Facebook   Twitter
 
Վլադիմիր Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ

Վլադիմիր Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ

08 Մարտի 2018 - 12:08
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ։
Ուղերձում ասվում է. «Ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ Գարնան և Գեղեցկության տոնի առթիվ շնորհավորում եմ մեր գործընկերուհիներին, որոնք արժանապատվորեն են կրում ոստիկանի պատվավոր կոչումը և տղամարդկանց հավասար կատարում իրենց մարդասեր առաքելությունը` միաժամանակ լինելով ընտանեկան օջախի ու երջանկության անփոխարինելի պահապան հրեշտակներ:

Շնորհավորում եմ մեր կին-վետերաններին, որոնք փառավոր և ուսանելի ճանապարհ են անցել և այսօր ոստիկանների նոր սերնդին են փոխանցում իրենց անզուգական փորձը, իրենց սերն ու հավատը ոստիկանի գործի հանդեպ:

Շնորհավորում եմ ոստիկանության ծառայողների կանանց, մայրերին, քույրերին, դստրիկներին, որոնք նույնպես ծառայության մեջ են` որպես հուսալի թիկունք օրենքին ու ժողովրդին ծառայող իրենց հարազատների համար:

Շնորհավորում եմ բոլոր կանանց:

Խաղաղություն, ապահովություն, բարօրություն` բոլորիդ ընտանիքներին:

Երջանկություն ձեզ, սիրելինե՛ր

Աստված ձեզ պահապան»:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մեր կուսակցությունը ձգտելու է ներկայացված լինել ԱԺ-ում. Խաչիկ Ասրյան (Լուսանկար)
23 Հունիսի 2018 - 17:30
«Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը այսօր՝ հունիսի 23-ին, հայտարարեց «Հայոց արծիվներ.Միասնական Հայաստան» կուսակցության ստեղծման մասին:
Վթար Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին
23 Հունիսի 2018 - 17:29
Հունիսի 23-ին, ժամը 15:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևին, որով ՌԴ-ին կոչ էր արվում հանել զորքերը Մերձդնեստրից
23 Հունիսի 2018 - 17:28
Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևին, որով Ռուսաստանին կոչ է արվում դուրս հանել իր զորքերը Մերձդնեստրից: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի միջազգային ծառայությունը:
ԱՄՆ-ում ռազմական օդանավ է կործանվել
23 Հունիսի 2018 - 17:21
ԱՄՆ ռազմաօդային ուժերի A-29 Super Tucano թեթևաշարժիչ օդանավը վթարի է ենթարկվել Նյու Մեքսիկոյում։ Այդ մասին ասվում է Հոլլոման ավիաբազայի ներկայացուցիչների հայտարարության մեջ, փոխանցում է РИА Новости-ն:
Սկանդալային Շպռոտը ցուցադրել է իր գայթակղիչ մարմինը
23 Հունիսի 2018 - 17:18
Իր միկրոբլոգի հետեւորդներին ու երկրպագուներին Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած երգչուհին չի դադարում հիացնել՝ ցուցադրելով իր փարթամ կառուցվածքը:
«Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նպատակն է ներկայացված լինել ԱԺ-ում և մոխիր դարձնել կոռուպցիան. Խ. Ասրյան
23 Հունիսի 2018 - 17:14
«Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն այսօր՝ հունիսի 23-ին, անցկացնում է իր հիմնադիր համագումարը:
Հերմինե Նաղդալյանը` ամուսնու աշխատանքից ազատման մասին (Տեսանյութ)
23 Հունիսի 2018 - 17:05
Հունիսի 13-ին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության գործերի կառավարչի պաշտոնից ազատել է Դավիթ Բեգարյանին՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնուն:
Արտակարգ պատահար Պերուի հավաքականի երկրպագուների հետ
23 Հունիսի 2018 - 17:01
Երեկ Եկատերինբուրգ-Տյումեն չվերթի ժամանակ ինքնաթիռի շարժիչի աշխատանքի խափանում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝վկայակոչելով Ռոսավիացիայի ներկայացուցչին:
Մանվել Գրիգորյանի հարևանուհու ահազանգի հետքերով (Տեսանյութ)
23 Հունիսի 2018 - 16:56
Մանվել Գրիգորյանի հարևանուհի Վարդուհի Նազարյանի ահազանգով քաղաքացին տեսանկարահանել է Ալավերդյան փողոցի տեղանքը, մասնավորապես՝ Վարդուհի նազարյանի տան շրջակայքը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13520
 
Լրահոս`