Facebook   Twitter
 
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

08 Մարտի 2018 - 14:36
ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Սիրելի կանայք,

շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ:

Այս տոնը հնարավորություն է եւս մեկ անգամ երախտագիտություն հայտնելու ձեզ, վերստին ընդգծելու սիրող մոր ու կնոջ, դստեր ու քրոջ, պարզապես լուսավոր մարդու դերը: Դուք ապացուցել եք, որ կարող եք հաջողության հասնել պետական ու քաղաքական կյանքում, առողջապահության, գիտության ու կրթության ոլորտներում, գործարար կյանքում եւ մշակույթի բնագավառում, միաժամանակ, մշտապես ջերմ միջավայր ապահովելով ընտանիքում եւ նվիրվածությամբ երեխաներ դաստիարակելով:

Ոգեւորելով, ջերմություն ու սեր սփռելով շուրջբոլորը` դուք օգնում, երբեմն նաեւ պարտադրում եք աշխարհին ու մարդկանց լինել ավելի մարդկային ու ավելի իմաստուն, ավելի հանդուրժող ու ավելի գթասիրտ:

Կրկին շնորհավորելով Կանանց տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն, բարեկեցություն եւ լավատեսություն»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Դադարեցվել է մի շարք դեղերի շրջանառությունը
21 Մարտի 2019 - 15:05
Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2019 թվականի մարտի 7-ի թիվ 576-Ա հրամանը, Հայաստանի Հանրապետությունում դադարեցվել է՝ «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ» (սերիա՝ 031117, ժամկետ՝ 11.2020թ.), (սերիա՝ 010518, ժամկետ՝ 05.2021թ.) և «Մեդանա Ֆարմա ԲԸ, Պոլսկոյ Օրգանիզացիի Վոյսկովոյ 57 Փ., 98-200 Սիերադզ, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Ակվադետրիմ ջրային լ-թ 10 մլ» (սերիա՝ 030718, ժամկետ՝ 07.2021թ.), (սերիա՝ 030718, ժամկետ՝ 07.2021թ.) դեղերի շրջանառությունը:
Ավստրալիայի հյուսիսին հզոր ցիկլոն է մոտենում, արտակարգ դրություն է հայտարարվել
21 Մարտի 2019 - 15:02
Ավստրալիայի հյուսիսին հզոր ցիկլոն է մոտենում, հաղորդում է Associated Press-ը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության միջազգային համագործակցության զարգացման հարցերով նախարարին
21 Մարտի 2019 - 14:54
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության միջազգային համագործակցության զարգացման հարցերով նախարար Փիթեր Էրիքսոնի գլխավորած պատվիրակությանը:
Սանկտ Պետերբուրգի 5 դպրոցում շտապ տարհանում է իրականացվել շենքերի ականապատման մասին անանուն հաղորդագրություններից հետո
21 Մարտի 2019 - 14:48
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի Կալինինյան շրջանի 5 դպրոցներում զանգվածային տարհանում է իրականացվել՝ շենքում ռումբի առկայության մասին հաղորդագրություններից հետո, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է շրջանային վարչակազմի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Պատգամավորն ինքը կառավարության անդամին պատասխանատվության ենթարկելու հնարավորություն ունի. Փաշինյան
21 Մարտի 2019 - 14:42
ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստում քննարկվեց եւ մերժվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության մի շարք պատգամավորների հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես ՀՀ քաղաքացու օր
21 Մարտի 2019 - 14:38
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 21-ի նիստում ընդունեց քաղաքացու օրը նշանակելու մասին որոշման նախագիծը:
Մոզամբիկում «Իդայի» ցիկլոնի զոհերի թիվը 217-ի է հասել
21 Մարտի 2019 - 14:36
Աֆրիկայի հարավում «Իդայի» արևադարձային ցիկլոնի հետևանքով զոհերի թիվը 217-ի է հասել, գրում է РИА Новости-ն՝ երկրի շրջակա միջավայրի նախարարությանը հղումով: Ավելի վաղ հաղորդվել էր ավելի քան 200 զոհի մասին:
«Բուկինիստ» ընկերությունն ընդլայնում է միջազգային համագործակցությունը
21 Մարտի 2019 - 14:34
Մարտի 12-14-ը Լոնդոնի «Օլիմպիա» սրահում տեղի է ունեցել Լոնդոնի գրքի տոնավաճառը /The London Book Fair/: Սա համաշխարհային հրատարակչական համայնքի առաջատար ֆորում է, որն ամեն գարնան աշխարհի տարբեր անկյուններից հավաքում է հրատարակիչների, գրավաճառների, գրադարանավարների և համաշխարհային գրքի շուկայի բազմաթիվ այլ հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչների:
Արայիկ Հարությունյանը՝ Ավշարի դպրոցի դասադուլի մասին
21 Մարտի 2019 - 14:24
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ավշարի միջնակարգ դպրոցի՝ մարտի 12-ից չդադարող դասադուլին ու գործադուլին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 17328
 
Լրահոս`