընկերների հոգատարությամբ և ջերմությամբ, ու յուրաքանչյուր լուսաբաց թող լինի միայն երջանկության, ներդաշնակության սկիզբ՝ ողջ օրվա համար»:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Դատարանը հրապարակում է Արմեն Գևորգյանի կալանքի վերաբերյալ որոշումը. ուղիղ
14 Դեկտեմբերի 2018 - 16:03
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 16:00-ին հրապարակելու է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կալանքի միջնորդության վերաբերալ որոշումը:
Ջիգարխանյանի նախկին կինը ցնցել է մերկ լուսանկարներով
14 Դեկտեմբերի 2018 - 16:00
Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հանրությանն է ներկայացրել մերկ լուսանկարները, որոնց պատճառով իրեն վերջերս շանտաժի են ենթարկել։ Դաշնակահարուհու սիրելին՝ Պրոխոր Շալյապինը, վստահ է, որ նկարների պատճառով ամաչելու կարիք չկա, քանի որ իր ընտրյալը հրաշալի կազմվածք ունի։
Սյունիքում իրականացվում է արկածային տուրիզիմի զարգացման, իսկ Ամասիայում՝ բրդի վերամշակման գործարանի ստեղծման ծրագիրը (Լուսանկարներ)
14 Դեկտեմբերի 2018 - 15:57
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային եւ People in need հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին:
Ռոբերտ Մենենդեսը պատրաստակամություն է հայտնել շարունակել աշխատանքը Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի հետ
14 Դեկտեմբերի 2018 - 15:51
ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեի անդամ Ռոբերտ Մենենդեսը պատրաստակամություն է հայտնել շարունակել աշխատանքը Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսիի եւ Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան Էրլ Լիտցենբերգերի հետ մի շարք հարցերում, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Ադրբեջանի կողմից խաղաղությանը սպառնալիքների վերացման հարցերով։
«Երիտասարդ բնապահպան» անվանակարգում հաղթել է կենդանիների պաշտպանությամբ զբաղվող բնապահպան Դիանա Եղյանը
14 Դեկտեմբերի 2018 - 15:46
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2018» ծրագրի եզրափակիչ փուլում, համաժողովրդական առաջադրման և քվեարկության արդյունքում «Երիտասարդ բնապահպան» անվանակարգում ընտրվել էին Դիանա Եղյանի, Կարեն Էրոյանի, Վազգեն Գալստյանի թեկնածությունները։
Լավրովը խոսել է ԵԱՏՄ–ի և ՍԾՏՀ–ի համագործակցության օգտակարության մասին
14 Դեկտեմբերի 2018 - 15:39
ԵԱՏՄ–ի և ՍԾՏՀ–ի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումն օգտակար կլիներ երկու կազմակերպությունների համար։
Բավարարվել է սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեջ մեղադրվողի արդարացման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ դատախազների վերաքննիչ բողոքը
14 Դեկտեմբերի 2018 - 15:12
2016թ. փետրվարի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել էր,
Դատարանների դեպքում՝ պետք է ելնել այն հիմնադրույթից, որ դրանք անկախ են, և պետք է դա երաշխավորել. ՄԻՊ
14 Դեկտեմբերի 2018 - 15:05
Դատարանների դեպքում՝ պետք է ելնել այն հիմնադրույթից, որ դրանք անկախ են, եւ պետք է դա երաշխավորել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով, որ ինքը շատ է կարեւորում ճիշտ իրավական ընկալումների ձեւավորումը բոլորի կողմից՝ լինի դատական համակարգ, արդարադատության նախարարություն, թե այլ կառույցներ:
Վլադիմիր Կլիչկոն ցանկանում է վերադառնալ ռինգ
14 Դեկտեմբերի 2018 - 14:56
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում IBF/IBO/WBA/WBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն ցանկանում է վերադառնալ ռինգ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16001
 
Լրահոս`