Facebook   Twitter
 
Վլադիմիր Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ

Վլադիմիր Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ

08 Մարտի 2018 - 12:08
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ։
Ուղերձում ասվում է. «Ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ Գարնան և Գեղեցկության տոնի առթիվ շնորհավորում եմ մեր գործընկերուհիներին, որոնք արժանապատվորեն են կրում ոստիկանի պատվավոր կոչումը և տղամարդկանց հավասար կատարում իրենց մարդասեր առաքելությունը` միաժամանակ լինելով ընտանեկան օջախի ու երջանկության անփոխարինելի պահապան հրեշտակներ:

Շնորհավորում եմ մեր կին-վետերաններին, որոնք փառավոր և ուսանելի ճանապարհ են անցել և այսօր ոստիկանների նոր սերնդին են փոխանցում իրենց անզուգական փորձը, իրենց սերն ու հավատը ոստիկանի գործի հանդեպ:

Շնորհավորում եմ ոստիկանության ծառայողների կանանց, մայրերին, քույրերին, դստրիկներին, որոնք նույնպես ծառայության մեջ են` որպես հուսալի թիկունք օրենքին ու ժողովրդին ծառայող իրենց հարազատների համար:

Շնորհավորում եմ բոլոր կանանց:

Խաղաղություն, ապահովություն, բարօրություն` բոլորիդ ընտանիքներին:

Երջանկություն ձեզ, սիրելինե՛ր

Աստված ձեզ պահապան»:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բախվել են Վրաստանի ոստիկանության և ՀՀ քաղաքացու մեքենաները. Տուժածների թվում երեխաներ կան
10 Օգոստոսի 2013 - 14:40
Օգոստոսի 10-ին` ժամը 06.40-ին, Վրաստանի ՆԳՆ դեպարտամենտից ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայություն տեղեկություն է ստացվել, որ ժամը 03.53-ի սահմաններում Երևան-Բաթումի ավտոճանապարհին` Ասպինձա քաղաքի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ:
ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև «սառը պատերազմ» գոյություն չունի. Լավրով
10 Օգոստոսի 2013 - 14:35
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն «անոմալիա» է անվանել ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հետ կապված իրավիճակը` նշելով, որ «սառը պատերազմ» երկու երկրների միջև գոյություն չունի:
Աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետը
10 Օգոստոսի 2013 - 14:30
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ազատամարտիկը տանիքից զրկվելու վտանգի առջեւ է կանգնել
10 Օգոստոսի 2013 - 14:20
Ազատամարտիկ Վարդգես Սմբատյանը տանիքից զրկվելու վտանգի առջեւ է։
Ես ոչինչ չեմ հիշում, մենակ գոռում էի` ջուր տվեք. վթարի հետեւանքով թեւը պոկված աղջիկ
10 Օգոստոսի 2013 - 14:10
Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհին` Սարիգյուղի մոտ, օգոստոսի 7-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով թեւը պոկված 22-ամյա Արմինե Ա-ին երկրորդ անգամ են վիրահատել:
Հայտնի մարդիկ մինչ ճանաչված դառնալը և կարիերայի սկզբում (լուսանկարներ)
10 Օգոստոսի 2013 - 13:50
Շատ աստղեր են մեզ սիրելի և հետաքրքիր իրենց տաղանդի և կենսակերպի շնորհիվ: Շատերը մեզ հիացնում են նաև իրենց արտաքին տվյալներով:
Ռուսաստանում ջրհեղեղներ են. կան զոհեր
10 Օգոստոսի 2013 - 13:40
Ռուսաստանի մի շարք տարածքներում ջրհեղեղներ են:
Շախմատ. Ի՞նչն է խանգարում է Լևոն Արոնյանին չեմպիոն դառնալ
10 Օգոստոսի 2013 - 13:31
Ներկայացնում ենք Собеседник Армении-ի հարցազրույցը շախմատիստ Լևոն Արոնյանի հետ կրճատումներով.
44 համարի ավտոբուսում գողացել է ուղեւորուհիներից մեկի դրամապանակը
10 Օգոստոսի 2013 - 13:10
Մի քաղաքացուհի ոստիկանության Էրեբունիի բաժնում հաղորդում է տվել, որ հուլիսի 26-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 հասցեի մոտ գտնվող կանգառում, իջնելով թիվ 44 երթուղու ավտոբուսից` նկատել է, որ պայուսակից գողացել են դրամապանակը:
1 | 11696 | 11697 | 11698 | 11699 | 11700 | 11701 | 11702 | 11703 | 11704 | 11705 | 11706 | 11707 | 11708 | 11709 | 11710 | 15999
 
Լրահոս`