Facebook   Twitter
 
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

08 Մարտի 2018 - 14:36
ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Սիրելի կանայք,

շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ:

Այս տոնը հնարավորություն է եւս մեկ անգամ երախտագիտություն հայտնելու ձեզ, վերստին ընդգծելու սիրող մոր ու կնոջ, դստեր ու քրոջ, պարզապես լուսավոր մարդու դերը: Դուք ապացուցել եք, որ կարող եք հաջողության հասնել պետական ու քաղաքական կյանքում, առողջապահության, գիտության ու կրթության ոլորտներում, գործարար կյանքում եւ մշակույթի բնագավառում, միաժամանակ, մշտապես ջերմ միջավայր ապահովելով ընտանիքում եւ նվիրվածությամբ երեխաներ դաստիարակելով:

Ոգեւորելով, ջերմություն ու սեր սփռելով շուրջբոլորը` դուք օգնում, երբեմն նաեւ պարտադրում եք աշխարհին ու մարդկանց լինել ավելի մարդկային ու ավելի իմաստուն, ավելի հանդուրժող ու ավելի գթասիրտ:

Կրկին շնորհավորելով Կանանց տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն, բարեկեցություն եւ լավատեսություն»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բենզասղոցով ապօրինի հատել է բալենի եւ բոխի ծառեր եւ տեղափոխել Դսեղի իր տուն
25 Մարտի 2019 - 19:48
Մարտի 13-ին Թումանյանի քննչական բաժնից ստացվել է գրություն այն մասին, որ քրեական գործի նախաքննության ընթացքում նշանակված եւ կատարված մասնագիտական ստուգման ժամանակ «Դսեղի անտառտնտեսության» մասնաճյուղի կողմից անտառխախտման արձանագրությամբ արձանագրված ծառերի կոճղերը զննելու ընթացքում հայտնաբերվել են ապօրինի հատված բալենի, հացենի, հաճարենի եւ 2 հատ բոխի ծառերի կոճղեր:
Վարչապետը փոխնախարար է ազատել աշխատանքից
25 Մարտի 2019 - 19:31
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Տիգրան Արզումանյանին։
Մոր մահից հետո Յուլյա Նաչալովայի դուստրը նրան նամակ է գրել
25 Մարտի 2019 - 19:26
38 տարեկան հասկանում կյանքից հեռացած երգչուհի Յուլյա Նաչալովայի հայրը՝ կոմպիզոտոր Վիկտոր Նաչալովը, հայտնել է, որ արտիստի 12-ամյա դուստրը մայրիկին նամակ է գրել, որում կիսվել է ողբերգությունից հետո իր զգացմունքներով։ Այդ մասին նա պատմել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։
Աննա Հակոբյանը Պերճ Սեդրակյանի հետ քննարկել է «Իմ քայլը» հիմնադրամի և ՀԲԸՄ-ի միջև համագործակցության ուղիները
25 Մարտի 2019 - 19:22
Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 25-ին հյուրընկալել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին Արևելքի և Հայաստանի ծրագրերի պատասխանատու Վազգեն Յակուբյանին և ՀԲԸՄ Հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Թալար Կազանչյանին:
ԱՄԷ-ում կայծակը սպանել է 35 թանկարժեք բազեների
25 Մարտի 2019 - 19:21
Աբու Դաբի էմիրության Մադինաթ Զաեդ քաղաքում կայծակի հարվածից ոչնչացել են հազվագյուտ տեսակի 35 բազեների ձագեր՝ տեղեկացնում է gulfnews.com-ը։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավարին
25 Մարտի 2019 - 19:20
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոֆ Պոյրելի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:
Դեսպան Արմեն Պապիկյանի հանդիպումը Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
25 Մարտի 2019 - 19:18
Մարտի 24-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը հանդիպում ունեցավ Ավստրիայում Հայ առաքելական եկեղեցական վարչության, համայնքի անդամների, հայկական միությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքին
25 Մարտի 2019 - 19:17
Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքին և հանդես եկավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ դասախոսությամբ:
Չեխիայում ՀՀ դեսպանի հանդիպումը ՉՀ ԱԳ նախարարի տեղակալ Մարտին Սմոլեկի հետ
25 Մարտի 2019 - 19:16
Մարտի 22-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպում ունեցավ իրավական և հյուպատոսական հարցերով ՉՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարտին Սմոլեկի (Martin Smolek) հետ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 17395
 
Լրահոս`