Facebook   Twitter
 
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

08 Մարտի 2018 - 14:36
ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Սիրելի կանայք,

շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ:

Այս տոնը հնարավորություն է եւս մեկ անգամ երախտագիտություն հայտնելու ձեզ, վերստին ընդգծելու սիրող մոր ու կնոջ, դստեր ու քրոջ, պարզապես լուսավոր մարդու դերը: Դուք ապացուցել եք, որ կարող եք հաջողության հասնել պետական ու քաղաքական կյանքում, առողջապահության, գիտության ու կրթության ոլորտներում, գործարար կյանքում եւ մշակույթի բնագավառում, միաժամանակ, մշտապես ջերմ միջավայր ապահովելով ընտանիքում եւ նվիրվածությամբ երեխաներ դաստիարակելով:

Ոգեւորելով, ջերմություն ու սեր սփռելով շուրջբոլորը` դուք օգնում, երբեմն նաեւ պարտադրում եք աշխարհին ու մարդկանց լինել ավելի մարդկային ու ավելի իմաստուն, ավելի հանդուրժող ու ավելի գթասիրտ:

Կրկին շնորհավորելով Կանանց տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն, բարեկեցություն եւ լավատեսություն»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԵՏՀ միգրացիոն քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի 6-րդ նիստ կկայանա Երևանում
19 Սեպտեմբերի 2018 - 19:43
Երևանում սեպտեմբերի 20-ին կկայանա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միգրացիոն քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի 6-րդ նիստը:
Իռլանդիան 14 մլրդ եվրո է գանձել Apple-ից չվճարված հարկերի համար
19 Սեպտեմբերի 2018 - 19:38
Եվրոպական հանձնաժողովը մտադիր է հետ կանչել դատական հայցերն ընդդեմ Իռլանդիայի, քանի որ Դուբլինը 14.3 մլրդ եվրո չվճարված հարկեր և տոկոսներ է գանձել Apple-ից:
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին է ներկայացվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի առաջնահերթություններ
19 Սեպտեմբերի 2018 - 19:31
Սեպտեմբերի 19-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Երևանը պատրաստ է առաջիկա գագաթաժողովին. ՖՄԿ գլխավոր քարտուղար
19 Սեպտեմբերի 2018 - 19:29
Բրյուսելում սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել Ֆրանկոֆոն երկրների դեսպանների նիստ, որը նվիրված է եղել Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովին:
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն ունի
19 Սեպտեմբերի 2018 - 19:26
Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի Facebook - ի էջից տեղեկանում ենք, որ թանգարանի տնօրեն է նշանակվել Ռուբեն Արևշատյանը:
Գողության համար հետախուզվող 22-ամյա Գայանեն հայտնաբերվել է Բագրատաշենում
19 Սեպտեմբերի 2018 - 19:24
«Նելեգալ 2018» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում սեպտեմբերի 18-ին, ժամը 13.00-ին, Բագրատաշենի Սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 22-ամյա Գայանե Մ.-ն:
Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայող Հ. Մաթևոսյանի սպանության դեպքի առթիվ
19 Սեպտեմբերի 2018 - 19:11
ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել զինծառայողի սպանության դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ելակների մեջ ասեղ դրած անչափահաս ավստրալացուն 15 տարի ազատազրկում է սպասվում
19 Սեպտեմբերի 2018 - 19:08
Ավստրալիայի ոստիկանությունը ձերբակալել է անչափահասի, ով կատակելու նպատակով ասեղներ է դրել ելակի մեջ՝ տեղեկացնում է Sky News-ը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 14889
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Պուտինը կրակել է դիպուկահար հրացանից
Միջազգային, Հասարակություն