Facebook   Twitter
 
«Դուք մեծ առաքելություն ունեք մեր երկրի զարգացման գործում». Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ

«Դուք մեծ առաքելություն ունեք մեր երկրի զարգացման գործում». Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ

08 Մարտի 2018 - 14:34
Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ։
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ կանայք,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ։

Այս գեղեցիկ գարնանային տոնը ևս մեկ առիթ է արտահայտելու մեր հարգանքը և անսահման սերը ձեր նկատմամբ:

Ցանկանում եմ, որ միշտ լինեք ժպիտով ու երջանիկ, շրջապատող աշխարհը ձեր սիրով ու հմայքով ավելի գեղեցիկ ու հանդուրժող դարձնեք, ներդաշնակ լինեք ինքներդ ձեզ հետ, իսկ ձեր ընտանիքներում միշտ ջերմ և սիրով լցված մթնոլորտ լինի:

Սիրելի՛ կանայք,

Դուք մեծ դերակատարություն ու առաքելություն ունեք մեր երկրի զարգացման գործում: Ուզում եմ վստահեցնել, որ մենք շատ հետևողական ենք լինելու, որպեսզի դուք դրսևորվելու և Հայաստանում ձեզ մաքսիմալ պաշտպանված ու գնահատված զգալու համար բոլոր հնարավորություններն ունենաք:

Այս գեղեցիկ օրը ձեզ բարձր տրամադրություն եմ մաղթում: Երջանիկ եղեք ու վայելեք ձեր տոնը»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայաստան կժամանեն Էրիկ Էսրաիլյանը և Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքը
18 Սեպտեմբերի 2018 - 18:22
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով սեպտեմբերի 18-ի երեկոյան Հայաստան կժամանեն Հայաստանի Ազգային հերոս, մեծ բարերար Քըրք Քըրքորյանի մերձավորագույն բարեկամ, ամերիկահայ հայտնի բժիշկ, ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանը և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքը:
«Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալին բերված հանձնուքում 2 կաթոցիկ և 10 դեղահաբ է հայտնաբերվել
18 Սեպտեմբերի 2018 - 18:18
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում,
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին
18 Սեպտեմբերի 2018 - 18:14
Սեպտեմբերի 17-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:
Երեւանում 28-ամյա տղան ինքնասպանություն գործելու նպատակով շեղբով վնասել է նախաբազուկը, իսկ հետո կուլ է տվել 3 ածելի
18 Սեպտեմբերի 2018 - 18:12
Երեւանում սեպտեմբերի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 19։30-ի սահմաններում մարմնական վնասվածքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երիտասարդի։
Եթե ես դառնամ քաղաքապետ. Անահիտ Թարխանյան (Տեսանյութ)
18 Սեպտեմբերի 2018 - 18:08
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ NEWS.am-ը փորձել է քաղաքապետի թեկնածուներին դուրս բերել քաղաքական հայտարարությունների մրցավազքից և պարզել՝ որքանով են նրանք պատրաստ իրականացնել իրենց բուն՝ քաղաքապետի գործառույթները, ինչի համար, ըստ էության, պայքարում են։
Բոլոր նախկին նախագահները հրավիրվել են՝ մասնակցելու Հայաստանի անկախության օրվա միջոցառումներին. Աղաջանյան
18 Սեպտեմբերի 2018 - 18:00
Անկախ նախկին նախագահների նկատմամբ հասարակության վերաբերմունքից, նրանք հրավիրվել են՝ մասնակցելու Հայաստանի անկախության տարեդարձի միջոցառումներին։
Չարենցավանում 16-ամյա տղան դանակի հարված է ստացել կրծքավանդակի ձախ կողմում
18 Սեպտեմբերի 2018 - 17:53
Սեպտեմբերի 16-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Չարենցավանի բաժին «Չարենցավան» Բ/Կ-ից հաղորդում ստացվեց, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած վերք՝ արնահոսությամբ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 16-ամյա Արսեն Գ․-ն։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատության պողոտայում և Կասյան փողոցում
18 Սեպտեմբերի 2018 - 17:43
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 19-ից Երևան քաղաքի Ազատության պողոտայում («Նոր Զովք» սուպերմարկետի դիմացի ճանապարհահատված) և Կասյան փողոցում՝ չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 14867
 
Լրահոս`
 
 
 
 
 
Վարչապետն ուղիղ եթերում է.
Քաղաքական, Տեսանյութեր
 
 
 
 
 
 
 
 
 
 
ԲՀԿ-ն քարոզարշավ է իրականացնում Աջափնյակում. Ուղիղ
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր