Facebook   Twitter
 
«Դուք մեծ առաքելություն ունեք մեր երկրի զարգացման գործում». Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ

«Դուք մեծ առաքելություն ունեք մեր երկրի զարգացման գործում». Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ

08 Մարտի 2018 - 14:34
Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ։
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ կանայք,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ։

Այս գեղեցիկ գարնանային տոնը ևս մեկ առիթ է արտահայտելու մեր հարգանքը և անսահման սերը ձեր նկատմամբ:

Ցանկանում եմ, որ միշտ լինեք ժպիտով ու երջանիկ, շրջապատող աշխարհը ձեր սիրով ու հմայքով ավելի գեղեցիկ ու հանդուրժող դարձնեք, ներդաշնակ լինեք ինքներդ ձեզ հետ, իսկ ձեր ընտանիքներում միշտ ջերմ և սիրով լցված մթնոլորտ լինի:

Սիրելի՛ կանայք,

Դուք մեծ դերակատարություն ու առաքելություն ունեք մեր երկրի զարգացման գործում: Ուզում եմ վստահեցնել, որ մենք շատ հետևողական ենք լինելու, որպեսզի դուք դրսևորվելու և Հայաստանում ձեզ մաքսիմալ պաշտպանված ու գնահատված զգալու համար բոլոր հնարավորություններն ունենաք:

Այս գեղեցիկ օրը ձեզ բարձր տրամադրություն եմ մաղթում: Երջանիկ եղեք ու վայելեք ձեր տոնը»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ընկերության աշխատակիցները կարող են հաքերներից վտանգավոր լինել
21 Սեպտեմբերի 2018 - 22:16
2018 թվականի առաջին կիսամյակին տվյալների արտահոսքի դեպքերի 65 տոկոսը տեղի է ունեցել ընկերության սեփական աշխատակիցների պատճառով։ Այսպիսի եզրակացության են եկել InfoWatch ընկերության վերլուծաբանները, փոխանցում է «ՌԲԿ»–ն։
Կա քաղաքական ճգնաժամ, և այն Սահմանադրությամբ հարթելու միակ տարբերակը խորհրդարանական ընտրություններն են. Արամ Սարգսյան
21 Սեպտեմբերի 2018 - 22:11
Կառավարության կազմից դուրս գալ, չգալու խնդիրը մեր քննարկելու հարցը չէ. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ պնդելով, թե ինքը չի ասել, որ եթե այս լարվածությունը խորանա, կհրաժարվեն կառավարությանը մաս կազմելուց:
Պատրաստ եմ ապացուցել, որ Ազիզյանները և սուպերմամաները սերնդապղծություն են. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
21 Սեպտեմբերի 2018 - 21:53
«Ես նորից հղում եմ իմ ուղերձը իշխանության թեկնածու Հայկ Մարությանին: Պատրաստ եմ հենց հիմա իր համար ցանկալի հարթակում՝ ուղիղ եթերում բանավիճել իր հետ»,- ասել է քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:
Ucom-ը հաքերային հարձակման է ենթարկվել թշնամի պետությունների կողմից
21 Սեպտեմբերի 2018 - 21:42
Ucom շարժական կապի ծառայություններ մատուցող ընկերությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտարարաություն է հրապարակել, որը վերաբերում է այսօր կապի հետ տեղի ունեցած խնդիրներին:
«30 տարի է՝ քաղաքականության մեջ եմ, բայց շատ քիչ եմ տեսել հավասար պայմաններ». Արարատ Զուրաբյան
21 Սեպտեմբերի 2018 - 21:32
«Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը, պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյո՞ք հավասար պայմաններ էին ստեղծվել քարոզարշավի համար, պատասխանել էր, որ երկար տարիներ լինելով քաղաքականության մեջ, շատ քիչ է տեսել հավասար պայմաններ: «Եթե խոսում ենք հավասար էր, թե հավասար չէր․․․ հիմա միգուցե հավասար էր։
Արսինե Խանջյանը և Ատոմ Էգոյանը միացել են վարչապետի ֆլեշմոբին
21 Սեպտեմբերի 2018 - 21:24
Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ինքն ու ամուսինը՝ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը, միացել են վարչապետի ֆլեշմոբին:
Հայաստանի Մ-17 հավաքականի երկրորդ պարտությունը Մինսկում
21 Սեպտեմբերի 2018 - 21:21
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը Մինսկում անցկացրել է երկրորդ ստուգողական հանդիպումը Բելառուսի հասակակիցների հետ եւ դարձյալ պարտություն է կրել՝ այս անգամ 0:2 հաշվով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 14928
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Comedy Club-ը կրկնօրինակում է Փաշինյանին (Տեսանյութ)
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր