Facebook   Twitter
 
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

08 Մարտի 2018 - 14:36
ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Սիրելի կանայք,

շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ:

Այս տոնը հնարավորություն է եւս մեկ անգամ երախտագիտություն հայտնելու ձեզ, վերստին ընդգծելու սիրող մոր ու կնոջ, դստեր ու քրոջ, պարզապես լուսավոր մարդու դերը: Դուք ապացուցել եք, որ կարող եք հաջողության հասնել պետական ու քաղաքական կյանքում, առողջապահության, գիտության ու կրթության ոլորտներում, գործարար կյանքում եւ մշակույթի բնագավառում, միաժամանակ, մշտապես ջերմ միջավայր ապահովելով ընտանիքում եւ նվիրվածությամբ երեխաներ դաստիարակելով:

Ոգեւորելով, ջերմություն ու սեր սփռելով շուրջբոլորը` դուք օգնում, երբեմն նաեւ պարտադրում եք աշխարհին ու մարդկանց լինել ավելի մարդկային ու ավելի իմաստուն, ավելի հանդուրժող ու ավելի գթասիրտ:

Կրկին շնորհավորելով Կանանց տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն, բարեկեցություն եւ լավատեսություն»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Այսօր Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան տարեդարձն է
22 Մայիսի 2013 - 17:06
ԼՂՀ հերոս, Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, այսօր դարձավ 74 տարեկան:
Հայաստանում այժմ կա 104 ցմահ դատապարտյալ
22 Մայիսի 2013 - 16:58
Այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում ցմահ բանտարկյալների խնդիրների շուրջ:
Դուք եք, չէ՞, ամենախելոքը, հը՞ն Գրիգորիչ
22 Մայիսի 2013 - 16:51
«Այս երկու օրերին այնպիսի կրկեսային հնարքներ տեսանք այստեղ, որ ցնցված եմ»,- Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:
Զինվորն ինքնասպա՞ն է եղել. նրա որովայնին երեք կրակոց է արձակվել
22 Մայիսի 2013 - 16:48
Մայիսի 24-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը` Ստեփանակերտ) կսկսվի զինծառայող Հայկ Կալեյանի մահվան գործով դատավարությունը:
Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ Բելառուսում
22 Մայիսի 2013 - 16:28
Մայիսի 20-ին Բելառուսի երաժշտի պետական ակադեմիայի դահլիճում կայացավ հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ:
Ի՞նչ են քննարկում վարչապետն ու Նիկոլ Փաշինյանը մտերմիկ զրույցում (տեսանյութ)
22 Մայիսի 2013 - 16:25
Մինչ ԱԺ դահլիճից հեռանալը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը մոտեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Նրանք մոտ 5 րոպե եւ քիչ ավել ակտիվ զրուցում էին, զրույցը կարծես թե ուրախ մթնոլորտում էր անցնում:
«Չհասկացանք` առավել բարեկեցիկ հասարակություն ստեղծելու ձեր մոտիվացիան ո՞րն ա»
22 Մայիսի 2013 - 16:18
«Մեր հասարակությունը ադեկվատ ա՞ էն մարտահրավերներին, որ ծառացել են:
Արտաքին քաղաքականության մեջ արհեստավարժ մարդն ինչո՞ւ է բարդ տնտեսագիտական բանավեճերի մեջ մտնում
22 Մայիսի 2013 - 16:15
Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
1 | 11696 | 11697 | 11698 | 11699 | 11700 | 11701 | 11702 | 11703 | 11704 | 11705 | 11706 | 11707 | 11708 | 11709 | 11710 | 15299
 
Լրահոս`
 
 
Վիդալը տուգանվել է 800 հազար եվրոյով
Սպորտ, Հասարակություն