Facebook   Twitter
 
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

08 Մարտի 2018 - 14:36
ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Սիրելի կանայք,

շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ:

Այս տոնը հնարավորություն է եւս մեկ անգամ երախտագիտություն հայտնելու ձեզ, վերստին ընդգծելու սիրող մոր ու կնոջ, դստեր ու քրոջ, պարզապես լուսավոր մարդու դերը: Դուք ապացուցել եք, որ կարող եք հաջողության հասնել պետական ու քաղաքական կյանքում, առողջապահության, գիտության ու կրթության ոլորտներում, գործարար կյանքում եւ մշակույթի բնագավառում, միաժամանակ, մշտապես ջերմ միջավայր ապահովելով ընտանիքում եւ նվիրվածությամբ երեխաներ դաստիարակելով:

Ոգեւորելով, ջերմություն ու սեր սփռելով շուրջբոլորը` դուք օգնում, երբեմն նաեւ պարտադրում եք աշխարհին ու մարդկանց լինել ավելի մարդկային ու ավելի իմաստուն, ավելի հանդուրժող ու ավելի գթասիրտ:

Կրկին շնորհավորելով Կանանց տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն, բարեկեցություն եւ լավատեսություն»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայաստանը Լիխտենշտեյն է ուղարկել առաջին դեսպանին
14 Դեկտեմբերի 2018 - 20:32
Դեկտեմբերի 13-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը համատեղությամբ իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Լիխտենշտայնի Իշխանապետության արտաքին գործերի, մշակույթի և արդարադատության նախարար դր. Աուրելիա Ֆրիքին (Aurelia Frick):
Էդմոն Մարուքյանին նվիրել են «Ես քո կլասիկ ցավը տանեմ» գրությամբ բաժակ
14 Դեկտեմբերի 2018 - 19:56
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանին նվիրել են «Ես քո կլասիկ ցավը տանեմ» գրությամբ բաժակ։
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում
14 Դեկտեմբերի 2018 - 19:47
Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 14-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Կոտայքի, Հրազդանի, Լոռիի, Սևանի, Վայքի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Թալին-Մարալիկ-Ախուրյան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:
Բավարարվել է սպանության փորձի մեջ մեղադրվողի արդարացման վճռի դեմ դատախազների վերաքննիչ բողոքը
14 Դեկտեմբերի 2018 - 19:43
2016թ. փետրվարի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել էր, որ 2016թ. փետրվարի 9-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում գտնվող ավտոլվացման կետի մոտ Դ. Հ.-ն վիճաբանել է Ս. Մ.-ի հետ, որի ընթացքում ապտակել է վերջինիս: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից:
Ռուսաստանի ՊՆ-ում Տու-160-ի մասին ամերիկյան դեսպանի ասածները «դիլետանտություն» են համարել
14 Դեկտեմբերի 2018 - 19:40
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում կարծում են, որ Կոլումբիայում ԱՄՆ դեսպան Կեւին Ուիթակերի ասածները «դիլետանտություն» են։ Այս մասին հայտարարել է գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել հնդկական WION TV-ին
14 Դեկտեմբերի 2018 - 18:43
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հնդկական WION TV (World Is One News) լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է հայ-հնդկական փոխգործակցության օրակարգի, համաշխարհային մարտահրավերների, գլոբալ տնտեսական զարգացման միտումների, աշխարհաքաղաքական վերափոխումների և այլ հարցերի շուրջ:
Տիգրան Ավինյանն ընդունել է լեհական «Փոլ-Մոտ» հոլդինգի պատվիրակությանը
14 Դեկտեմբերի 2018 - 18:25
Դեկտեմբերի 14-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց լեհական «Փոլ-Մոտ» հոլդինգի պատվիրակությանը հոլդինգի փոխտնօրեն Մառեկ Փոլի գլխավորությամբ:
ԼՂ համակարտության կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի ջանքերը. Փաշինյան
14 Դեկտեմբերի 2018 - 18:19
ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը մեզ համար շարունակում է լինել գլխավոր առաջնահերթություն։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Արտակ Զեյնալյանն այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ
14 Դեկտեմբերի 2018 - 18:14
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 15999
 
Լրահոս`