Facebook   Twitter
 
«Դուք մեծ առաքելություն ունեք մեր երկրի զարգացման գործում». Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ

«Դուք մեծ առաքելություն ունեք մեր երկրի զարգացման գործում». Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ

08 Մարտի 2018 - 14:34
Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ։
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ կանայք,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ։

Այս գեղեցիկ գարնանային տոնը ևս մեկ առիթ է արտահայտելու մեր հարգանքը և անսահման սերը ձեր նկատմամբ:

Ցանկանում եմ, որ միշտ լինեք ժպիտով ու երջանիկ, շրջապատող աշխարհը ձեր սիրով ու հմայքով ավելի գեղեցիկ ու հանդուրժող դարձնեք, ներդաշնակ լինեք ինքներդ ձեզ հետ, իսկ ձեր ընտանիքներում միշտ ջերմ և սիրով լցված մթնոլորտ լինի:

Սիրելի՛ կանայք,

Դուք մեծ դերակատարություն ու առաքելություն ունեք մեր երկրի զարգացման գործում: Ուզում եմ վստահեցնել, որ մենք շատ հետևողական ենք լինելու, որպեսզի դուք դրսևորվելու և Հայաստանում ձեզ մաքսիմալ պաշտպանված ու գնահատված զգալու համար բոլոր հնարավորություններն ունենաք:

Այս գեղեցիկ օրը ձեզ բարձր տրամադրություն եմ մաղթում: Երջանիկ եղեք ու վայելեք ձեր տոնը»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Սարդ-մարդը» նորից մագլցել է Փարիզի երկնաքերներից մեկը (Տեսանյութ)
25 Մարտի 2019 - 21:11
Ժայռամագլցորդ Ալեն Ռոբերը, որ հայտնի է «սարդ-մարդ» մականունով, կրկին մագլցել է Engie ընկերության 185 մետր բարձրությամբ աշտարակը Փարիզի La Défense բիզնես-թաղամասում: Այս մասին հաղորդում է Agence France-Presse- ը:
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հիվանդանոցում գտնվող կալանավորված անձին
25 Մարտի 2019 - 20:59
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ օրեր առաջ նախաձեռնվել է կալանավորված Կոնստանտին Հովհաննիսյանի առողջական պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ վարույթ, որի շրջանակում գրություն է հասցեագրվել Արդարադատության նախարարություն:
Շարքայինները քայլում էին՝ վանկարկելով «դըմփ, դըմփ, հու»-ն և «կյանք՝ գողերին, մահ՝ ոստիկաններին»
25 Մարտի 2019 - 20:55
Մեղրիի զորամասի շարքայիններն անհնազանդ կերպով ցաքուցրիվ քայլում էին՝ վանկարկելով քաջ հայտնի «դըմփ, դըմփ, հու»-ն և գողական հեղինակություններին բնորոշ «կյանք՝ գողերին, մահ՝ ոստիկաններին» արտահայտությունը:
Թրամփը ստորագրել է Գոլանի բարձունքներն իսրայելական տարածք ճանաչող հռչակագիրը
25 Մարտի 2019 - 20:53
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Գոլանի բարձունքները իսրայելական տարածք ճանաչող հռչակագիրը, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Սաադ Հարիրիին սրտի վիրահատություն են կատարել
25 Մարտի 2019 - 20:53
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին Փարիզի հիվանդանոցներից մեկում սրտի վիրահատություն են կատարել:
Մեգան Մարքլը հղիների համար նախատեսված զգեստը անճաշակ է համարել և կես մլն դոլարի գնումներ է արել
25 Մարտի 2019 - 20:50
Արքայազն Հարիի կինը հրաժարվել է հագնել հղիների համար նախատեսված զգեստները և նախընտրել է Dior և Givenchy նորաձևության տների հեղինակած ազատ մոդելները՝ գրում է The Sun-ը։
Թունավորում գազի արտահոսքից. 63-ամյա կինը վատ է զգացել եւ ընկել է՝ ստանալով ուղեղի ցնցում
25 Մարտի 2019 - 20:33
Մարտի 25-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ «ուղեղի ցնցում, հեմատոմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 63-ամյա մի կին եւ հայտնել, որ տանը վատ է զգացել եւ ընկել է:
ԵԽ Մարդու իրավունքների տնօրենն արժեքավոր է համարել Մարդու իրավունքների պաշտպանի փորձը
25 Մարտի 2019 - 20:33
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների տնօրեն Քրիստոֆ Պուարելին:
Թութանհամոնի դամբարանի գանձերը ներկայացվել են Փարիզում (Տեսանյութ)
25 Մարտի 2019 - 20:33
Թութանհամոնի մոտ 150 գանձ է ներկայացվել Փարիզում բացված ցուցահանդեսում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 17395
 
Լրահոս`