Facebook   Twitter
 
Վլադիմիր Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ

Վլադիմիր Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ

08 Մարտի 2018 - 12:08
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ։
Ուղերձում ասվում է. «Ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ Գարնան և Գեղեցկության տոնի առթիվ շնորհավորում եմ մեր գործընկերուհիներին, որոնք արժանապատվորեն են կրում ոստիկանի պատվավոր կոչումը և տղամարդկանց հավասար կատարում իրենց մարդասեր առաքելությունը` միաժամանակ լինելով ընտանեկան օջախի ու երջանկության անփոխարինելի պահապան հրեշտակներ:

Շնորհավորում եմ մեր կին-վետերաններին, որոնք փառավոր և ուսանելի ճանապարհ են անցել և այսօր ոստիկանների նոր սերնդին են փոխանցում իրենց անզուգական փորձը, իրենց սերն ու հավատը ոստիկանի գործի հանդեպ:

Շնորհավորում եմ ոստիկանության ծառայողների կանանց, մայրերին, քույրերին, դստրիկներին, որոնք նույնպես ծառայության մեջ են` որպես հուսալի թիկունք օրենքին ու ժողովրդին ծառայող իրենց հարազատների համար:

Շնորհավորում եմ բոլոր կանանց:

Խաղաղություն, ապահովություն, բարօրություն` բոլորիդ ընտանիքներին:

Երջանկություն ձեզ, սիրելինե՛ր

Աստված ձեզ պահապան»:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ըստ մահվան վկայականի՝ 5–ամսական երեխայի մահվան պատճառը սուր սրտային անբավարարությունն էր. Քննչական կոմիտե
19 Հունիսի 2018 - 19:52
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու մանկահասակ երեխայի մահվան հանգամանքները։
Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Toyota Camry-ն ու Mercedes-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր
19 Հունիսի 2018 - 19:50
Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Դալար-Այգեստան գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Mercedes մակնիշի 34 ՏN 416 համարանիշի և Toyota Camry մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենաները։
Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ
19 Հունիսի 2018 - 19:48
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մոտ հունիսի 19-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` ՀՀ մարզպետների մասնակցությամբ:
Լարա Առաքելյանը և Տարոն Կոխլիկյանը ևս աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել
19 Հունիսի 2018 - 19:47
Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծրագրի մեկնաբան Լարա Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ ազատվել է աշխատանքից` համաձայն սեփական դիմումի:
ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ շորթմամբ կաշառք ստանալու համար
19 Հունիսի 2018 - 19:27
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարին՝ կոչումով փոխգնդապետ, շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
Պետնախարար Մարտիրոսյանը գյուղոլորտի պատասխանատուներին հանձնարարել է վերագնահատել գործող ծրագրերի արդյունավետությունը
19 Հունիսի 2018 - 19:25
Հունիսի 19-ին Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։
GIZ-ի ծրագրերը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում շարունակական կլինեն
19 Հունիսի 2018 - 19:14
Խաղողագործությունն ու գինեգործությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն: ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այս մասին ասել է այսօր՝ հունիսի 19-ին Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակի ղեկավար Աննա Կեմպայի և Հայաստանի թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոյի հետ հանդիպման ժամանակ:
Վարչապետը ծանոթացել է «Սինոփսիս Արմենիա»-ի գործունեությանը
19 Հունիսի 2018 - 19:11
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ձեռնարկություններից մեկի ուսումնական և արտադրական դեպարտամենտներում, ծանոթացել ընթացիկ և հեռանկարային ծրագրերին, ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13454
 
Լրահոս`